Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով

«Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով»[1][2], Չինգիզ Այթմատովի վիպակը, որը պատմում է նիվխերի կյանքի մասին Օխոտի ծովի ափին։

Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով
ռուս.՝ Пегий пёс, бегущий краем моря
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվիպակ
ՀեղինակՉինգիզ Այթմատով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1977

Սյուժե

խմբագրել
 
Ղրղզստանի նամականիշ, 2009 թվական

Կիրիսկ անունով տղան առաջին անգամ ծով է դուրս գալիս տոհմի ավագ Օրգանի, իր հոր՝ Էմրայինի և հոր զարմիկի՝ Միլգունի հետ։ Տղայի համար սա ձեռնադրության ծես է։ Որսորդները հաջողությամբ հասնում են ներպի ծվարատեղը և սպանում նրանցից մեկին։ Բայց գիշերելու համար հարևան կղզի գնալիս փոթորիկ է սկսվում։ Ոչ ոք չի զոհվում, բայց նրանք կորցնում են ճանապարհը և սկսում են նավարկել անհայտ ուղղությամբ։ Խմելու ջուրը սկսում է սպառվել, և տղային գոյատևելու հնարավորություն տալու համար բոլորը որոշում են համարձակ քայլ կատարել՝ իջեցնել ծով։ Տղան ուժասպառ լողում է դեպի ափ՝ հեռվից տեսնելով Չալիկ շան ժայռը, որի կողքին գտնվում է իր հայրենի գյուղը, և որը որսորդների համար ծառայում է որպես ուղեցույց։ Կիրիսկը փրկվում է։

Իրականում սյուժեն ծավալվում է Օվկիանոսի աղի ջրի և քաղցրահամ ջրի տակառի միջև։ Դրանց միջև է մարդկանց մասին ողջ սյուժեն՝ ինչը գերադասել՝ գոյության համար պայքարի օրենքը՝ մրցակցություն, ուժեղ կենդանու հաղթանակ, թե սիրո, զոհաբերության, իմաստության օրենք։ Եվ նույնիսկ բառերի լեզուն անհրաժեշտ չէ, բայց շարժումների լեզուն ամեն ինչ կասի՝ ով դուրս կնետվի տախտակամածից, ում կհասնի նավակը և ում՝ մահ։

— Գեորգի Գաչև

Ստեղծագործության մեջ ներկայացված առասպելներ ու լեգենդներ

խմբագրել
  • Բադ Լուվր – այն օրերին, երբ մոլորակը ամբողջությամբ ծածկված էր ջրով, Լուվր բադը տեղ էր փնտրում ձու դնելու և թուխս նստելու համար։ Հուսահատ բադը նստում է ջրի վրա, կրծքից փետուրներ հանում և բույն պատրաստում։ Այդ բնից էլ սկիզբ է առել ցամաքը։
  • Ձուկ-կին – մի ժամանակ ափին ապրում էին երեք եղբայրներ։ Ավագը դառնում է եղջերու բուծող և գնում տունդրա, կրտսերը դառնում է որսորդ և գնում տայգա, միջնեկ եղբայրը ի ծնե կաղ էր, այդ պատճառով մնում է ծովափին և ձուկ որսում։ Մի անգամ նա որսում է կնոջ կերպարանքով ձուկ։ Նրանք սիրով են զբաղվում նավակում, բայց հետո կին-ձուկը ցատկում է ծովը և հեռանում։ Գրեթե մեկ տարի անց միջնեկ եղբայրը ծովափին գտնում մի երեխայի՝ իր որդուն։ Երբ տղան մեծանում է, նա ամուսնանում է անտառային ցեղի մի աղջկա հետ, և նրանք հիմնում են Կին-ձկան տոհմը։

Էկրանավորումներ և բեմադրություններ

խմբագրել

Կինեմատոգրաֆիա

խմբագրել

Թատրոն

խմբագրել
  • 2008 – բեմադրվել է ներկայացում Երեխաների և երիտասարդների թատրոնում (Կեմերովո), ռեժիսոր՝ Իրինա Լատիննիկովա
  • 1982 – Սախայի Պ. Ա. Օյունսկու անվան ակադեմիական թատրոնում բեմադրվել է «Хаарыан хампа күөх кытылым» («Իմ ցանկալի երկնագույն ափ») ներկայացումը՝ ըստ «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով...» վիպակի հիման վրա, ռեժիսոր՝ Անդրեյ Բորիսով
  • 2019 – բեմադրվել է ներկայացում Ռյազանի պետական մարզային տիկնիկային թատրոնում (տիկնիկային առակ «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով...» վիպակի մոտիվներով), ռեժիսոր՝ Բորիս Կոնստանտինով[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Եվ դարից երկար ձգվում է օրը», Չինգիզ Այթմատով
  2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրացուցակ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Кукольный театр — Пегий пес, бегущий краем моря (12+) ПРЕМЬЕРА!». rznpuppet.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել