Չվերթ 175 United Airlines
Չվերթ 175 United Airlines, ուղևորատար չվերթ, որը թռիչքի ընթացքում առևանգվել է ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այն դարձավ երկրորդ ինքնաթիռը, որը առևանգվել է ահաբեկիչների կողմից։ Boeing 767-222 ինքնաթիռը, որը պատկանում էր United Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Բոստոնից դեպի Լոս Անջելես։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համաշխարհային առևտրի կենտրոնում, որը գտնվում է Նյու Յորքում։ Աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 65 մարդիկ զոհվել են, նաև զոհվել են անհայտ թվով մարդիկ, ովքեր գտնվում էին այդ աշտարակում։
Չվերթ 175 United Airlines | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | օդահենություն, ահաբեկչական ակտ, մահապարտ ահաբեկիչ, օդաչուի ինքնասպանություն և flight? |
Թվական | սեպտեմբերի 11, 2001 |
Ժամանակ | 09:03 EST |
Պատճառ | ահաբեկչական հարձակում |
Վայր | Two World Trade Center?, , ԱՄՆ |
Չվերթ | UAL175 |
Թռիչքի վայր | Բոստոն |
Վերջնական կետ | Լոս Անջելես |
Զոհվածներ | 65 (+ 612) |
Aviation Safety Network ID | 20010911-1 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 767-222 |
Ավիաընկերություն | United Airlines |
Կողային համար | N612UA |
Արտադրման թվական | 1983 թ. հունվարի 27-ին |
Ուղևորներ | 56 (այդ թվում 5 ահաբեկիչները) |
Անձնակազմ | 9 |
Կենդանի մնացած | 0 |
United Airlines Flight 175 Վիքիպահեստում |
Թռիչքից մոտ երեսուն րոպե հետո ահաբեկիչները մտել են օդաչուների խցիկ և սպանել ինքնաթիռի երկրորդ հրամանատարին, որից հետո ահաբեկիչներից Մարվան Ալ Շեխին վերցնում է ինքնաթիռի վերահսկողությունը իր վրա։ Ահաբեկիչները մի քանի անհաջող փորձեր են կատարել խցիկում։ Որոշ ուղևորներ կարողացել են բջջային հեռախոսներով զանգահարել իրենց հարազատներին և հայտնել ինքնաթիռի առևանգման մասին։ Ինքնաթիռը բախվել է աշտարակին ժամը 09:03 (EST)։ Ինքնաթիռի հարվածը աշտարակին մեծ հետևանք է ունեցել, որը ի վերջո հանգեցրել է աշտարակի փլուզմանը։
Ահաբեկիչներ
խմբագրելԻնքնաթիռում կար հինգ ահաբեկիչ՝
- Մարվան Ալ Շեխի (անգլ.՝ Marwan Al-Shehhi) (Արաբական Միացյալ Էմիրություններ) - ահաբեկիչ և օդաչու։
- Ֆայեզ Բանիհամադ (անգլ.՝ Fayez Banihammad) (Արաբական Միացյալ Էմիրություններ)
- Համզա Ալ Գամդի (անգլ.՝ Hamza Al-Ghamdi) (Սաուդյան Արաբիա)
- Ահմեդ Ալ Գամդի (անգլ.՝ Ahmed Al-Ghamdi) (Սաուդյան Արաբիա)
- Մոհանդ Ալ Շեխրի (անգլ.՝ Mohand Al-Shehri) (Սաուդյան Արաբիա)[1][2]
Տեղեկություններ
խմբագրելԻնքնաթիռ
խմբագրելՉվերթ UAL175, իրականացնում էր Boeing 767-222 օդանավը (գրանցման համրը N612UA, կողային համար 21873)։ Առաջին չվերթը իրականացվել է 1983 թվականի հունվարի 27-ին, նույն թվականի փետրվարի 23-ին ինքնաթիռը հանձնվում է United Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ Pratt & Whitney JT9D-7R4D արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 17569 չվերթ «մեկնում-ժամանում» և օդում է գտնվել ավելի քան 66 647 ժամ[3]։
Ինքնաթիռը ուներ 168 նստատեղ[4]։
Անձնակազմի անդամներ
խմբագրել- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 51 ամյա Վիկտոր Սարաչին (անգլ.՝ Victor Saracini)։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 38 ամյա Մայքլ Հոռոկս (անգլ.՝ Michael Horrocks)։
Ինքնաթիռում աշխատում էր 7 սպասուհի
- 33 ամյա Ռոբերտ Ֆանգման (անգլ.՝ Robert Fangman)
- 28 ամյա Էմի Ջարետ (անգլ.՝ Amy Jarret)
- 44 ամյա Կատրին Լաբորե (անգլ.՝ Kathryn LaBorie)
- 44 ամյա Ալֆրեդ Մարշանդ (անգլ.՝ Alfred Marchand)
- 29 ամյա Էմի Կինգ (անգլ.՝ Amy King)
- 38 ամյա Մայքլ Տէրրորի (անգլ.՝ Michael Tarrow)
- 28 ամյ Ալիսա Տիտուս (անգլ.՝ Alicia Titus)[5]
Չվերթ 175-ի վայրէջք
խմբագրելՀամզա Ալ Գամդին և Ահմեդ Ալ Գամդին հյուրանոցից դուրս են գալիս և զանգահարում են տաքսի, որպեսզի գնան Լոգանի միջազգային օդանավակայան[6]։ Նրանք գալիս են օդանավակայան ժամը 06:20-ին, Ահմեդ Ալ Գամդին իր հետ վերցրել էր երկու պայուսակ։ Ահաբեկիչները նշում են, որ իրենք ցանկանում են գնել տոմս։ Այսպիսով, անվտանգության աշխատակիցը նրանց հարցեր է տվել անվտանգության կանոններից, և նրանք ճիշտ պատասխան են տվել[2][7]։ Մարվան Ալ Շեխին իր պայուսակը հաձնել է ստուգման ժամը 06:45-ին, իսկ Ֆայեզ Բանիհամադը և Մոհանդ Ալ Շեխրին իրենց պայուսակները հանձնել են ստուգման ծամը 06:53-ին։ Ֆայեզ Բանիհամադը հանձնում է ստուգման երկու պայուսակ[8]։
Ինքնաթիռը պետք է թռչի Լոս Անջելեսից ժամը 08:00-ին[2][9]: Ինքնաթիռը մեկնում է տերմինալից ժամը 07:58-ին, և 08:14-ին ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց։ Ժամը 08:33-ին ինքնաթիռը գտնվում էր 10300 մետր բարձրության վրա։ Ժամը 08:37-ին ավիադիսպետչերը կապվում է օդաչուների հետ, և ասում է, որ ևս մի քանի մետր բարձրանա, քանի որ չվերթ 175-ը և չվերթ 011-ը կարող են իրար բախվել[10]։ Անձնակազմի անդամները պատասխանում են, որ չվերթ 011-ը գտնվում է 9600 մետր բարձրության վրա։ Օդաչուները նաև հաղորդում են դիսպետչերին, որ լսել են տարօրինակ արտահայտություն Լոս Անջելեսի դիսպետչերներից. «Կարծես թե, ինչ որ մեկը միացրել է միկրաֆոնը և հրամայել բոլորին մնալ իրենց տեղերում»։ Սա եղել է վերջին կապը չվերթ 175-ից[11]։
Առևանգում
խմբագրելՉվերթ 175-ի առևանգումը տեղի է ունեցել ժամը 08:46-ին։ Ֆայեզ Բանիհամադը և Մոհանդ Ալ Շեխրին մտնում են օդաչուների խցիկ և նրանց սպանում են։ Ժամը 08:47-ին ինքնաթիռը ընկնելու ազդանշան տվեց, և ինքնաթիռը սկսեց շեղվել նախատեսված թռիչքուղուց[9][12]։ Սակայն դիսպետչերը հայտնում է, որ այդ ամենը նկատել է ժամը 08:51-ին։ Դիսպետչերը հինգ անգամ փորձել է կապվել չվերթ 175-ի հետ, սակայն չի կարողացել։
Աղետ
խմբագրելՉվերթ UAL175-ը բախվել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին ժամը 09:03:02-ին 950 կմ/ժ արագությամբ։ Ինքնաթիռում գտնվող 65 մարդիկ, վթարի հետևանքով զոհվում են։ Հարյուրավոր մարդիկ մահանում են աշտարակի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 637 մարդ մահանում են ակնթարթորեն[13]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Federal Bureau of Investigation (2008 թ․ փետրվարի 4). «Hijackers' Timeline» (PDF). NEFA Foundation. էջ 218. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Staff Monograph on the "Four Flights and Civil Aviation Security"» (PDF). National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2005 թ․ սեպտեմբեր. էջեր 17–26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Brief of Accident». National Transportation Safety Board. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Staff Report – «We Have Some Planes»: The Four Flights - a Chronology» (PDF). National Commission on Terrorist Attacks Upon the United States. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «United Airlines Flight 175». CNN. 2001. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Federal Bureau of Investigation (2008 թ․ փետրվարի 4). «Hijackers' Timeline» (PDF). NEFA Foundation. էջ 288. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Federal Bureau of Investigation (2001 թ․ սեպտեմբերի 21). «Interview with Gail Jawahir» (PDF). Intelfiles. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «We Have Some Planes». National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2004 թ․ հուլիս. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «We Have Some Planes». National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2004 թ․ հուլիս. էջ 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Ellison, Michael (2001 թ․ հոկտեմբերի 17). «'We have planes. Stay quiet' – Then silence». The Guardian. London. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Wald, Matthew L.; Kevin Sack (2001 թ․ հոկտեմբերի 16). «A Nation Challenged: The Tapes; 'We Have Some Planes,' Hijacker Said on Sept. 11». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Flight Path Study – United Airlines Flight 175» (PDF). National Transportation Safety Board. 2002 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «NIST NCSTAR 1–5: Reconstruction of the Fires in the World Trade Center Towers» (PDF). National Institute of Standards and Technology. 2005 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չվերթ Aviation Safety Network-ի նկարագրություն
- The Final 9/11 Commission Report Արխիվացված 2010-08-07 Wayback Machine
- CNN September 11 Memorial page, with passenger and crew lists Արխիվացված 2018-10-04 Wayback Machine
- 9-11 NTSB Report
- Picture of aircraft Pre 9/11
- September 11, 2001 archive of United Airlines site with condolences for deceased**