Չորս մուրացիկ (ֆր.՝ quatre mendiants կամ օքս.՝ pachichòis), տասներեք աղանդերների պարտադիր բաղկացուցիչ մաս, որը Պրովանսում մատուցվում է սուրբծննդյան սեղանին։ Իրենից ներկայացնում է մրգեր և ընկույզներ՝ խորհրդանշելով չորս մուրացիկ վանական միաբանությունները։

Չորս մուրացիկ
Տեսակկերակուր
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Quatre mendiants Վիքիպահեստում

Պրովանսում, ինչպես նաև շատ այլ վայրերում, հնուց ընդունված է եղել ձմռան համար պահեստավորել մրգեր և ընկույզներ, որոնք պահքի ճաշացանկի կարևոր մասն էին կազմում[1]։ Այս պաշարը բնակիչները կիսել են թափառող հոգևորականների հետ, որոնք ողորմություն էին խնդրում։ Ժամանակի ընթացքում մրգերն էլ, որոնց գույնը մարդկանց հիշեցնում էր այս կամ այն վանական միաբանության հագուստը, սկսել են կոչվել «mendiant»՝ «մուրացկան», «մուրացող» բառերով[2]։ Ժամանակի ընթացքում այս զուգորդումները փոփոխվել են[3][4], և աստիճանաբար հաստատվել է հետևյալը․ ընկույզը (սովորական կամ անտառային) խորհրդանշում է օգոստինյաններին, չորացած թուզը՝ ֆրանցիսկյաններին, նուշը՝ կարմելիտներին, չամիչը՝ դոմինիկյաներին։

«Չորս մուրացիկների» մասին գրել են ֆելիբրները, որոնք քիչ բան չեն արել տասներեք ավանդերների ժողովրդականացման համար։ Նրանց աշխատանքներում հիշատակվում է pachichòis բառը, որը սակայն լայն տարածում չի ունեցել[1]։

Ներկայումս «mendiant» անվանում են նաև հրուշակեղենի արտադրանքը, որոնք իրենցից ներկայացնում են շոկոլադե սկավառակ՝ զարդարված նուշով, չամիչով, սովորական կաղնով, երբեմն՝ պիստակով։ Թուզը մեծ չափերի պատճառով սովորաբար չի օգտագործվում[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Brégeon-Poli, 1995
  2. Histoire des hôtelleries, cabarets, courtilles, et des anciennes communautés et confréries d'hôteliers, de taverniers, de marchands de vins. — Adolphe Delahays, 1859. — Vol. 2. — P. 36-37.
  3. 3,0 3,1 Jean Vitaux
  4. Mendiants // Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — P. 537.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Les 13 desserts de Noël en Provence : les 4 mendiants». Défi L’Express Grandes Ecoles. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  • «Des mendiants à déguster ! La chronique Histoire et Gastronomie du Dr Jean Vitaux». Canal Académie. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.