Ուռենի կեղծ Մեդեմի

բույսերի տեսակ
Ուռենի կեղծ Մեդեմի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ ուռածաղկավորներ
Ընտանիք ուռազգիներ
Ցեղ ուռենի
Տեսակ ուռենի կեղծ Մեդեմի
Լատիներեն անվանում
Salix pseudomedemii


Ուռենի կեղծ Մեդեմի (լատին․՝ Salix pseudomedemii), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթաւի ծառ է՝ 5-6 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։ Բնի տրամագիծը հասնում է 30-40 սմ-ի։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, Գուգարքի, Ապարանի, Հրազդանի շրջաններում, Արարատյան դաշտում և Վայքում։ Սովորաբար աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1800-2000 մ բարձրության վրա, անտառային շրջանների գետահովիտներում ու խոնավ վայրերում։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում, Փոքր Ասիայում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 254։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի կեղծ Մեդեմի» հոդվածին։