Ուղղաթևներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ցեղ Միջատներ
Լատիներեն անվանում
Orthoptera



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ուղղաթևեր (լատին․՝ Orthoptera կամ լատին․՝ Saltatoria ), միջատների կարգ։ Հայտնի է շուրջ 20 հազար, Հայաստանում՝ 160 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Ուղղաթևները բաժանվում են 2 ենթակարգի՝ երկարաբեղ (ծղրիդներ, ճռիկներ) կարճաբեղ (մորեխներ, եռամատներ)։ Փոքր, միջին և խոշոր չափերի միջատներ են։

Կառւցվածքը

խմբագրել

Մարմինը (երկար.՝ 70 մմ) կողքերից սեղմված է։ Բերանը կրծող տիպի է։ Մեծամասնությունն ունի 2 զույգ թևեր (կան թերզարգացած թևերով կամ անթև տեսակներ)։ Վերնաթևերը խիտինացված են կամ եղջերային։ Առջևի և միջին զույգ ոտքերը հարմարված են սողալուն և վազելուն, հետինը՝ ցատկելուն։ Շատ տեսակների էգերն ունեն ձվադիրներ։ Ձմեռում են ձվի, թրթուրի կամ հասուն փուլում։ Ուղղաթևերի մեծամասնությունը (մորեխներ, ծղրիդների մի մասը) բուսակեր է, կան գիշատիչներ և ամենակերներ։ Ձվադրում են միայնակ կամ խմբերով՝ հողում, հազվադեպ՝ բույսերի ընձյուղներում և տերևներում։ Հիմնականում տալիս են 1 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Զարգացումն ավարտվում է 1-2 ամսվա ընթացքում՝ 4-8 անգամ մաշկափոխվելուց հետո։ Ապրում են բույսերի վրա և հողում։ Ուղղաթևները կարող են ձայներ արձակել և ընկալել հատուկ ձայնարձակ և լսող ապարատների միջոցով։ Ուղղաթևների մեծ մասը (չվող մորեխներ, շալա, անթև ծղրիդ, լայնացած բրադիպորուս, տափաստանային սագա և այլն) գյուղատնտեսական բույսերի վնասատուներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղաթևեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղաթևեր» հոդվածին։