Չիկագոյի յոթնյակի դատավարությունը
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չիկագոյի յոթնյակի դատավարությունը (անգլ.՝ The Trial of the Chicago 7), սպասվելիք ամերիկյան քրեական դրամա ֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Աարոն Սորկինն է։ Ֆիլմի դերասանական կազմը ներառում է այնպիսի դերասաններին, ինչպիսիք են Սաշա Բարոն Քոհենը, Էդի Ռեդմեյնը, Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, Ջերեմի Սթրոնգը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Ալեքս Շարփը, Թոմաս Միդլդիթչը, Ֆրանկ Լանջելան, Վիլյամ Հերթը, Մայքլ Քիթոնը և Մարկ Ռայլենսը։
Չիկագոյի յոթնյակի դատավարությունը անգլ.՝ The Trial of the Chicago 7 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Քրեական դրամա |
Թեմա | Chicago Seven?[1], opposition to United States involvement in the Vietnam War?[1], ռասիզմ[1], miscarriage of justice?[1] և judicial deliberation?[1] |
Թվական | 2020 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 25, 2020(Միացյալ Նահանգներ) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Աարոն Սորկին |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Աարոն Սորկին |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ֆիդոն Պապամիխայիլ |
Երաժշտություն | Դանիել Փեմբերթոն |
Մոնտաժ | Ալան Բաումգարթեն |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 129 րոպե |
Տեղայնացնող | Paramount Pictures |
IMDb | ID 1070874 |
ԿինոՊոիսկ | ID 402981 |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի սեպտեմբերի 25-ի վրա Paramount Pictures-ի կողմից։
Սյուժե
խմբագրելՖիլմը հիմնված է Չիկագոյի յոթնյակի պատմության վրա՝ յոթ մեղադրյալներից բաղկացած խումբը դաշնային կառավարության կողմից մեղադրվում է դավադրության և անկարգություններ հրահրելու մեջ։ Նրանց ներկայացվում են նաև այլ մեղադրանքներ, որոնք կապված են Վիետնամի պատերազմի դեմ և հակապատմական բողոքների հետ, որոնք տեղի են ունեցել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում 1968 թվականի դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի կապակցությամբ։
Դերասանական կազմ
խմբագրել- Սաշա Բարոն Քոհեն՝ Էբի Հոֆման
- Էդի Ռեդմեյն՝ Թոմ Հայդեն
- Ալեքս Շարփ՝ Ռենի Դեյվիս
- Ջերեմի Սթրոնգ՝ Ջերի Ռուբին
- Նոահ Ռոբինս՝ Լի Վայներ
- Դենիել Ֆլահերթի՝ Ջոն Ֆրոյնես
- Ջոն Քերոլ Լինչ՝ Դևիդ Դելինջեր
- Յահյա Աբդուլ-Մաթին II՝ Բոբի Սիլ
- Ջոզեֆ Գորդոն-Լևիթ՝ Ռիչարդ Շուլց
- Ֆրանկ Լանջելա՝ Ջուլիուս Հոֆման
- Մարկ Ռայլենս՝ Ուիլյամ Քանսթլեր
- Քելվին Հարիսոն կրտսեր՝ Ֆրեդ Հեմփթոն
- Մայքլ Քիթոն՝ Ռամզի Քլարք
- Վիլյամ Հերթ՝ Ջոն Ն, Միթչել
- Ջ․ ՄաքՔենզի՝ Թոմ Ֆորան
- Թոմաս Միդլդիթչ
- Բեն Շենքման՝ Լեոնարդ Վայնգլաս
- Մաքս Ադլեր՝ Սթեն Վոջոհովսկի
- Ուեյն Դյուվալ՝ Դեթ․ Փոլ ԴեԼուքա
- Քեյթլին ՖիթցՋերալդ՝ Դեֆնի
Արտադրություն
