Պայթյուններ Բատա քաղաքում (2021)
Պայթյուններ Բատա քաղաքում, 2021 թվականի մարտի 7-ին Նկոանտոմայի շրջանում՝ Բատա քաղաքում, Կենտրոնական Աֆրիկյան երկրի խոշորագույն քաղաքի և առևտրային մայրաքաղաքի՝ Հասարակածային Գվինեայի ռազմակայանում տեղի ունեցած չորս պայթյուններից մի շարք են հնչել։ Առնվազն 107 մարդ Է զոհվել, ավելի քան 600-ը՝ վիրավորվել, մինչդեռ քաղաքային ամբողջ ենթակառուցվածքին նույնպես զգալի վնաս է հասցվել։
Պայթյուններ Բատա քաղաքում | |
---|---|
Տեսակ | պայթյուն |
Տեղադրանք | Bata? |
Երկիր | Հասարակածային Գվինեա |
Տարեթիվ | մարտի 7, 2021 |
Զոհվածներ | 108 մարդ[1] |
Վիրավորներ | 615[2] |
2021 Bata explosions Վիքիպահեստում |
Նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն աղետը բացատրել է բազայում պայթուցիկի անփույթ պահումով, որը պայթել է այն բանից հետո, երբ դրա վրա հրդեհ է բռնկվել մոտակա դաշտերից, որոնք հրկիզել են ֆերմերները՝ մաքրելու համար։ Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները և Associated Press-ը կասկածի տակ են դրել Օբիանգի վարկածը։
Պայթյուններ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Արբանյակային նկարահանում պայթյունից առաջ և հետո[3] |
Չորս պայթյուն է տեղի ունեցել Cuartel Militar de Nkoantoma-ում, Նկոանտոմայի շրջանում գտնվող ռազմակայանում[4][5], Բատայի հարավ-արևելյան ծայրամասում[6]
Առաջին երեք պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 14 ։ 00-ին, ընդ որում առաջինը ամենաուժեղ պայթյունն էր[Ն 1][5]։ Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջին պայթյունից երկու ժամ անց։ Հաղորդվում էր քաղաքի մերձակա մի քանի շրջաններում զոհվածների և վիրավորների մասին[5]։
Տուժածներ
խմբագրելՊայթյունների հետևանքով առնվազն 107 մարդ Է զոհվել[10], ևս առնվազն 613-ը վիրավորվել են[6][11]։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ առողջապահության ոլորտում։ Վիրավորներից ավելի քան 300-ը տեղափոխվել են Նուևո Ինսեսո հիվանդանոց, ավելի քան 150-ը՝ Բատայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց և ավելի քան 70-ը՝ Լա Պասայի հիվանդանոց[12][13]։
Վնաս
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Ռազմաբազայի շուրջ ավերածությունների պանարոմա[3] |
Նախագահ Օբիանգը հայտնել է, որ քաղաքում գրեթե բոլոր շենքերն ու բնակելի տները խիստ տուժել են[4][5]: ՄԱԿ-ի ուսումնական և գիտահետազոտական ինստիտուտի նախնական վերլուծության համաձայն, ընդհանուր առմամբ 243 շինություններ կամ լրջորեն վնասվել են կամ ամբողջովին ավերվել են[14]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ շուրջ 150 ընտանիք, այդ թվում՝ 648 մեծահասակ և մինչև 15 տարեկան 252 երեխա, գտնվել են Բատայի ժամանակավոր կացարաններում, իսկ մյուսները հարազատների մոտ ապրել են քաղաքում և այլուր[15]։
Հետևանքներ
խմբագրելՊետական TVGE հեռուստաալիքի հաղորդավարների կողմից ընթերցված հայտարարության մեջ նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմ Մբասոգոն անփութության մեջ մեղադրել է նրանց, ովքեր պատասխանատու են եղել ռազմակայանում ռազմամթերքի պահպանման համար[13]։ Նախագահը նաև հայտարարել է, որ հարևան ֆերմերները, որոնք մաքրում են իրենց գյուղատնտեսական տարածքները, հրկիզելով դրանք, պայթյուն են առաջացրել[4]։ Դրանից անմիջապես հետո փոխնախագահ Թեոդորո Նգեմա Օբիանգ Մանգեն ժամանել է դեպքի վայր՝ իրավիճակը գնահատելու համար։
Մարտի 9-ին կառավարությունը Բատան աղետի գոտի է հայտարարել և 10 մլրդ Կենտրոնական Աֆրիկյան ֆրանկ (20 մլն ԱՄՆ դոլար) նախնական արտակարգ հիմնադրամ է ստեղծել տարերային աղետի հետևանքները վերացնելու համար[16]։ Նա նաև հայտարարել է երեք օր ազգային սուգ՝ հրահանգելով խոնարհել ազգային դրոշները[16][17]։
Պայթյունների հետևանքով զգալի քանակությամբ զինամթերք է տարածվել շրջակայքի վրա, ինչի հետևանքով որոշ մարդիկ իրենց հետ են քաշել և սոցիալական ցանցերում տեղադրել չպայթած զինամթերքի լուսանկարներ[18][6]։
Հետաքննություն
խմբագրելՆախագահ Օբիանգը կարգադրել Է հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի մանրամասները, որոնք պատասխանատու են տեղի ունեցածի և ավերածությունների մասշտաբների համար[4]։ Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Human Rights Watch-ը և EG Justice-ը, միջազգային փորձագետներին կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել[6][19]։ Նրանք կասկածում են, որ զոհվածների թիվը շատ ավելի բարձր է, քան այն, ինչի մասին հաղորդվում է՝ Բատայի հաղորդագրությունների հիման վրա, և կասկածի տակ են դնում աղետի պաշտոնապես հայտարարված պատճառը՝ նշելով, որ այլ վարկածներ հակասում են նախագահի շտապ հայտարարությանը, որը մասնակիորեն հանել է մեղքը զինվորականներից[19]։
