Չեմպիոնատ
Չեմպիոնատ, առաջնություն, որևէ մարզաձևի բարձր մակարդակի պաշտոնական մարզական մրցումներ (որոշակի կոլեկտիվների կամ տերիտորիայի՝ շրջան, քաղաք, մարզ, երկիր, մայրցամաք, աշխարհ), առաջնության խաղարկում հաղթողին՝ չեմպիոնին (մարզիկ կամ թիմ) որոշելու նպատակով։
Որոշ դեպքերում «չեմպիոնատ» և «առաջնություն» հասկացությունները տարբերակվում են։ Երբեմն չեմպիոնատ են կոչվում որևէ ցեղի լավագույն կենդանուն (շուն, ձի) որոշելու նպատակով կազմակերպված ցուցահանդես մրցումները։
Հոմանիշներ՝ առաջնություն, մրցարշավ, մրցույթ, մրցակցություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեմպիոնատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 713)։ |