Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում (անգլ.՝ British Pakistanis), էթնիկ խումբ Մեծ Բրիտանիայում, ովքեր ունեն պակիստանյան ծագումնաբանություն։ Նրանց մեծ մասը Փենջաբ և Քաշմիր նահանգներից են։ Նրանք կազմում են երկրի ասիացի բնակչության, եծ մասը։
Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
1 173 892 (2011 թվականի մարդահամարի տվյալներով)
| |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
անգլերեն, փենջաբի, ուրդու և այլն | |||
Հավատք(ներ) | |||
Սուննի իսլամ (92 %), քրիստոնյաներ (1%), հնդուիստներ |
2011 թվականի մարդահամարի տվյալներով 1 173 892 մարդ իրեն համարում է պակիստանցի, որը կազմում է Մեծ Բրիտանիայի բնակչության 1.8 %-ը։ Պակիստանյան համայնքի 94%-ը բնակվում է Անգլիայում։ Բրիտանաբնակ պակիստանցիների 55%-ը ծնվել է Մեծ Բրիտանիայում, 36, 9%-ը՝ Պակիստանում, իսկ 3.5%-ը՝ Ասիայի այլ երկրներում։ Մեծ Բրիտանիայում են բնակվում Եվրոպայի պակիստանցիների կեսից ավելին։
Տարածումը և էթնիկ խմբերը
խմբագրել- Մեծ Բրիտանիայում պակիստանցիների ամենամեծ էթնիկ խումբը կազմում են քաշմիրցիները, որոնք հիմնականում բնակվում են Բիրմինգհեմում, Բրեդֆորդում և Օլդեմում։ Երկրի հարավում ապրում են ինչպես քաշմիրցիներ, այնպես էլ փենջաբցիներ։ Վերջիններս հիմնականում բնակվում են Լութոնում և Սլաուում։ Երկրում բնակվում են նաև քիչ քանակությամբ փուշթուներ։
- 2001 թվականի մարդահամարի տվյալներով Մեծ Լոնդոնում բնակվում էին 142 749 պակիստանցիներ։ Բիրմինգհեմում բնակվում են 113 000 պակիստանցիներ, որոնք 2007 թվականի տվյալներով կազմել են քաղաքի բնակչության 11.2%-ը։ Բիրմինգհեմում մեծաքանակ են նաև բենգալական, պարսկական, փուշթուական համայնքները։
- Բրեդֆորդում 2007 թվականի մարդահամարի տվյալներով բնակվում է 80 000 պակիստանցիներ, որը կազմում է քաղաքի բնակչության 16.1 %-ը։ Նրանց մեծ մասը սերում է Քաշմիրի Միրպուր շրջանից։ 2001 թվականին քաղաքում տեղի են ունեցել խոշոր բախումներ քաղաքի եվրոպացի բնակչության և պակիստանյան համայնքի միջև, որին մասնակից է եղել շուրջ 1000 մարդ։ 297 մարդ ձերբակալվել է, իսկ 200-ը՝ ազատազրկման դատապարտվել։ Շուրջ 20 000 պակիստանցիներ բնակվում են Գլազգոյում։
Կրոն, լեզու և մշակույթ
խմբագրել- Մեծ Բրիտանիայի պակիստանցիների մեծ մասը սուննի մուսուլմաններ են (92, 1 %): Պակիստանցիները կազմում են Անգլիայի մուսուլման բնակչության 42.7 %-ը։ Բացի այդ, Անգլիայում և Ուելսում բնակվում են, մոտավորապես, 8000 քրիստոնյա պակիստանցիներ և մի քանի հարյուր հնդուիստ պակիստանցիներ։
- Մեծ Բրիտանիայում ծնված պակիստանցիների մեծ մասի մայրենի լեզուն անգլերենն է։ Ներգաղթյալների մոտ տարածված է փանջաբիի տարբեր բարբառներ, ուրդու, քաշմիրի, փուշթու լեզուները։
- Պակիստանյան սփյուռքը հատկապես տոնում է Պակիստանի անկախության տոնը՝ օգոստոսի 14-ին և իսլամական մի շարք տոներ, հատկապես Իդ ալ Ադհան և Իդ ալ Ֆիտրը։
Պակիստանյան ծագմամբ հայտնի բրիտանացիներ
խմբագրել- Սադիկ Խան — Լոնդոնի քաղաքապետ (2016 թվականից)
- Ռիզ Ահմեդ- դերասան, երգիչ
- Զեյն Մալիկ- երգիչ
- Սաջիդ Ջավիդ — Մեծ Բրիտանիայի համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար (2014 թվականից)
- Խանիֆ Կուրեյշի
- Ամիր Խան
- Սելմա Յակուբ