Պահակ (թերթ, Բուխարեստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պահակ (այլ կիրառումներ)
«Պահակ», գրական, հասարակական, քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1935-1941, 1944-1946 թվականներին, Բուխարեստում։ ՀՕԿ-ի կենտրոնական վարչության, իսկ 1945 թվականից՝ «Հայաստանյան ճակատ» ռումինահայ կազմակերպության ԿԿ-ի հրատարակություն։
Պահակ |
---|
Խմբագիրներ
խմբագրելԽմբագիր՝ Հ․ Պապոյան։ Պրոպագանդել է Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները, նշել Հոկտեմբերյան հեղափոխության և Հայաստանի խորհրդականացման տարեդարձները։ Լուսաբանել է սփյուռքահայ կյանքը, Ռումինիայի և միջազգային քաղաքական կացությունը, հանդես եկել ֆաշիզմի դեմ։
Հրատարակություն
խմբագրելՀրատարակել է Հայաստան այցելած անձանց տպավորությունները, խրախուսել ներգաղթը։ Գրական բաժնում տպագրել է հայ խորհրդային և սփյուռքի հեղինակների գործեր, նմուշներ ռումին գրականությունից։ «Պահակ»-ին հաջորդել է «Հայաաոանրսն ճակատ» թերթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 96)։ |