«Ուրախ ընտանիք» (ռուս.՝ «Весёлая семе́йка»), Նիկոլայ Նոսովի վիպակը, որը գրվել է 1949 թվականին[1]։

Ուրախ ընտանիք
ռուս.՝ Весёлая семейка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՁևՆովել
ՀեղինակՆիկոլայ Նոսով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1949
Հրատարակվել է1949

Հրատարակում

խմբագրել

Առաջին անգամ վիպակն առանձին գրքով լույս է տեսել «Դետգիզում» 1949 թվականին՝ «պատմվածք» ենթավերնագրով։ 1951 թվականի առանձին հրատարակությունում («Դետգիզ») և հաջորդ հրատարակություններում լույս է տեսել «վիպակ» ենթավերնագրով։

Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Վիպակի հիման վրա հեղինակը գրել է երեք պատկերով պիես դպրոցական թատրոնի համար։ Պիեսը հրապարակվել է 1949 թվականի «Զատեյնիկ» ամսագրում (№ 10)։

Սյուժե

խմբագրել

Պատումը ներկայացվում է աշակերտ Կոլյայի անունից։ Նա և նրա լավագույն ընկեր Միշան որոշել են ինկուբատոր պատրաստել և հավեր բուծել։ Թռչնաբուծության մասին գրքում նրանք կարդացել են այդ սարքի մասին, իսկ ձու գտնելու համար գնացել են գյուղ։ Կառուցելով մի փոքր ինկուբատոր ձեռքի տակ եղած նյութերով՝ նրբատախտակե արկղ, թիթեղյա տարա, էլեկտրական լամպ՝ որպես տաքացուցիչ՝ ընկերները ձուն դնում են ինկուբատորի մեջ և հաշվարկում ճտերի դուրս գալու օրը․ ճտերը պետք է ձվից դուրս գան 21 օր հետո։

Քանի որ ինկուբատորին պետք էր մշտապես հետևել (մինչ տղաները դպրոցում էին, հետևում էր Միշայի կրտսեր քույրը՝ Մայկան), ընկերները շատ էին հոգնում, այդ պատճառով էլ սկսում են աչքաթող անել ուսումը և պարապմունքները պատանի բնախույզների խմբակում։ Մյուս պիոներները քննադատում են նրանց ծուլության համար, մինչև որ իմանում են, որ Կոլյան և Միշան հավ են բուծում։ Դրանից հետո դասընկերները ինկուբատորի մոտ հերթափոխային հերթապահություն են սահմանում, և Կոլյան Միշայի հետ նորից ձեռնամուխ են լինում սովորելու։ Այն օրը, երբ ենթադրվում էր, որ ճտերը պետք ձվից դուրս գան, դա տեղի չի ունենում։ Բայց հաջորդ օրը պարզվում է, որ տղաները պարզապես սխալ են հաշվարկել օրերը։

Տասներկու ձվից դուրս է գալիս տասը ճուտ։ Բայց տասից մեկը՝ «թիվ հինգը», հիվանդ է և շուտով սատկում է։ Տղաները որոշում են մյուս ճտերին տանել գյուղ՝ այն կնոջ մոտ, որը նրանց ձու էր նվիրել։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Մտերիմ ընկերներ Միշայի և Կոլյայի մասին Նիկոլայ Նոսովը գրել է ևս մի քանի ստեղծագործություն՝ «Միշկայի շիլան» («Мишкина каша»), «Դրուժոկ» («Дружок»), «Մեր սահադաշտը» («Наш каток»), «Հեռախոս» («Телефон»), «Բենգալյան կրակներ» («Бенгальские огни»), «Բանջարաբույծները» («Огородники») և «Тук-тук-тук»։

Էկրանավորում

խմբագրել
  • «Ուրախ ընտանիք» ստեղծագործության հիման վրա 1982 թվականին թողարկվել է «Կենդանի ծիածան» (ռուս.՝ «Живая радуга») ֆիլմը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ուրախ ընտանիք» վիպակի մասին «Лаборатория Фантастики» կայքում