Պալացցո Կիջի
Պալացցո Կիջի (իտալ.՝ Palazzo Chigi), պալատ Հռոմում, որը հանդիսանում է Իտալիական Հանրապետության կառավարության պաշտոնական նստավայրը։ 2014 թվականի փետրվարի 22-ից Պալացցո Կիջին զբաղեցնում է վարչապետ Մատտեո Ռենզին։ Պալացցո Կիջին գտնվում է Կոլոննա հրապարակում, Վիա դել Կորսո փողոցի վրա։
Պալացցո Կիջի Palazzo Chigi | |
---|---|
Պալացցո Կիջին Կոլոննա Հրապարակում | |
Ժամանակակից կարգավիճակ` | Իտալական կառավարության պաշտոնական նստավայր |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | Mannerist architecture?, վերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն |
Հիմնող` | Ալդոբրանդինի ընտանիք, Կիջի ընտանիք |
Ճարտարապետ` | Ջակոմո դելլա Պորտա, Կառլո Մադերնա |
Կառուցման ժամանակաշրջան` | 1562 թվական-1580 թվական |
Պատմություն
խմբագրելՊալատի կառուցումը սկսվել է 1562 թվականին Ջակոմո դելլա Պորտայի նախագծով և ավարտվել է 1580 թվականին Կառլո Մադերնայի կողմից։ Կառույցը պատկանում էր Ալդոբրանդինի ընտանիքին 1659 թվականից Կիջի ընտանիքը ձեռք բերեց այն[1]։ Արդյունքում պալատը վերակառուցվեց Ֆելիչե դելլա Գրեկայի և Ջովան Բատտիստա Կոնտինիի կողմից։ Պալատն ունի 5 հարկ, լայն սանդղավանդակ, որն ուղղորդում է դեպի հյուրասենյակներ, շատրվաներով ձևավորված բակ, որը նախագծել է Ջակոմո դելլա Պորտան։ Սույն շատրվանը հետագայում կրկնօրինակվել է Հռոմի մի շարք վայրերում և այլ իտալական քաղաքներում[2]։
1878 թվականին Պալացցո Կիջին դարձել է Իտալիայի թագավորությունում ավստրո-հունգարական դեսպանատան նստավայրը։ 1916 թվականին իտալական կառավարությունը ձեռք բերեց այն, և նրանում տեղակայվեց Գաղութային գործերի նախարարությունը։ Ավելի ուշ պալացցոն հատկացվեց Իտալիայի Արտաքին գործերի նախարարությանը։ 1961 թվականից Պալացցո Կիջին նախարարների խորհրդի ներկայացուցիչների պաշտոնական հանդիպման վայրն է (վարչապետի)։
Գրադարանային սրահը պատվիրել է Ագոստինո Կիջին 17-րդ դարի վերջում, որպեսզի այնտեղ տեղավորի կարդինալ Ֆլավիո Կիջիի հսկայական գրադարանը։ Նախագիծն իրականացրեց այդ ժամանակաշրջանի հայտնի ճարտարապետ Ջիովան Բատտիստա Կոնտինին։ Կիջիի գրադարանը կամ Կիջիանան ներառում է հազարավոր արժեքավոր ձեռագրեր, որոնց մեծ մասը Ալեքսանդր VII Պապի անձնական գրադարանից է։ Վերջինս եղել է Կիջի տոհմի անդամ։ Բենեդիկտոս XV Պապի ժամանակաշրջանում Վատիկանը փորձեց ձեռք բերել այս գրադարանը, սակայն չուներ անհրաժեշտ միջոցներ։ Ի վերջո Պիոս XI Պապի առաջադրանքով Պյետրո Տակկի Վենտուրին բանակցեց Բենիտո Մուսոլինիի նոր կազմավորված ֆաշիստական կառավարության հետ, և Վենտուրիին հաջողվեց համոզել Մուսսոլինիին նվիրաբերել գրադարանը Վատիկանին։
Տես նաև
խմբագրելԱյլ պալատներ Հռոմում, որտեղ տեղակայված են պետական կառույցներ՝
- Քուիրինալյան պալատ — Իտալիայի նախագահի նստավայր
- Պալացցո Մադամա - Իտալիայի Սենատի նստավայր
- Պալացցո Մոնտեչիտորիո - Իտալիայի դեպուտատների պալատ
- Պալացցո Կոսուլտա — Իտալիայի Սահմանադրական դատարանի նստավայր
Արտաքին հղումներ
խմբագրել- History of Palazzo Chigi Արխիվացված 2007-06-10 Wayback Machine, Website of the Italian government
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Palaces, Villas and Gardens. Rome Guide Italy. Travelplan.it. Проверено 25 июля 2013..
- ↑ Roberto Piperno; Rosamie Moore.Piazza Colonna..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Կիջի» հոդվածին։ |