Ուրարտացիներ, հնագույն ժողովուրդ, որ ապրել Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Բնակվել է Ուրարտու պետությունում, հայտնի է որպես ցեղային միություն մ.թ.ա. 13-րդ դարից, պետություն՝ մ.թ.ա. 8–րդ դարից և գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա. 6-րդ դարը[1]։ Ուրարտացիները հայ ժողովրդի էթնոգենեզի ժամանակ անցել են հնագույն հայերենին և դարձել հայ ժողովրդի մի մասը՝ կազմելով այդ ժողովրդի գենետիկական հիմնական մասը[2]։

Ուրարտու պետությունը դարերի ընթացքում

Հայերը լեռնաշխարհի ողջ հինավուրց բնակչության, առաջին հերթին ուրարտացիների[3], խուռիների և լուվիացիների, ինչպես նաև նախահայերենը կրողների ֆիզիկական[4] և մշակութային[5] որակների ժառանգորդներն են։

Ծագում

խմբագրել

Ներկայումս ստույգ վկայություններ չկան ուրարտացիների ծագման մասին։ Հայտնի է, որ ուրարտացիները աքքադացիների և խուռիների հետ պատկանել են արմենոիդ խմբին[6]։ Ենթադրվում է, որ Հայկական լեշնաշխարհում ուրարտացիների հնարավոր տարածումը տեղի է ունեցել Ռևանդուզ շրջանից (ներկայում՝ ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքում), որտեղ տեղակայված է եղել Մուսասիր հնագույն քաղաքը[7][8][9][10]։ Հավանական է, որ հնագույն ուրարտական քաղաք Մուսասիրը գտնվել է այդ ցեղի սկզբնական բնակության վայրում[7][10]։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջից մինչև մ.թ.ա. 4-2-րդ դարերը ուրարտացիները մյուս ժողովուրդների հետ մասնակցել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացին[11]։ Այդպիսով հայերը, հայերը ֆիզիկական[4][12][13] և մշակութային[5] որակների ժառանգորդն են Հայկական լեռնաշխարհի բոլոր հնագույն ժողովուրդների, առաջին հերթին խուռիների, ուրարտացիների[12][14][15] և լուվիացիների, որոնք կազմել են ժամանակակից հայերի հիմնական գենետիկական հատկանիշները[15]։ Նաև համարվում է, որ հայերի էթնոգենեզին մասնակցել են լուվիացիները[16]։

 
Ուրարտական սեպագիր արձանագրություն Էրեբունի թանգարանում (Երևան)

Ուրարտերենը հետնորդներ չունի[12]։ Այսօր գիտնականները փոխհամաձայնության են եկել ուրարտերենի և խուռիերենի անմիջական կապի շուրջ[17][18][19]։ Չնայած մեզ են հասել ուրարտական գաղափարագրերով մի քանի չվերծանված գրություններ, ուրարտացիները հիմնականում օգտագործել են ասորական սեպագրության պարզեցված ձևը։ Օրինակ՝ ասորական բազմիմաստ շատ գաղափարագրեր փոխառելիս ուրարտացիները դրանք օգտագործել են միայն մեկ իմաստով, կորել են ասորական նշանների իմաստային տարբեր երանգներ[20]։ Ներկայումս հայտնի շուրջ 500 սեպագիր արձանագրություններից առանձնացվել է մոտ 350-400 բառարմատ, որի մեծ մասը ուրարտերեն է, իսկ մի մասը փոխառված է այլ լեզուներից։ Այսօր որոշակիացված է, որ հայերենն ուրարտերենի հետ ունի ընդհանուր շատ բառարմատներ (ավելի քան 70 բառարմատ)[21]։ Մոտավորապես 170 բառարմատ հայտնաբերվել է դաղստանյան խմբի լեզուներում, որոնք ներառում է շուրջ 60 տարբեր լեզուներ[22]։

