Ուռուղ
Ուռուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մուշի գավառակի Իքնիջի գոլ գյուղախմբում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Ուռուղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Հուռուղ, Յուրուղ, Յուրուղ գյադուկ, Ուռուխ, Ուրուղ, Ուրունկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղի մասին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Ըստ դրա գյուղը, որը կրում էր Հուռուղ կամ Յուրուղ անվանումը, պատկանում է Եղրդուտի սուրբ Հովհաննես վանքին։
Բնակչությունը կոտորվել է և բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1881 թվականին գյուղն ուներ 215 հայ, 1901 թվականին՝ 300 տուն, իսկ 1914 թվականին՝ մոտ 100 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՈւռուղի մոտ էին գտնվում Կարմիր վանքը և Ողական բերդի ամրոցներից մեկը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 203
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն