Ուռեկի
Ուռեկի (վրաց.՝ ურეკი), քաղաքատիպ ավան Վրաստանի Օզուրգեթի շրջանում։ Հայտնի է մագնիսային ավազներով հարուստ լողափներով[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուռեկի | ||
վրաց.՝ ურეკი | ||
Երկիր | Վրաստան | |
Համայնք | Գուրիայի մարզ և Օզուրգեթի շրջան | |
Մակերես | 14,48 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Բնակչություն | ▲1495 մարդ (2022)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ավանի կոչումը ստացել է 1953 թվականին։
Դիրք
խմբագրելԳտնվում է 4 մ բարձրության վրա՝ Սև ծովի ափին։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 24 կմ։
Կլիմա
խմբագրելՈւռեկին ծովափնյա հանգստավայր է։ Ձմեռները այստեղ մեղմ են (միջին ջերմաստիճանը՝ 5,8 °C), ամառները՝ շոգ (միջին ջերմաստիճանը՝ 22,6 °C)։ Տարեկան տեղումների քանակը հասնում է 2080 մմ-ի։
Ծովափնյա ավազը մագնիտ և այլ մետաղներ է պարունակում։ Դրանք արդյունք են Սուփսա գետի էրոզիոն աշխատանքի։ Մագնիտային ափի երկարությունը հասնում է 1.5 կմ, լայնությունը՝ 60-80 մ։
Բնակչություն
խմբագրելԱվանի բնակչությունը տարեցտարի նվազում է։ 2014 թվականի տվյալներով այլ պակասել է շուրջ 1.5 անգամ՝ հասնելով 1166[3]։ Հիմնական բնակիչները վրացիներն են (94,9 %), ռուսները (2,7 %) և Հայեր (1,0 %)[4]։
Տնտեսություն
խմբագրելՈւռեկի ավանի տնտեսության հիմնական ճյուղը տուրիզմն է։ Բնակչությունը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ և այգեգործությամբ։ Աշխատանքով ապահովված է մարդկանց 8 տոկոսը։
Ավանում են գտնվում պետական բուծարանը, հանգստյան տունը և պանսիոնատը։ Ուռեկիում են գտնվում նաև բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ և հյուրատներ։
Տրանսպորտ
խմբագրելԱվանը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է (10 կմ հյուսիս), իսկ ամենամոտ օդանավակայանը և գտնվում է Բաթում քաղաքում (60 կմ հարավ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ Ուռեկի բառի նշանակությունը Խորհրդային մեծ հանրագիտարանում
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ georgia-ethnic-2014