Ուրիշի երեխաները
Ուրիշի երեխաները (վրաց.՝ სხვისი შვილები, Սխվիսի շվիլեբի), 1958 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[3]։ Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի կողմից Ն. Ալեքսանդրովայի՝ Կոմսոմոլսկայա պրավդա թերթում տպագրված ակնարկի մոտիվներով։
Ուրիշի երեխաները վրաց.՝ სხვისი შვილები | |
---|---|
Կադր ֆիմից | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1958 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Թենգիզ Աբուլաձե[1] |
Սցենարի հեղինակ | Ռևազ Ջափարիձե Թենգիզ Աբուլաձե |
Դերակատարներ | Ցիցինո Ցիցիշվիլի Օթար Կոբերիձե Ասմատ Կանդաուրիշվիլի |
Օպերատոր | Լևան Պաատաշվիլի |
Երաժշտություն | Արչիլ Կերեսելիձե |
Տևողություն | 77 րոպե[2] |
Սյուժե
խմբագրելԴաթոն, ով կնոջ մահից հետո միայնակ մեծացնում է երկու երեխաներին, ծանոթանում է Թեոյի հետ։ Նրանք սիրում են միմյանց, սակայն Դաթոյի երեխաները չեն հանդուրժում այդ կնոջն իրենց տանը։ Թեոն, չցանկանալով խանգարել նրանց, հեռանում է։
Դաթոն ցերեկն աշխատում է, իսկ երեխաները մնում են առանց հսկողության։ Նրանք թափառում են փողոցում և մի անգամ հազիվ են փրկվում մեքենայի տակ ընկնելուց։ Նրանց փրկում է պատահական անցորդներից մեկը՝ ուսանողուհի Նաթելան։ Վերջինս երեխաներին տուն է տանում ու պառկեցնում քնելու։ Ի զարմանս իրեն՝ Նաթելան իմանում է, որ երեխաները գրեթե թողնված են բախտի քմահաճույքին և մեծանում են առանց մայրական խնամքի։ Նաթելան սկսում է այցելել երեխաներին և ծանոթանում է նրանց հոր հետ։ Նրանք մտերմանում են և շուտով սկսում են միասին ապրել։
Անսպասելիորեն Դաթոյի կյանքում նորից հայտնվում է Թեոն։ Նա շարունակում է սիրել Դաթոյին և ցանկանում է կյանքը կապել միայն նրա հետ։ Դաթոն, որոշելով նոր կյանք սկսել, դիմում է վճռական քայլի. նա լքում է երեխաներին ու գնում Թեոյի հետ։ Նաթելան սկզբում նույնպես ուզում է թողնել երեխաներին, բայց Գիան ու Լիան կապվել են նրա հետ և նրա մեջ տեսնում են իրենց նոր մորը։ Նաթելան մնում է երեխաների հետ։
Դերերում
խմբագրել- Ցիցինո Ցիցիշվիլի – Նաթելա (Նատո)
- Օթար Կոբերիձե – Դաթո
- Ասմատ Կանդաուրիշվիլի – Թեո
- Նանի Չիկվինիձե – Լիա
- Միխո Բորաշվիլի – Գիա
- Սեսիլիա Թաղայշվիլի – Էլիսաբեդ
- Սոսո Լագիձե – Գուրամ
- Եկատերինա Վերուլաշվիլի
Մրցանակներ
խմբագրել- Միջազգային կինոփառատոն Պորետա Տերմեում, 1960 – մրցանակ
- Միջազգային կինոփառատոն Հելսինկիում, 1959 – դիպլոմ
- Միջազգային կինոփառատոն Լոնդոնում, 1959 – դիպլոմ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Обзор и критика фильма в энциклопедии km.ru Արխիվացված 2005-12-29 Wayback Machine (ռուս.)
- Ուրիշի երեխաները (1958) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine ֆիլմը «Վրացական ազգային ֆիլմագրության» պորտալում (անգլ.)(վրաց.)