Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլ I (այլ կիրառումներ)

Կառլոս I (անգլ.՝ Charles I of England, նոյեմբերի 19 (29), 1600[1][2][3], Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա և Դանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա[4] - հունվարի 30 (փետրվարի 9), 1649[1][2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր 1625 թ. մարտի 27-ից։ Հակոբ I-ի որդին, Ստյուարտների հարստությունից։ Նրբաճաշակ ու բարեկիրթ անձնավորություն էր։ Ուներ գրավիչ արտաքին։ Սիրում էր սպորտը և արվեստները։ Դրա հետ մեկտեղ թուլակամ էր և եսասեր։ Հավատացած էր, որ իր իշխանությունն ունի աստվածային ծագում։ Հակված չէր համագործակցելու խորհրդարանի հետ։ Լսել չէր ուզում արմատական բարենորոգումների մասին։ Չէր հասկանում, որ Անգլիայում սկսվել է հեղափոխություն։ Կարծում էր, թե դա սոսկ խռովություն է։ Սիրում էր կրկնել. «Ես դրանց մի լավ ջարդ կտամ, և ամեն բան կլինի առաջվա պես»։

Չարլզ I Ստյուարտ
Ծնվել է՝նոյեմբերի 19 (29), 1600[1][2][3]
ԾննդավայրԴանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա կամ Դանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա[4]
Մահացել է՝հունվարի 30 (փետրվարի 9), 1649[1][2][3] (48 տարեկան) մահապատիժ
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Սուրբ Գեորգի մատուռ
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
քաղաքական գործիչ, արվեստի կոլեկցիոներ և միապետ
ՀայրՀակոբ Ա[5][4]
ՄայրAnne of Denmark?[5][4]
ԵրեխաներՉարլզ II Ստյուարտ[5][4], Մարիա, Օրանժի արքայադուստր[6][5][4], Ջեյմս II (անգլիայի թագավոր)[5][4], Էլիզաբեթ Ստյուարտ, Աննա Ստյուարտ, Հենրի Ստյուարտ, Գլոչեստերի դուքս[5], Հենրիետա Ստյուարտ[5][4], Չարլզ Ջեյմս Ստյուարտ, Քորնուոլի դուքս[6] և Քեթրին Ստյուարտ[6]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Կապիչի շքանշան
Առողջական վիճակԿակազություն
ՍտորագրությունИзображение автографа

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ I Ստյուարտ» հոդվածին։