Ումար Կարսանով

ռուս ֆուտբոլիստ

Ումար Մահարբեկի Կարսանով (ռուս.՝ Карсанов, Умар Махарбекович,դեկտեմբերի 30, 1981(1981-12-30)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ:

Ումար Կարսանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1981(1981-12-30)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Դիրք պաշտպան և կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին Երկրորդ դիվիզիոնի «Ավտոդոր» ակումբում։ 2001 թվականին տեղափոխվել է «Ալանիա», որի կազմում 2001 թվականին երկու հանդիպում է անցկացրել բարձրագույն խմբում։ 2003 թվականին վերադարձել է «Ավտոդոր», սակայն մրցաշրջանի ընթացքում պայմանագիր է կնքել «ԿԱՄԱԶ» ակումբի հետ, որի հետ իրավունք է ստացել հանդես գալ առաջին դիվիզիոնում։ 2007 թվականի հուլիսին Սերգեյ Տեմրյուկովի և Իվան Զավալիի հետ հեռացել է «ԿԱՄԱԶ-ից»[2]։ Չնայած այն հանգամանքին, որ ըստ չելնինսկի «Նովայա Նեդելյա» թերթի տեղեկությունների, Կարսանովը տեղափոխվել է ադրբեջանական «ՄԿՏ-Արազ» ակումբ[3], վերադարձել է «Ալանիա»[4]։ 2008-2009 թվականներին պաշտպանել է «Գազովիկի» գույները։ 2010 թվականի մարտի 1-ին համալրել է «Գուբկինի» շարքերը[5], որտեղ ավարտել է կարիերան:

Մարզչական

խմբագրել

2012/13 մրցաշրջանում եղել է «Գուբկինի» մարզչական շտաբում, ինչպես նաև եղել է ակումբի գլխավոր մարզիչը։ 2018 թվականի հունվարին ընդգրկվել է Յուրի Գազաևի մարզչական շտաբում Վլադիկավկազի «Սպարտակում»[6]։ 2022/23 մրցաշրջանում եղել է «Ալանիա-2-ի» ավագ մարզիչը[7][8]։

Ձեքբերումներ

խմբագրել
  • Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր՝ 2005
  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» գոտու հաղթող՝ 2003
  • Երկրորդ դիվիզիոնի արծաթե մեդալակիր (2)՝ 2008 («Ուրալ-Պովոլժիե» գոտի), 2010 («Կենտրոնական» գոտի)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Нападающий «КАМАЗА» отдан в аренду «Звезде»
  3. «Умар Карсанов перешел в азербайджанский «МКТ-Араз»». Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Взять своё не получилось
  5. «В составе ФК «Губкин» появились два новичка». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Первая пресс-конференция Юрия Газзаева». Արխիվացված է օրիգինալից 2018-03-17-ին. Վերցված է 2018-03-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Алания Владикавказ-2. Тренерский и административный состав». 2fnl.com. Վերցված է 2023-02-06-ին.
  8. «Алания-2. Тренерский состав». fcalania.com. Արխիվացված է օրիգինալից 2022-02-04-ին. Վերցված է 2023-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)