Associated Press-ը նաև կասկածի տակ է դրել պաշտոնապես հայտարարված պատճառը, քանի որ վերլուծելով Planet Labs-ից ստացված արբանյակային պատկերները, նրանք ռազմակայանի շուրջ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու ոչ մի նշան չեն հայտնաբերել, նրանց կողմից հայտնաբերված հողի մաքրման միակ նշանները կապված են եղել մերձակա շինարարական օբյեկտի հետ, և նրանց հայտնաբերած հրդեհի միակ հետքերը եղել են երեք շենքերի վրա, որոնցում, ենթադրաբար, զինամթերք են եղել[20]։
Նշումներ
խմբագրել- ↑ Reuters-ը հաղորդել Է, որ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 14:00-ին, իսկ Հասարակածային Գվինեայի կառավարության պաշտոնական կայքը՝ Guinea Ecuatorial Press-ը, հաղորդել Է, որ հրդեհը սկսվել է 14:15[3][7]։ Սակայն Deutsche Welle-ի տվյալներով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:00-ին, EFE-ն հայտնել է, որ առաջին պայթյունները տեղի են ունեցել ժամը 15:00-ի սահմաններում, իսկ Associated Press-ը հայտնել է, որ նախագահ Օբիանգի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 16:00-ին[8][5][9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://reliefweb.int/report/equatorial-guinea/equatorial-guinea-bata-explosions-flash-update-no3-11-march-2021
- ↑ https://www.elespanol.com/mundo/20210307/explosiones-sacuden-ciudad-bata-guinea-ecuatorial/564194096_0.html
- ↑ 3,0 3,1 3,2 Granados, Samuel Granados; Ovaska, Michael (2021 թ․ մարտի 11). «Explosions at Equatorial Guinea military base devastate Bata». graphics.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Comunicado presidencial sobre el incendio ocurrido en el Cuartel Militar de Nkoantoma Página Web Institucional de Guinea Ecuatorial.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Una cadena de explosiones causa 17 muertos y 420 heridos en Guinea Ecuatorial» (իսպաներեն). SwissInfo. 2021 թ․ մարտի 7. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Bata blast: Satellite images show Equatorial Guinea destruction». BBC. 2021 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Página Oficial del Gobierno de la República de Guinea Ecuatorial». www.guineaecuatorialpress.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Welle, Deutsche. «Equatorial Guinea: Death toll from Bata explosion climbs over 100 | DW | 09.03.2021». DW.COM. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «At least 20 dead, 600 wounded in Equatorial Guinea blasts». AP NEWS. 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Equatorial Guinea: Bata Explosions, Flash Update No.3, 11 March 2021». ReliefWeb. 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Death toll from devastating Equatorial Guinea blasts jumps to 98». Al Jazeera. 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Bata explosion: Equatorial Guinea death toll rises to 98» (բրիտանական անգլերեն). BBC. 2021 թ․ մարտի 7. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 13,0 13,1 Bearak, Max (2021 թ․ մարտի 7). «Death toll soars to 98 after arms depot explosions in Equatorial Guinea's largest city». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Map detail | UNITAR». unitar.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Equatorial Guinea: Bata Explosions, Flash Update No.4, 13 March 2021 - Equatorial Guinea». ReliefWeb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ 16,0 16,1 «Página Oficial del Gobierno de la República de Guinea Ecuatorial». www.guineaecuatorialpress.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ross, Aaron (2021 թ․ մարտի 10). «Children lose parents as thousands flee after Equatorial Guinea blast». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին – via www.reuters.com.
- ↑ «El Gobierno pide a la población no hacerse con los proyectiles esparcidos por las explosiones de Nkoantoma». AhoraEG (իսպաներեն). 2021 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ 19,0 19,1 «Equatorial Guinea: Seek Independent Inquiry of Blast». Human Rights Watch. 2021 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Equatorial Guinea declares 3 days of mourning for 105 dead». AP NEWS. 2021 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.