Չենինգ Թաթում
Չաննինգ Մեթյու Տատում (անգլ.՝ Channing Matthew Tatum, ապրիլի 26, 1980[1][2][3][…], Քուլման, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր, պարող և մոդել։ Հայտնի է «Քայլ առաջ» (2006), «Կոբրայի վերածնունդը» (2009), «Թանկագին Ջոն» (2010), «Երդում» (2012), «Ջամփ Սթրիթ 21» (2012) և «Մեջիք Մայք» (2012) ֆիլմերում մարմնավորած դերերի համար։ Նկարահանվել է նաև «Նա տղամարդ է» (2006), «Մարտական ակումբ» (2009), «Արծիվը» (2011) և այլ ֆիլմերում։
Չենինգ Թաթում անգլ.՝ Channing Tatum | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1980[1][2][3][…] (44 տարեկան) |
Ծննդավայր | Քուլման, Ալաբամա, ԱՄՆ |
Կրթություն | Գեյզեր ավագ դպրոց, Գլենվիլի նահանգային քոլեջ և Տամպայի կաթոլիկ ավագ դպրոց (1998) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, պարող, մոդել, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոռեժիսոր |
Ընտրանի | Սմոլֆութ, Կյանքի գիրք, Սա վերջն է (ֆիլմ, 2013), 21 Jump Street, Սպիտակ տան գրոհը, A Guide to Recognizing Your Saints?, Երդում, Սուպեր Մայք և Թանկագին Ջոն |
Ամուսին(ներ) | Ջեննա Դևան |
Համատեղ ապրող(ներ) | Ջեսսի Ջեյ և Զոի Քրավից |
Երեխա(ներ) | 1 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
channingtatumunwrapped.com | |
Կենսագրություն
խմբագրելՏատումը ծնվել է Կուլլմանում, Ալաբամա, Կեյ և Գլենն Տատումների ընտանիքում։ Նա սերում է անգլիացի, շոտլանդացի-իռլանդացի, ֆրանսիացի, գերմանացի և հնարավոր է նաև բնիկ ամերիկացի նախահայրերից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միսիսիպի, երբ Տատումը 6 տարեկան էր։ Նրա մանկությունը անցել է Միսիսիպի գետի շուրջ։ Տատումը մարզական վիճակում էր գտնվում դեռևս մանկությունից։ Խաղում էր ֆուտբոլ, բեյսբոլ և այլ խաղեր։ Զբաղվում էր ռազմական մարտարվեստով։ Մանուկ ժամանակ զբաղվել է վուզուքուան քունգ ֆույով։ Տատումը իր դեռահասության տարիները մեծ մասամբ անցկացրել է Տամպայի շրջանում, և հաճախել է Գեյթըր ավագ դպրոցը։ Այնուհետև ծնողները նրան հնարավորություն են ընձեռում ընտրել մասնավոր դպրոց կամ հաճախել ռազմական դպրոց. նա ընտրում է Տամպայի կաթոլիկական ավագ դպրոցը։ Դպրոցը նա ավարտում է 1998 թվականին։ Որից հետո ընդունվում է Գլենվիլի պետական քոլեջը(Արևմտյան Վիրջինիա)՝ ֆուտբոլիստի մասնագիտություն ստանալու նպատակով, բայց շուտող թողնում է այն։ Վերադառնում է տուն և սկսում է զբաղվել պատահական գործերով։
"ՅուԷս Ուիկլին" գրում է, որ այս ընթացքում Տատումը թողնելով տանիքագործի իր աշխատանքը սկսում է աշխատել որպես մերկապարող տեղի գիշերային ակումբներից մեկում։ 2010 թվականին Ավստրալիական թերթին տված իր հարցազրույցում նա ասում է, որ ցանկացել է ֆիլմ նկարահանել մերկապարողի իր կարիերայի մասին։ Այս գաղափարը ծնեց «Մեջիք Մայք» ֆիլմը։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Մայամի, որտեղ էլ նրան նկատում է մի մոդել։