խմբագրել2007 թվականին հեղինակ Աարոն Սորկինը գրել է «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմի սցենարը, որը հիմնված էր այդպես կոչված Չիկագոյի յոթնյակի դատավարություն վրա[2]։ Պրոդյուսերներ Սթիվեն Սփիլբերգը, Ուոլթեր Փարքսը և Լորի ՄաքԴոնալդը համագործակցել են Սորքինի հետ սցենարը գրելիս, և Սփիլբերգը մտադիր էր դառնալ ֆիլմի ռեժիսորը։ Սաշա Բարոն Քոհենն սկզբից էլ ընտրվել է Էբի Հոֆմանի դերի համար[3]։ Սփիլբերգը պլանավորում էր ընտրել Ուիլ Սմիթին Բոբի Սիլի դերի համար, և հանդիպել Հիթ Լեդջերի հետ, որպեսզի նա հանդես գա Թոմ Հայդենի դերում[4]։ ԱՄՆ-ի հեղինակների միության գործադուլը, որը սկսել է 2007 թվականի նոյեմբերին և շարունակվել 100 օր[5], ստիպել է տեղափոխել նկարահանումների ժամկետները և նախագիծը հետաձգվել է[6]։ Ավելի ուշ Սորկինը շարունակել է վերաշարադրել Սփիլբերգի սցենարը, և ռեժիսորը մտադիր էր դերասանական կազմում ընդգրկել հիմնականում անհայտ մարդկանց բյուջեն կրճատելու համար[7]։ Փոլ Գրինգրասը[8] և Բեն Սթիլերը[9], ըստ շշուկների, պետք է դառնային ֆիլմի ռեժիսորները, սակայն նախագիծն առաջ չէր շարժվում։
2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Սորկինը ռեժիսոր է ընտրվել[10]։ 2018 թվականի դեկտեմբերին ֆիլմը հետաձգվել է բյուջետային խնդիրների պատճառով[11], մինչև այն նորից չի վերածնվել և պատրաստ դարձել տեղայնացման առաջարկների համար[12]։ Paramount Pictures-ը, ի վերջո, ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները[13]։
Քասթինգ
խմբագրել2018 թվականի հոկտեմբերին Բարոն Քոհենը և Էդի Ռեդմեյնը միացել են դերասանական կազմին[10][14]։ 2018 թվականի նոյեմբերին Ջոնաթան Մեյջորսը նույնպես միացել է նրանց[15]։ 2019 թվականին Սեթ Ռոգենը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Ալեքս Շարփը համալրել են դերակատարների ցանկը։ Ավելի ուշ Մայքլ Քիթոնը միացել է ֆիլմի նկարահանումներին[16]։ Օգոստոսին, Ֆրանկ Լանջելան և Մարկ Ռայլենսը ավելացվել են դերասանական կազմին[13]։ Սեպտեմբերին Ջերեմի Սթրոնգը փոխարինել է Ռոգենին[17]։ Հոկտեմբերին Յահյա Աբդուլ-Մաթին II-ը փոխարինել է Մեյջորսին, և դերասանական կազմին են միացել Քելվին Հարիսոն կրտսերը, Քիթոնը, Վիլյամ Հերթը, Ջ․ ՄաքՔենզին, Թոմաս Միդլդիթչը, Մաքս Ադլերը և Բեն Շենքմանը[18][19][20][21][22][23]։
Նկարահանումներ
խմբագրելՀիմնական արտադրությունը պլանավորվել է սկսել 2019 թվականի սեպտեմբերին, սակայն այն սկսել է հաջորդ ամիս՝ հոկտեմբերին Չիկագոում և Նյու Ջերսիում[24][25][26]։ Նյու Ջերսիի Մորիս շրջանի նկարահանումները տեղի են ունեցել Հենեսի Հոլում[27]։
Թողարկում
խմբագրելՖիլմի սահմանափակ թողարկումը կայանալու է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ ընդլայնված թողարկումը՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Trial of the Chicago 7 — 2020.
- ↑ Michael Fleming, Pamela McClintock (2007 թ․ հուլիսի 12). «Sorkin on 'Trial' at DreamWorks». Variety. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ John Harlow (2007 թ․ դեկտեմբերի 30). «No more jokes as Borat turns war protester». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008-05-15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Will Smith Confirms Involvement in Spielberg's CHICAGO 7». Collider. 2008 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Paul Greengrass in Talks for Aaron Sorkin-Penned 'The Trial of the Chicago 7' , Rebecca Ford, The Hollywood Reporter, 23 July 2013.Retrieved: April 26, 2015.
