Չատրտաու
Չատրտաու կամ Չատր-Տաու (/ʃʌtərˈtaʊ/; ռուս.՝ Чатыр-тау, Чатыртау; թաթ.՝ Чатыр-тау, նաև՝ Շատյոր Գորա (ռուս.՝ Шатёр-гора, բառացի թարգմանած՝ նշանակում է Վրանասար), ոչ մեծ բարձունք Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում՝ Ազնակաևո քաղաքի մերձակայքում՝ նրանից մոտավորապես յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Երբեմն բնորոշվում է իբրև Թաթարստանի միակ լեռնաշղթա։
Չատրտաու | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա, լեռնաշղթա և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Ազնակաևսկի շրջան |
Երկարություն | 12 կմ |
Լայնություն | 3 կմ |
ԲԾՄ | 321,7 մետր |
Լեռնաշղթա | Bugulma-Belebey Upland? |
Անվանված է | Վրան, Q4521007? և tented roof? |
Ամենաբարձր կետի բարձրությունը ծովի մակերևույթից 321,7 մետր է։ Համարվում է Թաթարստանի ամենաբարձր աշխարհագրական օբյեկտներից մեկը[1][2][3][4]։ 1972 թվականից ունի բնության հուշարձանի[5], 1999 թվականից՝ բնության պահպանվող տարածքի կարգավիճակ՝ 41,5 կմ² ընդհանուր մակերեսով[6][7]։ Այստեղ աճում են տափաստանային բույսերի բազմաթիվ տեսակներ, որոնցից հիսունը գտնվում են պետության պահպանության ներքո։ Կենդանիներից տարածված են հատկապես տափաստանային մորմոտները (степные сурки, շուրջ յոթ հազար գլուխ)[7][8]։ Սարն առաջացել է ոչ թե տեկտոնիկ բարձրացման, այլ շրջակա հովիտների քայքայման (էրոզիայի) արդյունքում[9][10]։
Պատմություն
խմբագրելXVIII դարում սարի լանջերից պղինձ են արդյունահանել (պահպանվել են տասնյակ հորատանցքեր)։ Մի ավանդազրույցի համաձայն՝ այս սարի վրա իր զորքով կանգ է առել Եմելյան Պուգաչովը։ Իբր գագաթին մոտ գտնվող քարանձավներում պահպանվել են հին զենքերի պահուստարաններ[11]։
Չատրտաուի գագաթն ու լանջերը պարապլաներիստների սիրած վայրերից են[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Чатыр тау (Шатер гора) – самая высокая точка Татарстана (Азнакаевский район)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Экология Татарстана». Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2021-04-19-ին.
- ↑ «Республика Татарстан – общая информация, достопримечательности». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Чатыр-тау: самая высокая точка Татарстана».
- ↑ «Об утверждении Положения о государственном природном заказнике регионального значения комплексного профиля "Чатыр-Тау" (с изменениями на 2 мая 2012 года)».
- ↑ |autor = |tytuł = Чатыр-Тау |data dostępu = 2021-04-16 |opublikowany = Заповедная Россия |url = http://www.zapoved.net/index.php/katalog/regiony-rossii/privolzhskij-fo/respublika-tatarstan/42908-Чатыр-Тау Արխիվացված 2021-01-17 Wayback Machine |język = ru-RU}}
- ↑ 7,0 7,1 |tytuł = Чатыр-Тау, ООПТ России |data dostępu = 2018-05-31 |opublikowany = oopt.aari.ru |url = http://oopt.aari.ru/oopt/%D0%A7%D0%B0%D1%82%D1%8B%D1%80-%D0%A2%D0%B0%D1%83 |język = ru}}
- ↑ |tytuł = Чатыр-тау :: Геокэшинг :: |data dostępu = 2018-05-31 |opublikowany = www.geocaching.su |url = http://www.geocaching.su/?pn=101&cid=12646}}
- ↑ Сементовский В. Н. и др. РЕЛЬЕФ ТАТАРИИ. Казань 1951 г. — СПЕЛЕСТОЛОГИЯ И ПОДЗ.ПРОСТРАНСТВА — ЛИТЕРАТУРА — Архив — PRO Speleo
- ↑ Воробьев Н. И. Основы физической географии Татарской АССР. Казань, 1936 — КРАЕВЕДЕНИЕ И АРХЕОЛОГИЯ — ЛИТЕРАТУРА — Архив — PRO Speleo
- ↑ «Гора Чатыр-Тау — Официальный сайт г. Азнакаево, погода, карты города, расписания». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ПАРАГЛАЙДИНГ в Казани».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չատրտաու» հոդվածին։ |