Կարիերա
խմբագրել2000 թվականին նա ընտրվում է որպես պարող և նկարահանվում է Ռիկի Մարտինի "Նա պայթեցնում է" երաժշտական տեսահոլովակում՝ Օռլանդոյում (Ֆլորիդա) անցկացրած լսումներից հետո։ Նրան վճարում են 400 դոլլար։ Նրա մոդելի կարիերան սկսվել է այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին մասնակցելով, ինչպիսիք են Արմանին և Աբերկրոմբի Ընդ Ֆիտչ։ Այնուհետև Տատումը սկսում է աշխատել հեռուստատեսային գողվազդներում նկարահանվելով (Պեպսիի գովազդ, 2002 թվական)։ Ապա նա մոդելի պայմանագիր է կնքում Մայամիում գտնվող մի մոդելային գործակալության հետ (Պեյջ 305), սակայն ավելի ուշ հաջողություն է ունենում՝ ընտրվելով Վոգ ամսագրի համար և շուտով հայտնվում է Աբերկրոմբի Ընդ Ֆիտչի, Դոլչե ընդ Գաբբանայի, Արմանիի և այլ հայտնի բրենդների նորաձևության արշավներում։ "Թիըր Շիթ" ամսագիրը 2001 թվականի հոկտեմբերին նրան ընդգրկում է "50 ամենագեղեցիկ դեմքեր" շարքում։ Նա նաև պայմանագիր է կնքում Միլանում գործող "Բեատրիչէ" մոդելային գործակալության, Իտալիայում և "Ֆորդ Մոդելներ" Նյու Յորքում գործող գործակալությունների հետ։
2008 թվականից առ այսօր
խմբագրել2008 թվականին Տատումը նկարահանվում է Կիմբերլի Պիրսի "Վերջ կորուստներին" (Stop-Loss) ֆիլմում, որը մի զինվորականի մասին է, ով վերադառնում է Իրաքի պատերազմից, և Ստյուարտ Թաունսենդի "Պատերազմ Սիեթլում" ֆիլմում, որը 1999 թվականի Սիեթլում տեղի ունեցող Առևտրի համաշխարհային կազմակերպության բողոքի մասին է։ Նա նաև խաղացել է կարճամետրաժ "Ծուղակ" ֆիլմում. ռեժիսոր Ռիտա Վիլսոն։
Տատումը և Դիտո Մոնտիելը, որոնք միասին նկարահանվել են "Ինչպես ճանաչել սեփական սրբերիդ" ֆիլմում, նորից վերամիավորվում են "Մարտական ակումբ" ֆիլմում։ Ավելի ուշ Տատումը երևում է Մայքլ Մանի 2009 թվականին նկարահանված "Հասարակության թշնամիները" ֆիլմում՝ մարմնավորելով 1930-ականների գանգստեր Բոյ Ֆլոյդին։ Նույն տարվա ընթացքում նա նկարահանվում է "Կոբրայի վերածնունդը" ֆիլմում։ Նա սկզբում դժկամությամբ ընդունեց դերը, քանի որ վախենում էր, որ ֆիլմը կարող է փառաբանել պատերազմը։ Սակայն սցենարը ընթերցելուց հետո, նա իր միտքը փոխում է։ Զինվորականի դեր է խաղացել "Թանկագին Ջոն" ֆիլմում։
"Դիթեյլս" ամսագրի հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է արտադրել այն բոլոր ֆիլմերը, որտեղ կնկարահանվի. ես այլևս չեմ ցանկանում լինել այն ֆիլմերում, որոնք ես չեմ արտադրելու։ Բացի այն տաս ռեժիսորների ֆիլմերից, որոնց ես իրականում ցանկանում եմ աշխատել "։ Տատումը, իր կինը՝ Ջեննա Դյուանը և նրանց գործընկեր Ռեյդ Քերըլինը 2010 թվականին 2 տարվա պայմանագիր են կնքում "Ռելատիվիտի Մեդիայի" հետ, այդ ընթացքում միասին աշխատելու նորաստեղծ ֆիլմերի վրա։
