Ուրալ Բատիր (բաշկիրերեն` Урал батыр), բաշկիրական ազգային էպոս[1], ինչպես նաև բաշկիրական գրականության հիմնասյունը։

Ուրալ Բատիր
բաշկիրերեն` Урал батыр
Ուրալ Բատիրը մենամարտում է դևի հետ
Հեղինակժողովրդական էպոս
Տեսակբաշկիրական էպոս
Ժանրէպոս
Բնօրինակ լեզուբաշկիրերեն
Լեզուբաշկիրերեն
Կերպար(ներ)գլխավոր հերոս՝ Ուրալ Բատիր
 Ural-Batyr Վիքիպահեստում

«Ուրալ Բատիր»-ը ներառում է հնագույն դիցաբանական տարրեր, հավատալիքներ, որոնք գոյություն են ունեցել դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Այս ստեղծագործությունում ներկայացված հավատալիքները հիմնված են ընդերքի և հողի պարզունական հավատալիքների հիման վրա։

Ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունը այն է, որ որոշ մոտիվացիոն պահեր կրկնվում են բաշկիրական մյուս էպոսներից[2]։

Սյուժեի մասին

խմբագրել

Էպոսի էպիկական սյուժեն ունի բավականին բարդ կառուցված։ Այս էպոսը ներկայացնում է բաշկիր հերոս Ուրալ Բատիրի պայքարը իր ժողովրդի բարեկեցության և երջանկության համար։

Այդ ճանապարհին նա կռվում էր բնության չար ուժերի, դրակոնի կերպարանքով հրեշների և այլ թունավոր կենդանիների դեմ։

Հեքիաթի հերոսները աշխատավոր գյուղացիներ են, երկնային կենդանակերպեր, բնության չար ուժեր և առասպելական արարածներ (մասնավորապես թռչուններ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ural-Batir: Das baschkirische Volksepos in der Übersetzung von Alia Taissina mit Illustrationen von Rais Khalilov. Taschenbuch: 108 Seiten, Auflage: 1, Sprache: Deutsch, ISBN 3-939165-02-6, ISBN 978-3-939165-02-6
  2. Шакурова Ш. Р. Текстология башкирского эпоса «Урал-батыр». (Проблема базового научного текста). Диссертация на соискание ученой степени кандидата фиолологических наук. Москва, 1998.

Արտաքին հղումներ

խմբագրել