 
Ուրարտական թևավոր աստվածություն, բրոնզ, Թոփրախ-կալե, Էրմիտաժ

Ուրարտացիների կրոնը սերտորեն կապված է Մեսոպոտամիայի կրոնների հետ. ուրարտացիներն ունեին աստվածների մեծ պանթեոն, որոնցից շատերն ակնհայտորեն փոխառված էին Մեսոպոտամիայի պետությունների (Շումեր, Աքքադ և Ասորեստան) կրոններից[1]։ Ուրարտուում մեծ տարածում ուներ զոհաբերությունը, որի ընթացքում մեծ մասամբ զոհաբերում էին ցուլերի և ոչխարների։ Կան նաև այլազգի գերիների զոհաբերության հետքեր[23]։ Աստվածների պաշտամունքային տարբեր ծիսակատարությունները, ինչպես նաև զոհաբերական ընթացակարգերը սովորաբար տեղի են ունեցել ժայռափոր շինություններում, որոնք հիշեցնում էին Մեսոպոտամիայում կառուցված զիկկուրատների վերնամասին։ Զիկկուրատներն օգտագործվել են նույն ձևով։ Ժայռափոր այդպիսի շինություններից մեկում հայտնաբերվել է աղյուսակ, որում հաշվարկված են եղել ուրարտացիների 79 աստվածներ և նրանցից յուրաքանչյուրին զոհաբերելու համար անհրաժեշտ կենդանիների քանակը[23][24]։