2012 թվականին Տատումը հյուրընկալվեց "Սեթըրդի Նայթ Լայվ"-ին (Saturday Night Live) և հայտնվեց 4 ֆիլմերում։ Նա նկարահանվեց Ստիվեն Սոդերբերգի "Խորտակիչ հարված", "Երդում"՝ Ռաշել Մքադամսի հետ և "Մաչոն և բոտանը" ֆիլմերում։ Նա նաև նկարահանվեց «Մեջիք Մայք» ֆիլմում, որը պատմում է Տատումի 8 տարվա մերկապարողի կարիերային մասին։ 2012 թվականի նոյեմբերին Տատումին "Փիփլ" ամսագիրը անվանեց "Տարվա ամենասեքսուալ տղամարդը"։
2013 թվականի նախագծեր
խմբագրելՏատումը նկարահանվել է "Սիրո հակառակ կողմը" ֆիլմում՝ Ռունի Մարայի և Ջուդ Լոի հետ միասին։ Տատումը Ստիվ Կարելլիի հետ նկարահանվում է "Աղվեսների որսորդը" ֆիլմում, որը Ջոն դյու Պոնտի մասին է, ով տառապում է պարանոյիկ շիզոֆրենիայից և սպանել է Օլիմպիական ըմբշամարտի չեմպիոն՝ Դեյվ Շուլցին։ Նա նաև կնկարահանվի "Մաչոն և բոտանը 2"-ում, որը լույս կտեսնի 2014 թվականի հունիսի 13-ին։ Նա նաև "Իքս Մարդիկ" ֆիլմում կմարմնավորի Գամբիթի կերպարը։
33ԸնդԱութ Պրոդաքշըն
խմբագրելՄի քանի ընկերների և իր կնոջ՝ Ջեննա Դյուանի հետ հիմնել է երկու ֆիլմարտադրության ընկերություններ՝ 33ԸնդԱութ Պրոդաքշըն և Այրն Հորս Ինթերթեյնմընթ։ Նրանց առաջին ֆիլմը վավերագրական ժանրի ֆիլմ էր՝ "Ապակե երկիրը", որը պատմում է Ռուանդայի նախագահ Պոլ Կագամի և ցեղասպանություն վերապրած Ժան Պիեռ Սագահութու մասին։ Ֆիլմն ընտրվել է 2010 թվականին Տրիբեկա կինոփառատոնի բացման համար։
Անձնական կյանք
խմբագրել2006 թվականին Չայնինգ Տատումը հանդիպում է Ջեննա Դյուանին՝ "Քայլ առաջ" ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմի ավարտից անմիջապես հետո նրանք սկսում են հանդիպել։ 2008 թվականին Մայամիում նշանադրվում են, իսկ արդեն 2009 թվականի հուլիսի 11-ին տեղի է ունենում նրանց ամուսնությունը Մալիբույում (Կալիֆոռնիա)։ Նրանց միակ երեխան՝ Էվերլին ծնվել է 2013 թվականի մայիսին Լոնդոնում։ Տատումը խոսել է իր ուշադրության պակասի խանգարման և դիսլեքսիայի մասին։ 2014 թվականի մայիսին նա "ՋիՔյու" ամսագրին խոստովանել է, որ շատ է օգտագործում ալկոհոլ և որ ինքն իրեն համարում է հարբեցող։
Ֆիլմագրություն
խմբագրելԹիվ | Տեսակը | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը | Դերը |
---|---|---|---|---|
2004 | ֆիլմ | CSI. Մայամի | CSI: Miami | Բոբ Դեվենպորտ |
2005 | ֆիլմ | Քարտեր մարզիչը | Coach Carter | Ջեյսոն Լայլ |
2005 | ֆիլմ | Սուպերքրոս | Supercross | Ռոուդի Սփարքս |
2005 | ֆիլմ | Աշխարհների պատերազմը | War of the Worlds | տղա եկեղեցում |
