Չուլիշման
Չուլիշման, գետ Ռուսաստանի Ալթայի հանրապետությունում։
Չուլիշման | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 241 կմ |
Ավազանի մակերես | 16 800 կմ² |
Ավազան | 13.01.01.001 |
Ջրի ծախս | 158 մ3/ս |
Ջրահոսք | |
Ակունք | Ջուլուկու |
Ակունքի տեղակայում | 50° 30′ 18″ հյուսիս, 89° 38′ 6″ հարավ |
Բարձրություն | 2176 մ մ |
Գետաբերան | Տելեցկոյե լիճ |
Գետաբերանի տեղակայում | 51° 21′ 50″ հյուսիս, 87° 45′ 45″ հարավ |
Բարձրություն | 436 մ մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bashkaus?, Չուլչա, Karakem?, Ustyugiko? և Uandu? |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Ալթայի Հանրապետություն |
Ջրահավաք | Օբի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Սկիզբ է առնում բարձր լեռնային Ջուլուկու լճից 50°29′22″ հյուսիս 89°42′22″ հարավ (G) (O), որը գտնվում է 2200 մետր բարձրության վրա և թափվում է Տելեցկոյե լիճը՝ համարվելով ամենախոշորը իր հոսանքով։ Գետի երկարությունը կազմում է 241 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 16800 կմ2[1]։ Միջին հոսանքի ժամանակ լայնությունը 30-50 մետր է, խորությունը մոտավորապես մեկ մետր։ Հոսում է քիչ բնակեցված տարածքներով։ Գետի երկարությամբ, այդ գյուղերի միջով կառուցվել է մայրուղի։ Այդ ճանապարհի ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ վտանգավոր վայրը Կատու-Յարիկն է։ Չուլիմանի հովտում բարձրությունը կազմում է 800 մետր։
Ջուրը սառն է, պղտորավուն, կապույտ կամ կանաչ երանգով։
Գետը հարուստ է ձկներով։ Բարձրադիր վայրերում լողում են ձամբռիկը, ատլանտյան օսմանը և սիբիրիյան լերկամորթիկը, միջին հոսանքում՝ ձամբռիկը, գետաձկնիկը, իսկ ներքևի հոսանքում՝ տայմենը, սիգը, ձամփռիկը, գայլաձուկը, պերկեսը, շերեփաձուկը և էլի ուրիշ ձկնատեսակներ։
Գետը զբոսաշրջիկների կողմից գտագործվում է որպես լողավազան, բարդության աստիճանը V—VI։ Չուլիշման գետի վրա, Կատու-Յարիկ անցման մոտակայքում, գտնվում են մի քանի զբոսաշրջային կայաններ։ Այդ շրջանում՝ Չուլիշման գետի վրա կախովի կամուրջ կա։ Հին կամուրջը, որը կառուցվել էր 1980 թվականին, հեղեղի պատճառով ոչնչացել է 2014 թվականի գարնանը։ Նոր կամուրջը օգտագործվում է 2015 թվականի աշնանից[2]։
Վտակները
խմբագրել- 7 կմ։ Աչելման
- 13 կմ։ Կայրու
- 22 կմ։ Բաշկաուս — ձախ վտակ
- 38 կմ։ Ուստյուգիկո
- 44 կմ։ Կարասու
- 47 կմ։ Չուլչա — աջ վտակ
- 69 կմ։ գետ առանց անվանման
- 78 կմ։ Կուրկուրե
- 83 կմ։ Տայբուլգա
- 103 կմ։ Տեlելյու
- 104 կմ։ Ակսու
- 107 կմ։ Շավլա (Օնգուրաշ, Սայ-Գոնիշ)
- 115 կմ։ Սուկբակ (Սուբիկ, Կարա-Սու)
- 116 կմ։ Ստորին Կուլաշ
- 118 կմ։ գետ առանց անվանման
- 120 կմ։ Ադուլուկեմ
- 124 կմ։ Ելանդու
- 128 կմ։ Միջին Կուլաշ
- 132 կմ։ Բայդիշ
- 133 կմ։ Ստորին Տարտագայ
- 135 կմ։ Վերին Տարտագայ
- 139 կմ։ Փոքր Կարակեմ
- 143 կմ։ Վերին Կուլաշ
- 145 կմ։ Կարակեմ
- 152 կմ։ Մայրիկ
- 153 կմ։ Սաուդերտեմ
- 159 կմ։ Կուգանդու
- 161 կմ։ Մուշտուայրի
- 164 կմ։ Էբելյու
- 166 կմ։ Ուանդու
- 172 կմ։ գետ առանց անվանման
- 182 կմ։ Ուզուն-Օյուկ
- 188 կմ։ Տեպշիոյուկ
- 195 կմ։ գետ առանց անվանման
- 197 կմ։ գետ առանց անվանման
- 198 կմ։ Բագայաշ
- 201 կմ։ Տուստույոկ
- 204 կմ։ գետ առանց անվանման
- 205 կմ։ Մակատու
Ջրային ցուցակի տվյալներ
խմբագրելՌուսաստանի ջրային պետական ցուցմունքների տվյալներով լճի ջրային տնտեսության տեղամասը որոշ չափով պատկանում է Տելեցկոյե լճին։ Գետի ավազան Օբն է՝ մինչև Իրտիշ թափվելը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Новости Горного Алтая
- ↑ «Государственный водный реестр РФ: Чулышман». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուլիշման» հոդվածին։ |