Նկատառումներ

խմբագրել

Հոդվածը շարադրելիս ցանկալի է նախապես նշել՝ ժողովուրդ, ազգ, ազգություն և ցեղ հասկացությունների տարբերությունը, որպեսզի ընթերցողի համար ավելի հասկանալի լինի այն։ Ժողովուրդը դա ընդհանուր հասկացություն է, ինչպես օրինակ՝ ամերիկացիներ /խոսքը ԱՄՆ-ի բնակիչների մասին է/, եվրոպացիներ /խոսքը Եվրոպայի բնակիչների մասին է/, իրանցիներ /խոսքը Իրանի բնակիչների մասին է/, աղվանցիներ /խոսքը Աղվանստանի բնակիչների մասին է/, սովետական ժողովուրդ /խոսքը նախկին ԽՍՀՄ բնակիչների մասին է/ և այլն։ Սրանք բոլորը ներկայացվում են ընդհանուր ժողովուրդ հասկացությամբ, որոնք իրենց մեջ կարող են ընդգրկել բազմաթիվ ազգեր, ազգություններ և ցեղեր։ Նույն սկզբունքը գործում է նաև ուրարտացիներ կամ ուրարտական ժողովուրդ ձևակերպման մեջ, որն իր մեջ ներառում է ՈՒրարտական /կամ Արարատյան/ պետության տարածքում բնակվող բոլոր ազգություններին և ցեղերին։ Այսինքն այնքան էլ ճիշտ չէ համեմատական անցկացնել ուրարտացիների և խ/հ/ուրիների, կամ ուրարտացիների և լուվիացիների միջև, քանի որ ուրարտացիները ժողովուրդ են /որն իր մեջ ընդգրկում է՝ խուռիներ, լուվիացիներ, ալարոդներ, դիաուխիներ, կուտիներ, մատիեններ և այլն/, իսկ խուռիները և լուվիացիները կոնկրետ ազգություններ են կամ ցեղեր։ Հավանաբար սա է պատճառը, որ Աքեմենյան տերությունը տիրելով ՈՒրարտական /կամ Արարատյան/ երկրին, առաջին անգամ այն ՈՒրարտուի փոխարեն անվանել է Արարատի /ՈՒրարտուի/ մարդկանց (ժողովրդի) երկիր՝ Արմենիա:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту) / Отв. ред. И. А. Орбели. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.
  2. Дьяконов И.М.
  3. И. М. Дьяконов (1983). «К праистории армянского языка (о фактах, свидетельствах и логике)» (PDF). № 4 . pp. 149-178. ISSN 0135-0536. Историко-филологический журнал. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — С. 236.
  5. 5,0 5,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — С. 210-211. — 264 с.
  6. Н. А. Кисляков, А. И. Першиц // Народы Передней Азии // Изд-во Академии Наук СССР, 1957 — стр. 49 — Всего страниц: 613
  7. 7,0 7,1 Barnett R.D. Urartu // Edwards I.E.S., Gadd C.J., Hammond N.G.L., Boardman J. Cambridge Ancient history. — London: Cambridge University Press, 1982. — Vol. 3, part 1. — P. 314—371. — ISBN 0-521-22496-9.
  8. Stone E. C., Zimansky P. The Urartian Transformation in the Outer Town of Ayanis // Archaeology in the Borderlands. Investigations in Caucasia and beyound. — Los Angeles: University of California Press, 2003. — ISBN 1931745013.
  9. Salvini Mirjo. Geschichte und Kultur der Urartäer. — Darmstadt, 1995.
  10. 10,0 10,1 Меликишвили Г.А. Мусасир и вопрос о древнейшем очаге урартских племён // Вестник древней истории. —Москва, 1948. — № 2. — С. 37 — 48.
  11. Дьяконов И. М. История древнего мира: Упадок древних обществ. — М.: Глав. ред. восточной лит-ры, 1989. — Т. т. 3. — С. 282. — ISBN 5020169773, 9785020169777
  12. 12,0 12,1 12,2 М. П. Ким, Б. Б. Пиотровский Советская культура: 70 лет развития ; к 80-летию академика М.П. Кима. — Москва: Наука, 1987. — С. 328. — 398 с.
  13. История Востока. В 6 т. Т. 1. Восток в древности / Гл. редкол. : И90 Р.Б. Рыбаков (пред ... [Отв. ред. В.А. Якобсон]. — М: Вост. лит., 2002. — стр.540 (всего 688)
  14. И. М. Дьяконов (1983). «К праистории армянского языка (о фактах, свидетельствах и логике)» (PDF). № 4 . pp. 149-178. ISSN 0135-0536. Историко-филологический журнал. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. 15,0 15,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — Т. Глава III. Образование армянского народа - 3. Образование армянского народа. Компоненты армянского народа. — С. 229-243. — 264 с.
  16. Ю.В. Бромлей /Этнография /гл.8 "Народы Кавказа" 1982г.- стр 262 "Считают, что в состав армян вошли также лувийцы, проникавшие в течение | тысячелетия до до н. э. из Малой Азии"
  17. Дьяконов И.М., Старостин С.А. Хуррито-урартские и восточнокавказские языки // Древний Восток: этнокультурные связи. — Москва: Наука, 1988.
  18. Иоганнес Фридрих Дешифровка забытых письменностей и языков. — М.: УРСС, 2003. — ISBN 5-354-00045-9
  19. Дьяконов И.М. Языки древней Передней Азии. — М.: Наука, 1967.
  20. Меликишвили Г. А. Урартские клинообразные надписи. — Москва: Издательство АН СССР, 1960.
  21. Encyclopedia Americana, v. 2, USA 1980, pgs. 539, 541; Hovick Nersessian, "Highlands of Armenia, " Los Angeles, 2000. Mr. Nersessian is in the New York Academy of Sciences.
  22. Igor M. Diakonoff, Sergei A. Starostin. «Hurro-Urartian and East Caucasian Languages», Ancient Orient. Ethnocultural Relations. Moscow, 1988, pp. 164—207 http://starling.rinet.ru/Texts/hururt.pdf
  23. 23,0 23,1 Lehmann-Haupt C.F. Armenien, einst und jetzt. — Berlin: B. Behr, 1910—1931.
  24. König F. W. Handbuch der chaldischen Inschriften. — Graz: E. Weidner, 1955. — 275 с.