Պաբլո Էստիֆեր Արմերո (իսպ.՝ Pablo Estífer Armero, նոյեմբերի 2, 1986(1986-11-02)[1][2][3][…], Tumaco, Նարինյո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Ուդինեզե» ակումբի ձախ պաշտպան։

Պաբլո Արմերո
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 1986(1986-11-02)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր Tumaco, Նարինյո, Կոլումբիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Կոլումբիա Ամերիկա Կալի 108 (6)
2009-2010 Բրազիլիա Պալմեյրաս 36 (1)
2010-2013 Իտալիա Ուդինեզե 69 (2)
2013  Իտալիա Նապոլի 15 (0)
2013-2014 Իտալիա Նապոլի 14 (0)
2014  Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 5 (0)
2014- Իտալիա Ուդինեզե 7 (1)
2014-2015  Իտալիա Միլան 8 (0)
2015  Բրազիլիա Ֆլամենգո 4 (0)
Ազգային հավաքական
2008-2015 Կոլումբիա Կոլումբիա 66 (2)}
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Պաբլո Արմերոն իր կարիերան սկսել է 2004 թվականին «Ամերիկա Կալի» ակումբում։ 2005 թվականին նա կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, որտեղ անցկացրել է 2 խաղ։ 2008 թվականին ֆուտբոլիստը օգնել է իր ակումբին տասներեքերորդ անգամ նվաճել Կոլումբիայի չեմպիոնի տիտղոսը։

2008 թվականի դեկտեմբերին Արմերոն բանակցություններ է սկսել «Պալմեյրաս» ակումբի հետ տեղափոխման վերաբերյալ[4]։ 2009 թվականի հունվարին Պաբլոն դարձել է «Պալմեյրաս» ակումբի խաղացող[5], որը խաղացողի տրանսֆերի համար վճարել էր 1,6 միլիոն եվրո[6]։ Պաշտպանն օգնել է ակումբին հասնել Սան Պաուլոյի նահանգային առաջնության կիսաեզրափակիչ։ 2009 թվականի հուլիսին նա խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում՝ գրավելով «Նաուտիկո Ռեսիֆիի» դարպասը։ 2010 թվականի հունվարին Արմերոն լաց է եղել պահեստայինների նստարանին այն բանից հետո, երբ «Կորինտիանսի» հետ խաղում իրեն փոխարինել է այլ ֆոտբոլիստ[7]։ Այս ակումբի համար կոլումբիացին անցկացրել է ընդհանուր առմամբ 79 խաղ և խփել 1 գոլ[8]։

2010 թվականին Արմերոյով հետաքրքվել են եվրոպական մի շարք ակումբներ, հատկապես «Պարման»[9], Բրեմենի «Վերդերը»[10] և «Ուդինեզեն»։ Օգոստոսի 28-ին նա պայմանագիր է կնքել «Ուդինեզե» ակումբի հետ[11][12][13]. տրանսֆերի գումարը կազմել է 1,2 միլիոն եվրո[6]։ Արմերոն հեղինակել է Կոլումբիայի հավաքականի առաջին գոլը 2014 թվականի աշխարհի առաջնությունում[14]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ամերիկա Կալի

  • Կոլումբիայի չեմպիոն – Ֆինալիսասիոն 2008

Նապոլի

  • Իտալիայի գավաթակիր – 2014

Կոլումբիայի հավաքական

  • Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ջրավազանի խաղերի հաղթող – 2005
  • Բոլիվարյան խաղերի հաղթող – 2006

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Palmeiras negocia com lateral Pablo Armero, do América de Cali». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Turbo Sports coloca Pablo Armero no Verdão
  6. 6,0 6,1 «Профиль на transfermarkt». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Substituído, Armero chora e diz que «vai aprender»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Профиль на palmeiras.com.br
  9. «Jornal italiano confirma Armero como reforço do Parma». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Interino quer Palmeiras no ataque». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Udinese anuncia contratação de Pablo Armero». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. Encostado no Palmeiras, Armero acerta ida para a Udinese
  13. Pablo Armero e' ufficialmente bianconero
  14. «2014 FIFA World Cup Brazil™: Colombia-Greece — Overview — FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Արմերո» հոդվածին։