Չարլզ Էդվարդ Այվզ (անգլ.՝ Charles Edward Ives, հոկտեմբերի 20, 1874(1874-10-20)[4][5][6][…], Դանբերի[1] - մայիսի 19, 1954(1954-05-19)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի կոմպոզիտոր, 20-րդ դարի ամերիկյան նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։

Չարլզ Էդվարդ Այվզ
1913 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Charles Edward Ives
Ծնվել էհոկտեմբերի 20, 1874(1874-10-20) (150 տարեկան)
Դանբերի (Կոնեկտիկուտ)
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էմայիսի 19, 1954(1954-05-19)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԳերեզմանWooster Cemetery[2]
Ժանրերսիմֆոնիա
ՄասնագիտությունԱպահովագրության վիճակագիր և կոմպոզիտոր
Գործիքներերգեհոն
Գործունեություն1890-ականներից 1926
ԿրթությունԵյլի համալսարան, Հարվարդի համալսարան և Hopkins School?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքcharlesives.org
 Charles Ives Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռազմական գործիչ Ջորջ Այվզի որդին (1845–1894), ով եղել է նրա երաժշտության առաջին ուսուցիչը։ 1887 թվականից սկսած եկեղեցում աշխատել է որպես երգեհոնահար։ Ավարտել է Եյլի համալսարանը (1894–1898), որտեղ սովորել է կոմպոզիցիա (Հ. Փարքերի դասարան) և երգեհոն է նվագել (Դ. Բակայի դասարան)։ Երաժշտություն սկսել է գրել 19-րդ դարի 90-ական թվականներից։ 1899 թվականներից սկսած Նյու Յորքում և այլ քաղաքներում եղել է եկեղեցական երգեհոնահար։ Աշխատել է տարբեր ապահովագրական ընկերություններում, հիմնել սեփական բիզնեսը, անշարժ գույքի ապահովագրության մեջ ներկայացրել մի շարք նորարարություններ։ Ապահովագրության ոլորտում բազմաթիվ հաջողություններ է ունեցել, ինչը թույլ է տվել ապահովել ընտանիքին, իսկ երաժշտությամբ զբաղվելը դարձել է հոբբի։ 1907 թվականի սկզբներին սրտի խնդիրներ է ունեցել, դրան հետագայում ավելանում է շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ։ 1927 թվականի սկզբներին դադարել է ստեղծագործել և շուտով հեռացել բիզնեսից[7]։

1940-ական թվականներին նրա աշխատանքները հազվադեպ էին կատարվում և գործնականում հայտնի չէին։ Այվզին իսկապես ընդունվել է միայն նրա մահից հետո, երբ նա ճանաչվել է որպես ամերիկյան լավագույն կոմպոզիտորներից մեկը։ Առաջին ճանաչումը 1940-ական թվականներին էր, երբ Այվզի արվեստը բարձր է գնահատվել Առնոլդ Շյոնբերգի կողմից։ Այվզը երրորդ սիմֆոնիայի (1911) համար պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով (1947)։ 1951 թվականին Այվզի երկրորդ սիմֆոնիայի պրեմիերայի դիրիժորն է Լեոնարդ Բերնստայնը։

Այվզի արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել ազգային երաժշտությունը, որը նա լսել է իր մանկության տարիներին, որն անցել է գյուղում՝ ազգային երգեր, հոգևոր և կրոնական օրհներգեր։ Այվզի երաժշտական յուրահատուկ ճաշակը միավորում է ֆոլկլորի տարրեր, ավանդական կենցաղային երաժշտությունը բարդ, սուր, ոչ ներդաշնակ և ձայնային մեթոդների հետ։ Ուոլինգֆորդ Ռիգերի, Հենրի Քոուելի, Կարլ Ռագլսի և Ջոն Բեքերի հետ միասին եղել է «Ամերիկյան հնգյակ» ավանգարդիստ կոմպոզիտորներից մեկը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Դաշնամուրի համար

խմբագրել
  • Երեք էջանոց սոնատ (1905)
  • Սոնատ № 1 (1909)
  • Սոնատ № 2 «Կոնկորդ» (1915)
  • Երեք քառորդ պիեսներ («Three quartertone piano pieces») 2 դաշնամուրի համար (1924)
  • 19 էտյուդ դաշնամուրի համար (տարբեր տարիներ)

Այլ ստեղծագործությունների համար

խմբագրել
  • Կանտատա «Երկնային երկիր» (Celestial country, 1899).
  • Լարային քառյակ (1896) և այլ կամերային անսամբլներ
  • 5 ջութակային սոնատ (այդ թվում չորրորդ սոնատը ջութակի և դաշնամուրի համար-«Մանկան օր ճամբարում»-«Children’s day at the camp meeting», 1915).
  • Ստեղծագործություն երգչախմբի համար, երգերի շարքեր ըստ ամերիկյան բանաստեղծների գործերի (114 երգ, 1884—1921).

Անավարտ

խմբագրել
  • Տիեզերք (Universe symphony-սիմֆոնիայի մասեր, 1911-16)

Գրական ստեղծագործություններ

խմբագրել
  • Memos/ John Kirkpatrick, ed. New York: W. W. Norton, 1972.
  • Հոդվածներ (այդ թվում «Some quartertone impressions», 1925)։

Հիշատակ

խմբագրել

Սկսած 1970 թվականից Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիան երիտասարդ կոմպոզիտորներին հանձնում է Չարլզ Այվզի ամենամյա մրցանակ։ Այվզի պատվին Մերկուրիում անվանվել է խառնարան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Find A Grave — 1996.
  3. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. «Դուբինեց Ե.Ա. Չարլզ Այվզ։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Մատենագիտություն

խմբագրել
  • Իվաշկին Ա. Չարլզ Այվզը և 20-րդ դարի երաժշտությունը։ Մոսկվա, Սովետական կոմպոզիտոր, 1991.
  • Շներսոն Գ. Մ. Չարլզ Այվզ // Երաժշտական հանրագիտարան, 1973—1982, էջ. 74-75.
  • Հակոբյան Լ. Օ 20-րդ դարի երաժշտություն, էնցիկլոպեդիայի բառարան / Գիտական խմբագիր Դվոսկինա Ե. Մ. — Մ.: «Գործնական», 2010. — ISBN 978-5-89816-092-0
  • Ռախմանովա Մ. Չարլզ Այվզ // Սովետական երաժշտություն, 1971, № 6, էջ. 97-108.
  • Cowell H. Cowell S. R. Charles Ives and His Music. New York: Oxford UP, 1955.
  • Rossiter F. R. Charles Ives and his America. New York: Liveright, 1975.
  • Block G. Charles Ives: a bio-bibliography. New York: Greenwood Press, 1988.
  • Burkholder J. P. All Made of Tunes: Charles Ives and the Uses of Musical Borrowing. New Haven: Yale UP, 1995.
  • Charles Ives and his world, ed. by J. Peter Burkholder. Princeton (NJ): Princeton University Press, 1996 (հոդվածների հավաքածու)։
  • Swafford J. Charles Ives: A Life with Music. New York: W. W. Norton, 1996.
  • Sherwood G. Charles Ives: a guide to research. New York : Routledge, 2002.
  • Copland A. The Ives case in our new music, N. Y., 1941.
  • Letters from Ch. Ives to N. Slonimsky, в кн.: Slonimsky N., Music since 1900, N. Y., 1971, p. 1318-48.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Այվզ» հոդվածին։