- ↑ Nicole Sperling (2008 թ․ փետրվարի 22). «Spielberg's 'Chicago 7' delayed». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Nikki Finke (2008 թ․ փետրվարի 22). «Spielberg Delays Start Of 'Chicago 7' Due To "Uncertainty Over A SAG Strike"». LA Weekly. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Neil Miller (2008 թ․ օգոստոսի 10). «Paul Greengrass to Direct The Trial of the Chicago 7?». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Ben Stiller Might Direct Sorkin's The Trial of the Chicago 7?!». FirstShowing.net. 2008 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 10,0 10,1 Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 26). «Aaron Sorkin to Direct 'Trial of the Chicago 7' With Սաշա Բարոն Քոհեն in Talks to Star». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ դեկտեմբերի 12). «Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7' Put On Pause». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aaron Sorkin's 'The Trial of the Chicago 7' Moving Forward After Shutdown». The Hollywood Reporter. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 13,0 13,1 Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2019 թ․ օգոստոսի 29). «Paramount & Cross Creek Board Aaron Sorkin's 'Chicago 7;' Ֆրանկ Լանջելա, Մարկ Ռայլենս Join Սաշա Բարոն Քոհեն, Էդի Ռեդմեյն, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ, Jonathan Majors».
- ↑ Justin Kroll (2018 թ․ հոկտեմբերի 30). «Էդի Ռեդմեյն in Talks to Star in Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Anthony D'Alessandro (2018 թ․ նոյեմբերի 26). «Jonathan Majors In Talks To Play Black Panther Party Co-Founder Bobby Seale In Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7'». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Hot Berlin Pic: Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7' Adds Seth Rogen, Jonathan Majors, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ & Heads To Market Before Summer Shoot». Deadline. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Kroll, Justin; Kroll, Justin (2019 թ․ սեպտեմբերի 4). «'Succession' Star Ջերեմի Սթրոնգ Joins Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7' (EXCLUSIVE)».
- ↑ Kroll, Justin; Kroll, Justin (2019 թ․ հոկտեմբերի 1). «Aaron Sorkin's 'The Trial of the Chicago 7' Adds 'Aquaman's' Յահյա Աբդուլ-Մաթին II (EXCLUSIVE)».
- ↑ N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2019 թ․ հոկտեմբերի 14). «'The Trial Of The Chicago 7': Kelvin Harrison Jr Joins Aaron Sorkin-Helmed Feature».
- ↑ 20,0 20,1 N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2019 թ․ հոկտեմբերի 25). «Aaron Sorkin's 'The Trial Of The Chicago 7' Gets October 2020 Release Date; Մայքլ Քիթոն & More Board».
- ↑ «Aaron Sorkin's 'The Trial of the Chicago 7' Adds Մայքլ Քիթոն, Sets September 2020 Release». The Hollywood Reporter.
- ↑ Sneider, Jeff (2019 թ․ հոկտեմբերի 28). «Exclusive: Թոմաս Միդլդիթչ, Max Adler Join Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7'». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Sneider, Jeff (2019 թ․ հոկտեմբերի 28). «Exclusive: Թոմաս Միդլդիթչ, Max Adler Join Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7'». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Christine (2019 թ․ սեպտեմբերի 27). «Friday, Sept. 27 Filming Locations for This is Us, Lucifer, SVU, & more!». OnLocationVacations.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Chitwood, Adam (2019 թ․ օգոստոսի 30). «Aaron Sorkin's 'Trial of the Chicago 7' Gets New Life as Paramount Backs the Star-Studded Drama».
- ↑ Metz, Nina. «Phoebe Waller-Bridge HBO series 'Run,' Aaron Sorkin film 'The Trial of the Chicago 7' shooting here». chicagotribune.com.
- ↑ NJ.com, Amy Kuperinsky | NJ Advance Media for (2019 թ․ նոյեմբերի 20). «Aaron Sorkin movie 'The Trial of the Chicago 7' filming at 2 N.J. colleges». nj.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում