Ուղևորություն Ամասիա
«Ուղևորություն Ամասիա» կամ «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» (անգլ.՝ Voyage to Amasia) Էրիկ Վ. Հաչիկյանի և Ռենդի Բելի փաստավավերագրական ֆիլմը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում[1]։
Թվական | 2011 |
---|---|
Ռեժիսոր | Ռենդի Բել, Էրիկ Վ. Հաչիկյան |
Պրոդյուսեր | Ռենդի Բել, Էրիկ Վ. Հաչիկյան |
Օպերատոր | Ռենդի Բել |
Երաժշտություն | Էրիկ Վ. Հաչիկյան Հնչյունային օպերատոր` Զաքարի Թեյլոր |
Կինոընկերություն | DMGI ստուդիա |
Տևողություն | 85 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է դեպի իր պապենական հայրենիքը՝ Ամասիա (Թուրքիա) կատարած երգահան Էրիկ Հաչիկյանի ուղևորության մասին, մոտ հարյուր տարի անց այն օրվանից, երբ օսմանցի զինվորները ստիպեցին նրա տատիկին՝ Հելեն Շուշանին, տարագրվել իր ընտանիքի հետ և բռնել աքսորի ճամփան։ Էրիկը Ամասիայի մասին լսել է տատիկից, ով խոստացել է մի օր անձամբ ուղեկցել նրան այնտեղ։
Մի ընտանիքի պատմության հետքերով ֆիլմը փորձում է ավելի խոր հասկանալ հարաբերությունները հայերի և թուրքերի միջև։
Ֆիլմի մասին
խմբագրելԻմ ուղևորությունն ակնհայտորեն տարբերվում է Էրիկի ուղևորությունից, քանզի հայ չլինելով, ես չէի զգում այն ընտանեկան վնասները, որ ցանկացած հայ կզգա` առաջին անգամ այցելելով Թուրքիա։ Սակայն ես միանգամայն հասկանում, կարեկցում և ընդունում էի Էրիկի անձնական ուղևորությունը, Հայոց ցեղասպանությունը, և դրա ժխտողականությունը ինձ զայրացնում է։ Կարծում եմ այս կարեկցանքը, խնդրից ինտելեկտուալ առումով հեռու լինելը ինձ թույլ տվեցին աջակցելու Էրիկին և ավելի նրբանկատորեն հասկանալու այսօրվա Թուրքիային։ - Ռենդի Բել[2]
|
Մրցանակներ
խմբագրել- Լավագույն փաստագրական ֆիլմ, «Նուռ» ԿՓ, Տորոնտո, 2011
- Ալեքսանդրիայի փառատոնի ժյուրիի մրցանակ, 2012
- Մինիապոլիսի Սբ. Պողոս միջազգային կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն», 2012
- Ֆիլադելֆիայի անկախ կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն», 2012
- Սբ. Լուիս կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն»