Հովվի մատուռ
Հովվի մատուռ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Ջուղա (Ջոլֆա) քաղաքից 8 կմ հյուսի-արևմուտք։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Հովվի մատուռը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եկեղեցուց 11 կմ արևելք գտնվում է Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքը, ոչ հեռու՝ Դարաշամբի Սուրբ Աստվածածին վանքը։ Այստեղից 150 կմ հեռավորության վրա՝ Մակու քաղաքի շրջակայքում, գտնվում են Սուրբ Թադևոսի վանքը և Ծոր Ծոր եկեղեցին։ Միասին դրանք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում։
Հովվի մատուռ | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Իրանի հայկական վանական համալիրներ |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1][2] |
Անվանված | հովիվ |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1518 |
Շինանյութ | քար և շինարարական շաղախ |
Chupan Chapel Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովվի եկեղեցի (այլ կիրառումներ)
Անվանում
խմբագրելՄատուռի անվանումն ավանդական բացատրության հետ մեկտեղ մեկնաբանվում է այն փաստով, որ շրջակա եկեղեցապատկան հողատարածքները գլխավորապես արոտավայրեր էին։ Այդտեղ շրջակա գյուղերի հովիվներն իրենց հոտերն էին արածեցնում։ Ըստ ավանդության` մատուռը կառուցվել է երկու եղբայրների կողմից։ Նրանց երկու մատուռներից մեկը գտնվում է Իրանում, մյուսը՝ Նախիջևանում։ Արաքս գետի մյուս ափին գտնվող մատուռի նմանակը կործանվել է վերջերս[3]։
Պատմություն
խմբագրելՋուղայի հայերը Հովվի մատուռը կառուցել են Արաքս գետի քարքարոտ աջ ափին՝ 1518 թվականին։ Ռուս-պարսկական պատերազմից և Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Արաքսը դարձել է Իրանի հյուսիսային սահմանը՝ եկեղեցին ներառելով Իրանի տարածքում։ Վերակառուցվել է 1836 թվականին։
2003 թվականի մարտի 8-ին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում՝ որպես «հայկական վանական համալիր»։ 2015 թվականին նորոգվել է տանիքը և գմբեթը։ Ապրիլին տեղի է ունեցել եկեղեցու օծումը` ի հիշատակ հայ նահատակների[4]։
Ճարտարապետություն
խմբագրելԱրտաքնապես եկեղեցին քառակուսաձև է, ներքուստ՝ խաչաձև հիմքով՝ 7.7x5.7 մետր չափերով։ Ներսում միաժամանակ կարող է տեղավորվել 10 մարդուց ոչ ավելի։ Հիմնական մուտքը կառույցի արևմտյան մասում է, իսկ նրա խորանը գտնվում է արևելյան կողմում։ Զուրկ է նկարներից։ Եկեղեցին ունի փոքրիկ շրջանաձև գմբեթ՝ չորս պատուհաններով։ Եկեղեցու արևմտյան կողմում ավերված շենքի մնացորդներ են, որոնք, հավանաբար, կազմում են եկեղեցու մի մասը։ Եկեղեցու շուրջը եղել է քար խաչ, որի մի մասը տեղափոխվել է Թավրիզ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «کلیسای چوپان متعلق به قرن ۱۳ میلادی». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ سیر در سرزمین زیبایی ها/ از کلیسای چوپان تا کاروانسرای خواجه نظر عباسی
- ↑ Chupan Chapel