2005 | ֆիլմ | Կործանում | Havoc | Նիք |
2006 | ֆիլմ | Նա տղամարդ է | She’s the Man | Ձյուկ Օրսինո |
2006 | ֆիլմ | Քայլ առաջ | Step Up | Թայլեր Գեյջ |
2006 | ֆիլմ | Ինչպես ընտրել մեր սրբերին | A Guide to Recognizing Your Saints | Անտոնիոն երիտասարդ տարիքում |
2007 | ֆիլմ | Ճակատամարտ Սիետլում | Battle in Seattle | Ջոնսոն |
2008 | ֆիլմ | Քայլ առաջ 2. Փողոցներ | Step Up 2: The Streets | Թայլեր Գեյջ |
2008 | ֆիլմ | Կանգ-Պարտություն | Stop-Loss | սերժանտ Սթիվ Շրայվեր |
2009 | ֆիլմ | Մարտ առանց կանոնների | Fighting | Շոն Մակարթուր |
2009 | ֆիլմ | Ջոննի Դ. | Public Enemies | Գեղեցիկ Ֆլոյդ |
2009 | ֆիլմ | G.I. Joe. Կոբրայի վերելքը | G.I. Joe: The Rise of Cobra | Կոնդրատ Հաուզեր/ Ձյուկ |
2010 | ֆիլմ | Թանկագին Ջոն | Dear John | Ջոն Թայրի |
2011 | ֆիլմ | Դիլեմմա | The Dilemma | Զիփ |
2011 | ֆիլմ | Վտանգավոր թաղամասը | Son of No One | Ջոնաթան Ուայտ |
2011 | ֆիլմ | Արծիվը | The Eagle | Մարկ Ֆլավի Ակվիլա |
2011 | ֆիլմ | 10 տարի անց | Ten Years | Ջեյք Բիլս |
2011 | ֆիլմ | Նոկաուտ | Haywire | Աարոն |
2012 | ֆիլմ | Երդում | The Vow | Լեո Քոլինզ |
2012 | ֆիլմ | Ջամփ սթրիթ 21 | 21 Jump Street | Գրեգ Ջենքո |
2012 | ֆիլմ | Մեջիք Մայք | Magic Mike | Մեջիք Մայք |
2013 | ֆիլմ | Դոն Ժուանի մտահոգությունները | Don Jon | կիոաստղ Կոնոր |
2013 | ֆիլմ | Կողմնակի ազդեցություններ | Side Effects | Մարտին Թեյլոր |
2013 | ֆիլմ | G.I. Joe. Փոխհատուցում | G.I. Joe: Retaliation | Կոնդրատ Հաուզեր/ Ձյուկ |
2013 | ֆիլմ | Սա վերջն է | This is The End | Իր իսկ դերում |
2013 | ֆիլմ | Սպիտակ Տան փոթորիկը | White House Down | Ջոն Քեյլ |
2014 | ֆիլմ | Լեգո. ֆիլմ | The Lego Movie | Սուպերմեն |
2014 | ֆիլմ | Աղվեսի որսորդը | Foxcatcher | Մարկ Շուլց |
2014 | ֆիլմ | Ջամփ սթրիթ 22 | 22 Jump Street | Գրեգ Ջենքո |
2014 | ֆիլմ | Կյանքի գիրքը | The Book of Life | Հոակին Մոնդրագոն |
2015 | ֆիլմ | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Քեյն Ուայզ |
2015 | ֆիլմ | Մեջիք Մայք XXL | Magic Mike XXL | Մեջիք Մայք |
2015 | ֆիլմ | Նողկալի ութը | The Hateful Eight | Չեստր Չարլզ Սմիտերս |
2016 | ֆիլմ | Ավե, Կեսար | Hail, Caesar! | Մանիքսի դերասան-հաճախորդը |
2016 | ֆիլմ | Իքս Մարդիկ. Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | |
2016 | ֆիլմ | Գամբիտ | Gambit | Ռեմի Լեբո/Գամբիտ |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- Չանինգ Տատում, Twitter(անգլ.)
- Չայնինգ Տատում, Ֆեյսբուք(անգլ.)
- Չանինգ Տատում, people.com(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենինգ Թաթում» հոդվածին։ |