Պալեն մենակ է աշխարհում (մուլտֆիլմ)

«Պալեն մենակ է աշխարհում», 1981 թվականի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1], որը հիմնված է դանիացի գրող Ենս Սիգսգորդի համանուն հեքիաթի վրա և պատմում է մի տղայի մասին, որը մնացել է բոլորովին միայնակ։

Պալեն մենակ է աշխարհում
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻոսիֆ Դոուկշա և Մայա Բուզինովա
ՍցենարիստԲորիս Լարին
ՀնչյունավորումԼյուդմիլա Գնիլովա և Նատալյա Գոլուբենցևա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն1043 s
Թվական1981

Սյուժե

խմբագրել

Բակում ֆուտբոլ խաղալուց հետո վերադառնալով տուն՝ Պալեն գնում է քնելու։ Երբ նա արթնանում է, արդեն լուսացել էր, և Պալեն սենյակում տեսնում է գրություն. «Մենք հայրիկի հետ անհետացել ենք, բայց անպայման կհայտնվենք։ Մայրիկ»։ Պալեն փնտրում է ծնողների ամբողջ տնով՝ մտածելով, թե նրանք կատակում են, բայց նրանք իսկապես տանը չեն։ Պալեն դուրս է գալիս, բայց այնտեղ նույնպես ոչ ոք չկա։ Նա մտնում է սրճարան և քանի որ դեռ չէր նախաճաշել, ուտում է մի քանի չափաբաժին պաղպաղակ՝ թողնելով գրություն վաճառողի համար։ Պալեն շրջում է դատարկ քաղաքի փողոցներում՝ դիտելով խանութների ցուցափեղկերը։ Նա բարձրանում է դատարկ հրշեջ մեքենայի մեջ և բարձրացնում նրա սանդուղքը, բայց չի կարող նորից ծալել։ Խաղալիքների խանութում նա նախ փորձում է դիպուկ արձակել նետը՝ նշան բռնելով փոքրիկ զինվորի վրա, որն արտասանում է՝ «Գրողը տանի, ես սպանված եմ»։ Բայց իրականում Պալեն չի կարողանում նետով հարվածել նրան և մտածում է, որ նա կատակում է։ Ապա նա հայելու մեջ տեսնում է իր արտացոլանքը՝ կարծելով, թե ուրիշ տղա է, բայց կրկին հասկանում է, որ ինքը բոլորովին մենակ է, ինչից տխրում է։ Մենակության զգացումից ազատվելու համար Պալեն կավճով կամրջի վրա նկարում է երեխաների ֆիգուրներ։ Բարձրանալով տան տանիք՝ նա հեռվում տեսնում է շապիտո-կրկես և վազում է այնտեղ՝ մտածելով, որ մարդիկ վերադարձել են։ Սակայն կրկեսը դատարկ է, և նստարանին Պալեն գտնում է մոռացված թավշե արջուկ։ Նա վերցնում է արջուկն ու գնում կայարան, որտեղ դիտում է գնացքը, բայց այնտեղ նույնպես ոչ ոք չկա։ Արջուկը ձեռքին թափահարելով՝ Պալեն նստում է նստարանին, սկսում լացել ու արթնանում է իր անկողնում։ Նրա սենյակ է մտնում մայրը, իսկ պատուհանից լսվում են խաղացող երեխաների ծիծաղն ու աղմուկը։

Տարբերություններ գրքից

խմբագրել

Մուլֆտիլմի սյուժեն հիմնված է գրքի վրա, սակայն նրանից տարբերվում է բազմաթիվ դետալներով. այսպես, գրքում Պալեն պաղպաղակ չի ուտում, կավճով չի նկարում կամրջի վրա և չի գնում կրկես։ Ընդհակառակը, մուլտֆիլմում չի ցուցադրվում այն, թե ինչպես է Պալեն տրամվայ քշում, բանկից փող վերցնում, գնում ռեստորան և վերջում ինքնաթիռով թռչում տիեզերք ու բախվում լուսնին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել