Չիչխան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լափռի (այլ կիրառումներ)
Լափռի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hippophae L. | ||||||||||||||
Տեսակները | ||||||||||||||
Լափռի դժնիկանման |
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Լափռի (լատին․՝ Hippophae), Չիչխան անունը պարսկերեն է, հայերեն Լափռի է։ Հոմանիշներ- փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 1 տեսակ՝
- Լափռի դժնիկանման (Hippophae rhamnoides)։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԵրկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին (A-նախավիտամին) և այլն, թթուներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին), տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Չիչխանի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։
Հայաստանում
խմբագրելՏարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլն։ Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում և այլ խոնավ վայրերում։ Բարձր, մինչև 10 մ է, ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն։ Տերևները մանր են, հերթադիր, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն։
Պտուղների օգտագործում
խմբագրելՊտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (սառեցրած, մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո, մրգահյութ, գինի, օղի, լիկյոր, թանձրուկ, թրմօղի և այլն)։ Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ։ Չ. անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է։ Արմատային ընձյուղների և կոճղային շիվերի շնորհիվ առաջացնում է մեծ մակերես զբաղեցնող մացառուտներ։ Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզւացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատերի համար։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է։ Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ։ Բնափայտն ամուր է, լավ հղկվող, պատրաստում են մանր կիրառական առարկաներ։ Գեղազարդիչ է և մեղրատու։
Քիմիական կազմ
խմբագրելՊարունակում է E (8-15 մգ), B1 (0,35 մգ), B2 (0,5 մգ), K (1,2 մգ), P (75-100 մգ), կարոտինոիդներ(մինչև 8,5 մգ), PP (14-25 մգ), խոլին (B4), պիրիդոքսին (B6), ասկորբինաթթու (50-450 մգ), ֆոլիաթթու (0,79 մգ, 100 գր. պտղի մեջ), շաքար (մինչև 8,5 %), պեկտինային նյութեր (0,3-0,4 %), օրգանական թթուներ (խնձորի, գինու, թրթնջուկի, սաթի 2,8%), ներկանյութ, դաբաղանյութ, ֆլավոնոիդներ (կվերցետին), կումարին, ֆիտոնցիդներ։ Պտղի մեջ հայտնաբերվել են միկրոտարրեր՝ երկաթ, բոր, տիտան, մանգան, ալյումին, մագնեզիում, կրեմնիում, որոնք շատ կարևոր են մարդու աճի և զարգացման համար։
Նշանակություն և կիրառում
խմբագրելՏարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց։ Չիչխանն օգտակար է նյութափոխանակության կարգավորման և արյան շրջանառության համար։
Սևանա լճի առափնյա չիչխանն անտարբեր չի եղել նաև հայկական «ՄԱԴԱԼԿՈ» ընկերության հմուտ գինեգործների կողմից։ Բազմաթիվ տարիների ընթացքում, հազարավոր փորձերի արդյունքում ստացվել է պատմության մեջ առաջին անգամ Չիչխանի գինի, օղի, լիկյոր, քացախ։
Բուժիչ նշանակություն
խմբագրելԲուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև՝ տերևները։ Այն օգտագործվել է արևելյան՝ հին մոնղոլական, տիբեթական բժշկության մեջ։ Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։
Դասակարգում
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Չիչխանի մասին Հայկական Հանրագիտարանում
- United States Department of Agriculture Seaberry Profile
- Plants for a Future Արխիվացված 2011-06-03 Wayback Machine
- Purdue University list of articles
- Series of high quality photos at Hort.net
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչխան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչխան» հոդվածին։ |