Ուղևորուհին
«Ուղևորուհին» (ռուս.՝ «Пассажирка»), ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի ռուսական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ռուս գրող Կոնստանտին Ստանյուկովիչի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
Ուղևորուհին ռուս.՝ Пассажирка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ստանիսլավ Գովորուխին |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Աշքենազի |
Դերակատարներ | Աննա Գորշկովա, Aleksey Koryakov?, Irina Pegova?, Վիկտոր Սուխորկով, Մարատ Բաշարով և Սերգեյ Նիկոնենկո |
Օպերատոր | Գենադի Կարյուկ և Յուրի Կլիմենկո |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 95 րոպե[1] |
Բյուջե | 7 000 000 $ |
Շահույթ | 190 000 $[2] |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին։
Սյուժե
խմբագրել1882 թվական։ Ռուսական «Смелый» կլիպերը նավարկում է Սան Ֆրանցիսկո-Հոնկոնգ երթուղով։ Ամերիկյան նավահանգստում ռուս հյուպատոսը նավ է նստեցնում ուղևորուհու՝ երիտասարդ այրի Վերա Սերգեևնա Քլարկին և նրա աղախին Աննուշկային, որոնք վերադառնում են հայրենիք։ Երիտասարդ կանայք կլիպերի սպաներին և նավաստիներին շրջանում խանդի բռնկում են առաջացնում միմյանց նկատմամբ, հատկապես երիտասարդ թեթևամիտ միչման Ցվետկովի մոտ, որը առաջին հայացքից սիրահարվել է ուղևորուհուն։ Փորձառու և առողջ դատողության տեր Վերա Սերգեևնան հասկանում է, որ նավաստիների բուռն զգացմունքները միայն անձնական կյանքի երկարատև բացակայության արդյունք են, և որ նավը լքելուց հետո կախարդանքը արագ կմոռացվի։ Այնուամենայնիվ, գայթակղիչ ուղևորուհին թույլ է տալիս, որ միչման Ցվետկովի հետ իր սիրախաղը բավական հեռու գնա։
Դերերում
խմբագրել- Աննա Գորշկովա – Վերա Սերգեևնա Քլարկ, երիտասարդ այրի, ուղևորուհի
- Ալեքսեյ Կորյակով – Վլադիմիր Ալեքսեևիչ Ցվետկով, միչման
- Իրինա Պեգովա – Աննուշկա, Վերա Սերգեևնայի սպասուհին
- Վիկտոր Սուխորուկով – Պյոտր Նիկիտիչ, կապիտան
- Մարատ Բաշարով – Իվան Չիժիկով, նավաստի, որը սիրահարված է Աննուշկային
- Սերգեյ Բատալով – Եվգրաֆ Իվանովիչ
- Պյոտր Զայչենկո – բոցման Մատվեև
- Ռոման Մադյանով – ավագ սպա
- Սերգեյ Նիկոնենկո – ավագ շտուրման
- Մարինա Օռլովա – Նինա Մարկովնա
- Նիկիտա Եֆրեմով – Դմիտրի Վորոնցով, միչման
- Ֆեոդոր Դոբրոնրավով – սպա
- Ռոդիոն Գալյուչենկո – Վասենկա Լետկով, գարդեմարին
- Միխայիլ Միրոնով – Եգորկա, նավաստի
- Նիկոլայ Սախարով – բատյուշկա
- Ստանիսլավ Գովորուխին – ռուս հյուպատոս
- Եկատերինա Վորոնինա – ռուս հյուպատոսի կինը
- Սերգեյ Մուխին – լեյտենանտ
- Ալեքսանդր Պրոշին – Ցվետկովի սպասավոր
Մրցանակներ
խմբագրել- «Մեծ ոսկե նավակ» մրցանակ «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի «Վիբորգյան հաշիվ» հանդիսատեսի մրցույթում (2008 տարի),
- Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի «Золото Лістапада» գրան պրի լավագույն ֆիլմի համար, 2008 թվական,
- Հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» փառատոնի մրցանակ։
Տարբերությունները պատմվածքից
խմբագրել- Բնօրինակ պատմվածքում կլիպերը կոչվում է ոչ թե «Смелый», այլ «Забияка»։
- Վերա Սերգեևնայից բաժանվելուց հետո պատմվածքում միչման Ցվետկովը Շանհայում նամակ է ստացնում նրանից։ Ֆիլմում այդ դրվագը բացակայում է։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՖիլմում «Смелый» կլիպերի դերում նկարահանվել է Կրուզենշթեռն բարքը։ Նավի վրա տեղադրել են թնդանոթների մանրակերտեր, կեղծ նավախցիկներ և այլն։ Փայտե նավաշինարանում փոթորիկի նկարահանման համար կառուցվել է «Վարյագ» առագաստանավի կրկնօրինակը 1:20 մասշտաբով։ Այս վեցմետրանոց մոդելի մասնակցությամբ փոթորիկը նկարահանել են Յալթայի կինոստուդիայի լողավազանում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Дмитрий Пучков («Goblin»). Рецензия Արխիվացված 2010-03-22 Wayback Machine // kino.oper.ru (17 ноября 2009 г.)
- Анна Фёдорова (I). Рецензия // https://7days.ru (05.11.2009)