Ուրսուլա Անդրես
Ուրսուլա Անդրես (գերմ.` Ursula Andress, մարտի 19, 1936[1][2][3][…], Օստերմունդիգեն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի կինոդերասանուհի։ 1960-ական թվականներին համարվել է ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկը։
Ուրսուլա Անդրես գերմ.՝ Ursula Andress | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1936[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Օստերմունդիգեն, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոն Դերեք |
Համատեղ ապրող(ներ) | Հարի Հեմլին, Մարչելլո Մաստրոյանի և Ժան Պոլ Բելմոնդո |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՈւրսուլա Անդրեսը ծնվել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնից ոչ հեռու գտնվող Օստերմունդիգեն համայնքում։ Հայրը գերմանացի էր և աշխատում էր Բեռնի գերմանական դեսպանատանը, իսկ մայրը շվեյցարուհի էր։ Ուրսուլան ընտանիքի վեց երեխաներից մեկն էր։ Պատերազմի տարիներին նրա հայրը անհետ կորել է։
17 տարեկանում Ուրսուլան ֆրանսիացի դերասանի հետ դիմել էր փախուստի և մեկնել Հռոմ։ Հարազատները նրան գտնելու հույսով դիմել էին Ինտերպոլին։ Այդ միջադեպից հետո նա աշխատանքի է անցել Cinecitta կինոստուդիայում։ Դպրոցն ավարտելուց հետո Փարիզում ուսումնասիրել է արվեստներ և պարեր, իսկ հետո Հռոմում աշխատել է որպես ֆոտոմոդել։ Այնտեղ նրան նկատել է Մարլոն Բրանդոն և առաջարկել փորձել ուժերը կինոյում։ Շուտով Լոնդոնում պայմանագիր է կնքել, որը նրան թույլ էր տալիս թափանցել Հոլիվուդ` աշխատելով Columbia Pictures կինոստուդիայի հետ։ Սակայն Ուրսուլան այդպես էլ չնկարահանվեց այդ կինոստուդիայի ֆիլմերում ` վճարելով տուգանք այդ կազմակերպությանը։ Դրա պատճառը նրա ծանոթությունն ու հարսանիքն էր դերասան Ջոն Դերեկի հետ, որը տեղի ունեցավ 1957 թվականին։
Ուրսուլա Անդրեսը ճանաչում ձեռք բերեց նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին «Դոկտոր Նոու» (1962թ.) կինոնկարում։ Ֆիլմում նա խաղում էր կանացի գլխավոր` խեցիներ հավաքող սուզորդուհու դերը։ Մինչ օրս այն համարվում է Ջեյմս Բոնդի ամենասեքսուալ «կինոաղջիկներից» մեկը։ Այն տարիներին այդ դերի համար նա ստացավ ընդամենը 10 հազար դոլար, չնայած, որ ֆիլմում նրա հագին եղած սպիտակ բիկինին 2001 թվականին կայացած աճուրդում վաճառվել է 31 հազար եվրոյով։
1963 թվականին Ուրսուլա Անդրեսը Անիտա Էկբերգի, Ֆրենկ Սինատրայի և Դին Մարտինի հետ միասին նկարահանվել է «Չորսը Տեխասից» կինոնկարում։ Նույն թվականին Էլվիս Փրեսլիի հետ միասին նկարահանվել է «Զվարճանքներ Ակապուլկոյում» ֆիլմում։ 1964 թվականին Ուրսուլան հանդես եկավ իր ամուսնու «Մղձավանջ արևի տակ» կինոնկարում։ 1965 թվականին թողարկվել է «Ինչ նոր բան կա, կատվիկ» կատակերգությունը, որտեղ Ուրսուլայի խաղընկերներն էին Պիտեր Սելլերսը, Պիտեր Օ'Թուլը, Վուդի Ալլենը և Ռոմի Շնայդերը։ Նույն թվականին Մարչելլո Մաստրոյանիի հետ նկարահանվել է գիտա-ֆանտաստիկ «Տասներորդ զոհը» կինոնկարում։ Այնուհետև նկարահանվել է «Նա» (1965թ.) և «Չինացու անհաջողությունները Չինաստանում» (1965թ.) ֆիլմերում։ Այս վերջին ֆիլմում Ուրսուլան ծանոթացել է Ժան Պոլ Բելմոնդոյի հետ և հանուն նրա 1966 թվականին ամուսնալուծվել է ամուսնուց։ Եղել է դեպք, երբ Ուրսուլան փորձել է ինքնասպանություն գործել՝ իմանալով Բելմոնդոյի դավաճանության մասին։
