Պաշտոնական նստավայր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պաշտոնական նստավայր՝ պետական բարձրագույն պաշտոնյաների բնակության կամ աշխատանքի վայր։
Պաշտոնական նստավայրը պետության ղեկավարի, շրջանի ղեկավարի, կառավարության ղեկավարի կամ որևէ այլ բարձր քաղաքական պաշտոնյայի տեղակայման վայրն է՝ մենակ կամ աշխատակազմի հետ միասին։ Այն կարող է չհամնկնել այն վայրի հետ, որտեղ պաշտոնյան բնակվում է կամ աշխատանքային գործունեություն է ծավալում։
ԱՄՆ
խմբագրելԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրն է Սպիտակ տունը, որը տեղակայված է Վաշինգտոն, Հյուսիս-Արևմուտք, Պենսիլվանիա Ավենյու 1600 հասցեով։ Սպիտակ տունը ԱՄՆ նախագահների նստավայր է համարվում 1800 թ-ից։
Հայաստան
խմբագրելՀայաստանի վարչապետի պաշտոնական նստավայր է համարվում Հայաստանի նախագահի նստավայրը՝ տեղակայված Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեով։ Այն Հայաստանի վարչապետի նստավայր է ծառայում 2018 թ-ից։
Ռուսաստանի Դաշնություն
խմբագրելՌուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրն է Կրեմլյան Սենատի Պալատը, որը գտնվում է Մոսկովյան Կրեմլի տարածքում, կառուցվել է 1787 թ-ին։ Այն ծառայում է որպես Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայր 1994 թ-ից։
Արտաքին հղումներ
խմբագրել- Tropkin, Alexander. The Moscow Kremlin։ history of Russia's unique monument. Publishing House "Russkaya Zhizn" (1980). ASIN։ B0010XM7BQ
- Հայաստանի Նախագահի պաշտոնական կայք
- Սպիտակ Տան կայք