Ուշուայա (դեպարտամենտ)
Ուշուայա (իսպ.՝ Ushuaia), Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների պրովինցիայի դեպարտամենտ[2]։
Երկիր | Արգենտինա |
---|---|
Կարգավիճակ | Արգենտինայի դեպարտամենտ |
Մտնում է | Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Վարչկենտրոն | Ուշուայա |
ԲԾՄ | 838 մետր |
Բնակչություն | 80 371 մարդ (մայիսի 18, 2022)[1] |
Տարածք | 9390 կմ² և 7150 կմ² |
Սահմանակցում է | Tolhuin Department?, Չիլիական Անտարկտիկա և Տիերա դել Ֆուեգո |
Աշխարհագրություն
խմբագրելՈւշուայան զբաղեցնում է Հրո Երկիր կղզու արգենտինական մասի հարավային հատվածը, Էստադոս կղզին և մոտակա փոքր կղզիները։ Հյուսիսային մասում տեղակայված է Ռիո Գրանդեն։ Պրովինցիայի տվյալ երկու դեպարտամենտները փաստացի վերահսկվում են Արգենտինայի կողմից։ Հրո Երկրի մյուս երկու դեպարտամենտների (Արգենտինական Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ) նկատմամբ Արգենտինայի իրավունքները վիճարկվում են։
Ուշուայայի ամենաբարձր կետը Մոնտե Օլիվիան է, որը գտնվում է ծովի մակարդակից 1326 մետր բարձրության վրա։
Կլիման խստաշունչ է՝ զով ամառներով (մոտ +10°С) և մեղմ ձմեռներով (մոտ 0°С)։ Տեղումների քանակը համեմատաբար քիչ է (տարեկան 500-550 մմ), գոլորշիացումը ևս թույլ է։ Գերակշռում է ամպամած, քամոտ եղանակը։ Անձրևոտ օրերի թիվը կազմում է տարեկան 200-220։
Ափամերձ տարածքները և լեռների լանջերը՝ մինչև 500-600 մետր բարձրությունը, ծածկված են Մագելանյան անտառներով։ Ափին կան ծովային թռչուններ, այդ թվում՝ Մագելանյան պինգվին, ինչպես նաև հարավային ծովառյուծի և հարավամերիկյան ծովարջի թաքստոցներ։
Ուշուայայի տարածքում են գտնվում Տյերրա դել Ֆուեգո ազգային պարկը, աշխարհի ամենահարավային երկաթուղին (անգլ.՝ FCAF), Ֆանյանո և Էսկոնդիդո լճերը։
Բնակչություն
խմբագրելՈւշուայայի մշտական բնակչությունը կազմում է 56 956 մարդ (2010)[3][4], իսկ տուրիստական սեզոնոնին (դեկտեմբեր-մարտ) ավելանում է մինչև 70 հազար։ Գործնականում գրեթե ամբողջ բնակչությունը ապրում է դեպարտամենտի ծայր հարավային Ուշուայա քաղաքում։ Դեպարտամենտի մյուս երկու մշտական բնակավայրերում՝ Լագո Էսկոնդիդոյում և Պուէրտո Ալմանսայում, բնակվում է, համապատասխանաբար, 70 և 20 մարդ։
Կարևորագույն բնակավայրեր
խմբագրել№ | Բնակավայր |
Բնակավայր (իսպ.) |
Կատեգորիա | Բնակչության թիվ (2010) | Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|
54°48′48″ հվ. լ. 68°19′54″ ամ. ե.HGЯO |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2022 Argentina census
- ↑ «Provincia según localidad. Población censada en 1991 y población por sexo en 2001.». Archivado desde el original el 17 de julio de 2010. Consultado el 2 de septiembre de 2010.
- ↑ Результаты переписи населения 2010 года Արխիվացված 2017-11-07 Wayback Machine (իսպ.)
- ↑ «Provincia según departamento. Población, superficie y densidad. Años 1991 y 2001». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Населенные пункты департамента Рио-Гранде(անգլ.)