1968 թվականին Ուրսուլան նկարահանվել է «Խաղատուն «Ռոյալ»», իսկ 1970 թվականին «Կարմիր արև» կինոնկարներում։ 1970-ական թվականների կեսերին նա նկարահանվել է հիմնականում Իտալիայում։ 1978 թվականին Ուրսուլան հայտնվել է դաժան տեսարաններով հարուստ «Մարդակերների աստվածը» սարսափ-ֆիլմում, որտեղ նրան կարելի է տեսնել ամբողջովին մերկ և ծառին կապված։
1981 թվականին Ուրսուլան նկարահանվել է «Տիտանների ճակատամարտը» ֆիլմում ` կատարելով Աֆրոդիտե աստվածուհու դերը։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասան Հարի Հեմլինի հետ, ով երկու անգամ երիտասարդ էր իրենից։ 1980 թվականին Հարին դարձավ Ուրսուլայի երեխայի հայրը, սակայն նրանց հարաբերությունները երկար չտևեցին։
1982 թվականին Ուրսուլա Անդրեսը նկարահանվել է Սերգեյ Բոնդարչուկի «Կարմիր զանգեր» կինոնկարում, իսկ 1986 թվականին ամերիկյան «Պետրոս Մեծ» հեռուստասերիալում։ Այնուհետև Ուրսուլան շարունակել է նկարահանվել հեռուստատեսային աննշան ֆիլմերում։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1954 | Ամերիկացին Հռոմում | Un americano a Roma | Աստրիդ Շյոստրոմ |
1955 | Ջակոմո Կազանովայի արկածները | Le avventure di Giacomo Casanova | - |
1955 | Թշնամության շղթան | La catena dell'odio | - |
1962 | Դոկտոր Նոու | Dr. No | Հանի Ռայդեր |
1963 | Զվարճանքներ Ակապուլկոյում | Fun in Acapulco | Մարգարիտա Դոֆին |
1963 | Չորսը Տեխասից | 4 for Texas | Մաքսին Ռիխտեր |
1965 | Մղձավանջ արևի տակ | Nightmare in the Sun | Մարշա Ուիլսոն |
1965 | Նա | She | Այեշա |
1965 | Ինչ նոր բան կա, կատվիկ | What's New Pussycat | Ռիտա |
1965 | Չինացու անհաջողությունները Չինաստանում | Les tribulations d'un Chinois en Chine | Ալեքսանդրին Պինարդել |
1965 | Տասներորդ զոհը | La decima vittima | Կարոլին Մերեդիթ |
1966 | Երկնագույն Մաքսը | The Blue Max | Քեթի վոն Կլուգերման |
1966 | Մի անգամ, նախքան ես կմեռնեմ | Once Before I Die | Ալեքս |
1967 | Նրբագեղ սինյորաներ | Le dolci signore | Նորմա |
1967 | Խաղատուն «Ռոյալ» | Casino Royale | Վեսպեր Լինդ, գործակալ 007 |
1968 | Հարավային աստղը | The Southern Star | Էրիկա Կրամեր |
1970 | Իդեալական ուրբաթ` հանցագործության համար | Perfect Friday | Բրիտ Դորսեթ |
1971 | Կարմիր արև | Soleil rouge | Քրիստինա |
1973 | Վերջին հնարավորություն | L'ultima chance | Միշել Նոլտոն |
1975 | Հարված եղեգնուտում | Colpo in canna | Նորա Գրին |
1975 | Զգացմունքային բուժքույրը | L'infermiera | Աննա |
