Պալատ (հեռուստասերիալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Պալատ»՝ հարավկորեական հեռուստասերիալ, որը պատմում է այլընտրանքային ժամանակացույցի մասին, որի ընթացքում Հարավային Կորեայում 1945 թվականին վերականգնվել էր սահմանադրական միապետությունը։
Պալատ | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա, հեռուստասերիալ սիրո մասին, կատակերգական հեռուստասերիալ և alternate history television series? |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Yoon Eun-hye?, Ju Ji-hoon?, Kim Jeong-hoon? և Song Ji-hyo? |
Պատմվածքի վայր | Կորեա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 24 |
Էկրաններին է | հունվարի 11, 2006-ից մարտի 30, 2006-ը |
Հեռուստաալիք | MBC |
Դիստրիբյուտոր | MBC |
Նախորդ | Young Jae Golden Days? |
Հաջորդ | Dr. Kkang? |
Պաշտոնական կայքէջ |
Ժամանակավոր սերիալի գիծը
խմբագրելՏարի | Տարվա անունը, ըստ ավանդական հաշվարկների | Իրադարձություն |
---|---|---|
1945 | Կվանհվա դարաշրջանի առաջին տարին | 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Կորեան ստանալով անկախ պետություն, կորեացիները Լի դինաստիայի ժառանգներին խնդրում են վերադառնալ գահին, քանի որ նրանք խորհրդանշում են Կորեայի և անցյալի կապը։ |
1984 | Կվանհվայի դարաշրջանի քառասուներորդ տարին | Ժառանգորդ արքայազն Լի Սուն ամուսնանում է պարուհի Սո Հվայոնի հետ։ |
1985 | Հվանհվայի դարաշրջանի քառասունմեկերորդ տարին | Արքայազն Լի Հյոնը ամուսնանում է տիրուհի՝Մին-ի հետ |
1987 | Կվանհվայի դարաշրջանի քառասուներեքերորդ տարին | Ծնվում է արքայազն Լի Հյոնի դուստրը՝ Հեմյոնը |
1988 | Կվանհվայի դարաշրջանի քառասունչորսերորդ տարին | Արքայազն Լի Սուին ծնվում է որդի՝ Լի Յուլը։ Արքայազն Լի Հյոնին ծնվում է որդի՝ Լի Սին։ |
1991 | Կվանհվայի դարաշրջանի քառասունյոթերորդ տարին | Սին Չհեգյոն պապիկը մահանում է |
1992 | Հարյուր ութ տարին Կվանհվայի դարաշրջանի | Արքայազն Լի Սուն մահանում է ավտովթարից։ Լի Հյոն իշխանը դառնում է ժառանգորդ |
1993 | Կվանհվայի դարաշրջանի քառասունիններորդ տարին։ Ինհվայի դարաշրջանի առաջին տարին | Սոնջո կայսերը՝ Լի Սունի և Լի Հյունի հայրը մահանում է։ Լի Հյունը դառնում է Կորեայի կայսր։ |
2004 | Ինհվայի դարաշրջանի տասներկուերորդ տարին | Լի Սինը գնում է արվեստի դպրոց։ Լի Յունը մտնում է արվեստի դպրոց Մեծ Բրիտանիայում։ |
2006 | Ինհվայի դարաշրջանի տասնչորսերորդ տարին | Լի Սինը և Սին Չհեգյոնը ամուսնանում են, համաձայնություն ստանալով Լի Սինի պապիկի և Սինի պապիկից։ |
Գլխավոր դերերում
խմբագրելՍին Չհեգյոն (신채경) ՝ շատ ստեգծագործ աղջիկ է։ Նա նույն դասարանում է սովորում ժառանգ Լի Սինոմի հետ։ Նրա պապիկը կայսր Սոնջոյի մտերիմ ընկերն էր, ով ի նշան ընկերոջ նկատմամբ հարգանքի հրամայել էր, որ Չհեյոնգը պետք է դառնա գահաժառանգ արքայադուստր։
Չնայած Չհեգյոնը շատ ժամանակ թվում է նյարդային և շուտ բռնկվող, բայց նա հոգու խորքում բարի է և ազնիվ։ Նա ընտանիքը սնանկանալուց փրկելու համար ամուսնանում է Լի Սինի հետ, բայց նրան սիրահարվում է արքայազն Լի Յուլը, ում նա ընդունում է որպես ընկեր։
Լի Սին (이신)՝ Կորեայի արքայազնը։ Ինքնահավան և սառնասիրտ երիտասարդ։ Այն բանից հետո, երբ ընկերուհին մերժում է նրա առաջարկը, որոշում է ամուսնանալ Սին Չհեգյոնի հետ։ Սկզբում Սինը ներվայնացնում էր նրան, բայց աստիճանաբար նրանք մտերմանում են և ի վերջո հասկանում է, որ սիրում է նրան։
Լի Յուլ(이율)՝ Կորեայի արքայազն, Լի Սինի եղբայրը (ոչ հարազատ)։ Բարի, նուրբ և ռոմանտիկ երիտասարդ։ Սիրահարված է Չհեգյոնին։ Մոր ազդեցությամբ սկսում է մրցակցել Լի Սինի հետ գահի համար, որը նրան կհասներ, եթե նրա հայրը չմահանար Սոնջո կայսեր մահից մեկ տարի առաջ։
Մին Հյորին (민효린) բալետի պարուհի է։ Նա խելացի և գեղեցիկ է։ Լի Սինի նախկին ընկերուհին, մերժել է նրա ամուսնության առաջարկը, մտածելով, որ կատակում է։ Արդյունքում նա զղջում է իր որոշման համար։