Պաելյա (կատ.՝ paella [paˈeʎa]), իսպանական ազգային ուտեստ։ Պատրաստվում է բրնձով, զեյթունի ձեթով, զարդարվում քրքումով։ Պաելյայի մեջ երբեմն ավելացնում են ծովամթերք, բանջարեղեն, հավի միս։ Անվանումը ծագում է լատիներեն «patella»` «թավա» բառից։ Այս կերակրատեսակի մեծ պահանջարկը ներկայումս պայմանավորված է իսպանական տարբեր շրջաններում նրա տարատեսակներով ու բաղադրիչների բազմազանությամբ։ Պաելյայի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Դասական պաելյան, բացի բրնձից, ներառում է 6-7 տեսակ ձուկ, ծովամթերք, հավի միս, սպիտակ գինի, կանաչի և համեմունքներ[1]։ Իսպանիայի որոշ շրջաններում պաելյա պատրաստում են նաև լոբուց։

Պաելյա
Ծովային պաելյայի բաղադրիչները
Տեսակուտեստ
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիր Իսպանիա
Ստեղծման տարեթիվանհայտ
Բաղադրամասեր
Հիմնականբրինձ, սոխ, ոլոռ, բուլղարական պղպեղ, ձիթապտուղ, կիտրոն և լոլիկ
 Paella Վիքիպահեստում

Ավանդաբար պաելյա են մատուցում կիրակի օրերին և Սուրբ Հովսեփի օրը` մարտի 19-ին։

Շատ մարդիկ, ովքեր իսպանացիներ չեն, պաելյան համարում են իսպանական կերակրատեսակ, սակայն իրենք իսպանացիները համարում են, որ այն բացառապես Վալենսիային հատուկ կերակրատեսակ է[2]։ Վալենսիացիները պաելյան համարում են իրենց շրջանի խորհրդանիշը։ Այսօր դժվար կարելի է գտնել իսպանական ռեստորան, որի ճաշացանկում չլինի պաելյա։ 20-րդ դարի ընթացքում նրա համբավը այնքան է տարածվել, որ այսօր պաելյա են առաջարկում եվրոպական գրեթե բոլոր ռեստորանները։ Պաելյայի նկատմամբ այսպիսի հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բացի վալենսիական ավանդական պաելյայից` բազմաթիվ տարբերակներ են ձևավորվել, օրինակ` ծովամթերքով (paella de marisco), խառը (paella mixta):

Անվան պատմություն

խմբագրել

«Պաելյա» անվանումը ծագում է Վալենսիայի բարբառի «paella» բառից, որ թավա է նշանակում[3][4]։ Այս բառն իր հերթին ծագել է լատիներեն «patella» բառից։ Բառն ազգակից է նաև կաստիլերեն «padilla» բառին, որ նշանակում է փոքր ջեռոց, ֆրանսերեն «padilla»` վառարան և իտալերեն «padella»` թավա բառերին[5][6][7]։

Վալենսիացիներն «պաելյա» բառն օգտագործում են թավաների բոլոր տեսակների համար։ Իսպանիայի մեծ մասում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում «paellera» բառն ավելի շատ հենց այդ նշանակությամբ է գործածվում։ Իսպաներենի արքայական ակադեմիան ընդունում է երկու բառերն էլ։ «Paelleras» թավան ավանդաբար ունի կլորավուն ձև, երկու բռնակներ, պատրաստվում է հղկված մետաղից[8]։

Կա վարկած, որ «պաելյա» բառն առաջացել է արաբերեն «baqiyah»` թերմացք բառից, քանի որ արաբ նավաստիների մոտ սովորություն է եղել միացնելու նախորդ կերակրի մնացորդները, որի արդյունքում էլ առաջացել է պաելյան։

Պաելյայի տարատեսակներ

խմբագրել
  • «Վալենսիական պաելյան» պատրաստում են սպիտակ բրնձից, կանաչ բանջարեղենից, մսից (նապաստակ, հավ, բադ), խխունջից, ընդեղենից և համեմունքներից։
  • Ծովամթերքով պաելյայի» պարագայում միսն ու խխունջները փոխարինում են ծովամթերքով, իսկ բանջարեղեն ու ընդեղեն չեն օգտագործում։ Պաելյա պատրաստող խոհարարների մեծ մասը օգտագործում է բրնձի` calasparra կամ bomba անունով տարատեսակը։ Պաելյայի մյուս կարևոր բաղադրիչները զեյթունի ձեթն ու քրքումն են։
  • «Սև բրինձ» պաելյան պատրաստում են ծովային հատուկ փափկամորթներից, իսկ սև գույնը ստանում են դրանցից անջատվող սև զանգվածից։
  • «Կեղևով բրինձը» պատրաստում են բրնձից, քրքումից, հավի արգանակից, լոլիկից, սխտորից, հավի մսից, սպիտակ և արյունային երշիկներից, նրբերշիկից, ձվից։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Saveur, "The Art of Paella" (accessed 21 July 2015)
  2. "Info about Paella on About.com". Spanishfood.about.com. 15 December 2009. Retrieved 19 February 2010.
  3. "Diccionario de la Real Academia Española's (DRAE) definition and etymology of Paella". Retrieved 11 October 2012
  4. "Merriam Webster's definition and etymology of the word paella". Retrieved 8 June 2012
  5. Origin of poêle'&#39. Littre.org. Retrieved on 5 October 2016.
  6. "Etimologia : padella;". etimo.it.
  7. "Meaning of the Spanish word padilla". Spanishdict.com. Retrieved 19 February 2010.
  8. "El recipiente". Lapaella.net. Retrieved 19 February 2010.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաելյա» հոդվածին։