1976 | Սկարամուշ | Le avventure e gli amori di Scaramouche | Ջոզեֆինա |
1976 | Ճեպընթաց Աֆրիկա | Africa Express | Մադլեն Կուպեր |
1976 | Ճեպընթաց - սաֆարի | Safari Express | Միրիամ |
1976 | Հանվեք` առանց ամոթի | Spogliamoci così, senza pudor | Մարինա Զենարո |
1977 | Սիրո մակույկը | The Love Boat | Քերոլ Սթենտոն |
1977 | Կրկնակի սպանություն | Doppio delitto | արքայադուստր Դել'Օրսո |
1978 | Հինգերորդ հրացանակիրը | The Fifth Musketeer | Լուիզա դե լա Վալիեր |
1978 | Մարդակերների աստվածը | La montagna del dio cannibale | Սյուզեն Սթիվենսոն |
1979 | Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) | Letti selvaggi | - |
1981 | Տիտանների ճակատամարտը | Clash of the Titans | Աֆրոդիտե |
1982 | Կարմիր զանգեր. Ֆիլմ 1. Մեքսիկան կրակի մեջ | Красные колокола. Фильм 1. Мексика в огне (Red Bells Part I – Mexico on Fire) | Մեյբլ Դոջ |
1985 | Ազատություն, հավասարություն, թթու կաղամբ | Liberté, égalité, choucroute | Մարի Անտուանետ |
1986 | Պետրոս Մեծ | Peter the Great | Աթալիա |
1988 | Պրոֆեսոր. Դիվա | Big Man: Diva | Սյուզի Կամինսկի |
1989 | Միայնակ ընդդեմ մաֆիայի. Սպանություն չինական թաղամասում | Man Against the Mob: The Chinatown Murders | Բեթի Սթար |
1990 | Դասակարգային ապագա | Klassäzämekunft | Ագնես |
1993 | Ֆանտագիրո կամ ոսկե վարդի քարանձավը 3 | Fantaghirò 3 | Քսելեսիա |
1994 | Ֆանտագիրո կամ ոսկե վարդի քարանձավը 4 | Fantaghirò 4 | Քսելեսիա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136336647 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
խմբագրել- Michael Marti, Peter Wälty: James Bond und die Schweiz. Basel 2008, ISBN 978-3-905800-20-3.
- Michael Scheingraber: Die James-Bond-Filme. Hrsg. von Joe Hembus. Goldmann, München 1979, 220 S. (Goldmann Magnum; 10203) (Citadel-Filmbücher) ISBN 3-442-10203-0.
- Graham Rye: Die James-Bond-Girls. [von Dr. No bis Goldeneye]. Übersetzung: Walther Wuttke. Heel, Königswinter 1995, 70 S., ISBN 3-89365-478-X. (Einheitssachtitel: The James Bond girls)
- Sven Siedenberg: Do you remember? Kleines Album vergessener Helden.Deutscher Taschenbuch-Verlag, München 2005, 139 S. (dtv 20839), ISBN 3-423-20839-2.
- Susanna von Werra: Berühmte Persönlichkeiten, Band I: 100 zeitgenössische Filmschauspieler und Filmschauspielerinnen. Lebensläufe und Horoskope; Band II: 100 Regisseure und klassische Filmschauspieler und Filmschauspielerinnen. Lebensläufe und Horoskope. Edition Astrodate, Wettswil (Schweiz) 1989, 450 Seiten.
Արտաքին հղումներ
խմբագրել- Werke von und über Ursula Andress Արխիվացված 2016-03-15 Wayback Machine im Katalog der Schweizerischen Nationalbibliothek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Անդրես» հոդվածին։ |