Չարլզ և Ռեյ Իմզեր
Չարլզ Օրմոնդ Իմզ կրտսեր (անգլ.՝ Charles Ormond Eames, 1907 թվական հունիսի 17, Սենթ Լուիս-1978 թվական օգոստոսի 21, Սենթ Լուիզ, Լոս Անջելես[1]) և Ռեյ Իմզ (անգլ.՝ Ray Eames, 1912 թվական դեկտեմբերի 15, Սակրամենտո- 1988 թվական օգոստոսի 21 Լոս Անջելես , Լոս Անջելես[1]), ամերիկացի ճարտարապետներ և դիզայներներ։
Չարլզ և Ռեյ Իմզեր | |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Eames House? |
Պարգևներ | |
Charles and Ray Eames Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՉարլզ Իմզը ծնվել է Միսուրիում, սովորել Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանում, սակայն այն չի ավարտել։ Դեռևս ուսանող է եղել, երբ ամուսնացել է Քեթրին Վիրմանի հետ, և նրանք շուտով դուստր են ունեցել։ 1930 թվականին Իմզը բացել է ճարտարապետական բյուրո[2]։ Երիտասարդ ճարտարապետը ջերմ հարաբերությունների մեջ է եղել Սաարինեի ընտանիքի հետ[3]։ Նա իր ավագ ընկերոջ ՝ Էլիել Սաարինենի խորհրդով տեղափոխվել է Միչիգան, որպեսզի ավարտի կրթությունը նրա ղեկավարությամբ։ Այնտեղ Իմզը լքել է կնոջը, որպեսզի միանա իր կալիֆոռնիացի դասընկերուհու՝ Ռեյ Կայզերի մոտ, որն արդեն հասել էր որոշակի ճանաչման` որպես աբստրակցիոն նկարչուհի[4]։ Չարլզը և իր ընկեր Էերո Սաարինենին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից մրցանակ են ստացել ֆեներային կահույքի համար, որն ուներ ժամանակակից և հարմարավետ տեսք։
Գործունեություն
խմբագրելԻմզերները որոշ ժամանակ հետո տեղափոխվել են Կալիֆոռնիա, որտեղ նրանք իրականացրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրենց տրված հրամանը[5]։
1940-ականների երկրորդ կեսին ամուսինները (Սաարինենի, Ռ. Նեյտրայի և այլոց հետ) մասնակցել են տեղական ճարտարապետական ամսագրի ծրագրին` նոր ճաշակով առանձնատներ կառուցելու համար[6]։ Դրանցից մեկում ` Իմզերի տանը, հեղինակները տեղավորվել են։ 2006 թվականին այդ լուսավոր շենքը ստացել է ԱՄՆ Ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[7]։ Ամուսինները հաջողությունների էին հասել կահույքի դիզայնի ոլորտում[8]։ 1945 թվականին նրանք նախագծել են (անգլ.՝ Eames Lounge) նրբատախտակյա աթոռը, որի վրա կարելի էր հանգստանալ։ 1956 թվականին դրան լրացվել է մի փոքրիկ օտոմանակ բազմոց, այդպիսով վերածվելով շեյզլոնգ աթոռի։ 1979 թվականին Չարլզի մահից հետո Իմզի աշխատանքը արժանացել է Արքայական ոսկե մեդալի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists + Artworks
- ↑ «California Dreaming: Reconsidering the work of Charles and Ray Eames». Apollo Magazine (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2012 թ․ հուլիսի 15). «Former Eames furniture design headquarters sold in Venice». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Slessor, Catherine (2015 թ․ հունվարի 1). «Charles Eames (1907–1978) and Ray Eames (1912–1988)». Architectural Review (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Leg Splint». www.eamesoffice.com (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
: Text "Eames Office" ignored (օգնություն) - ↑ «Wartime Plyformed Molded Leg Splint by Charles Eames». Eames.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Inc, Time (1950 թ․ սեպտեմբերի 11). «LIFE» (անգլերեն). Time Inc. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Maharam». www.maharam.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: Text "News" ignored (օգնություն); Text "Sea Things by Charles and R..." ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- www.metmuseum.org https://www.metmuseum.org/toah/hd/eame/hd_eame.htm. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - «История: Case Study Houses». Архи Ру. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ և Ռեյ Իմզեր» հոդվածին։ |