Պանտոտենաթթու (վիտամին ), հակամաշկաբորբային գործոն, ջրալույծ վիտամին։ Քիմյական բնույթով երկպեպտիդ է՝ կազմված -ալանինի և պանտոյաթթվի մնացորդներից։ Մտնում է նյութափոխանակության կարևոր ռեակցիաներին մասնակցող -կոֆերմենտի բաղադրության մեջ։ Մարդու օրական պահանջը 5—10 մգ է։ Պանտոտենաթթու պարունակվում է խմորասնկերում, ձկնկիթում, ձվի դեղնուցում, կաթի, գազարի, կաղամբի ևն մեջ։ Պանտոտենաթթուի անբավարարությունից առաջանում են մաշկաբորբեր, խանգարվում է նյութափոխանակությունը, որի հետևանքով թափվում են մազերը, բուրդը, փետուրները, դադարում է օրգանիզմի աճումը, խանգարվում է սրտի, ստամոքսի, երիկամների ֆունկցիան։ Բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաաղիքային վիրահատություններից հետո աղիքների տոնուսը վերականգնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 123)։