Չորս անկյուն
Չորս անկյուն (անգլ.՝ Four Corners), շրջան ԱՄՆ-ում, որ զբաղեցնում է Կոլորադոյի հարավ-արևմուտքը, Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտքը, Արիզոնայի հյուսիս-արևելքը և Յուտայի հարավ-արևելքը։ Անվանումը կապված է Չորս անկյունների հուշարձանի հետ, որ տեղադրված է չորս նահանգների սահմանին։ Սա ԱՄՆ-ի նահանգների նման հատման միակ դեպքն է։
Չորս անկյուն | |
---|---|
Տեսակ | U.S. region? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Արիզոնա, Կոլորադո, Նյու Մեքսիկո և Յուտա |
Մասն է | Intermountain West? |
Անվանված է | Four Corners? |
Հուշարձանից ոչ հեռու անցնում է U.S.Route 160 արագընթաց ճանապարհը, որից դեպի հուշարձան է տանում Նյու Մեքսիկո նահանգի տեղական փոքր ճանապարհը` NM 597, որն ունի 0.45 մղոն (720 մ) երկարություն։ Հուշարձանից հյուսիս-արևելք` նրանից մեկ կիլոմետր հեռավորությամբ, հոսում է Սան Խուան գետը, որ Կոլորադոյի վտակն է։
Չորս անկյունների շրջանի բնակչության մեծ մասը հնդկացիական կիսաինքնավար ցեղերն են։ Երկու ժողովուրդների` նավահո և յուտա, բնակավայրերի սահմաններն անցնում են Չորս անկյունների հուշարձանի կողքով։ Շրջանի տնտեսական մայրաքաղաքը Նյու Մեքսիկոյի Ֆարմինգտոն քաղաքն է։
Պատմություն
խմբագրելԱՄՆ-ն Չորս անկյունների նահանգները ձեռք է բերել Մեքսիկայից 1848 թվականի ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո։ 1863 թվականին Կոնգրեսի որոշմամբ Նյու Մեքսիկոյի արևմտյան տարածքից ձևավորվում է Արիզոնան։ Սահմանը ընդունվում է Կոլորադոյի հարավարևմտյան անկյունից հարավ գնացող գիծը։ Սա անսովոր որոշում էր Կոնգրեսի կողմից, քանի որ նոր տարածքների սահմանները միշտ որոշվում էին աշխարհագրական լայնությամբ կամ երկայնությամբ կամ էլ գետերով։ Մեկ նահանգի սահմանը մյուսի անկյունից սկսելու տարբերակը ապահովում էր Կոնգրեսին չորս պետությունների հնարավոր ստեղծումից[1]։ Այս տարածքն առաջին անգամ ԱՄՆ-ի կառավարությանն է դիմել 1868 թվականին Կոլորադոյի տարածքը պետություն հռչակելու խնդրով։ Նավահոների ցեղային առաջին կառավարությունը ստեղծվել է 1923 թվականին[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՉորս անկյունները Կոլորադոյի սարավանդի մաս են հանդիսանում։ Դա նրան դարձնում է սարավանդում ձևավորվող եղանակային համակարգի կենտրոնը, որտեղից տարածվում է Կոլորադոյի արևելք ու կենտրոնական նահանգներ[3]։ Եղանակային այս համակարգում են ձևավորվում ձյունն ու անձրևը, որոնք տեղում են ԱՄՆ-ի կենտրոնական նահանգների վրա[4]։ Չորս անկյունների շրջանի հատուկ պահպանվող տարածքներից են Չելի կիրճը, Մեսա Վերդե ազգային պարկը, Հուշարձանների հովիտը։ Չորս անկյան լեռներից են Յուտայի Քնած լեռները, Աբաջոն ու Չուսկան։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Կանադայում նույնպես կա Չորս անկյուն։
-
Չորս անկյունների սահմանների փոփոխությունները` սկսած 1850 թվականից
-
Երեխա, որի չորս վերջույթներից յուրաքանչյուրը մի նահանգում է գտնվում։
-
Պատանի նավահոն ձիով Հուշարձանների հովտում. նավահոները տարածված են Չորս անկյունների շրջանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hubbard, Bill, Jr. (2009). American Boundaries: the Nation, the States, the Rectangular Survey. University of Chicago Press. p. 164. ISBN 978-0-226-35591-7.
- ↑ "Welcome to the Navajo Nation". Navajo Nation. Retrieved 2016-12-06.
- ↑ Ward, Kathleen. "Rainmaker, Go North – Nebraska Needs Help, Too". Kansas State University Research and Extension. Archived from the original on September 12, 2006. Retrieved 2008-05-08.
- ↑ Arizona Road and Recreation Atlas (Map) (2004 ed.). 1:400,000. Benchmark Maps. 2004. § D3. ISBN 0-929591-84-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորս անկյուն» հոդվածին։ |