Պաշտպան (ֆուտբոլ)

(Վերահղված է Պաշտպանից)

Պաշտպանը (հին անվանումը՝ բեք, որը ծագել է անգլ.՝ Back - հետև) խաղացող է ֆուտբոլային թիմում, որը մասնագիտացված է պաշտպանական ֆունկցիաների կատարումով։ Գործում է դարպասապահների և կիսապաշտպանների միջև, առավելապես իր սեփակակն կիսադաշտում և տուգանային հրապարակի տարածքում։ Նրա հիմնական նպատակն է չթողնել հակառակորդի հարձակվողներին մոտենալ դարպասին և գոլ խփել։ Տարբերում են երեք տեսակի՝ կենտրոնական, հենակետային և ծայրային պաշտպաններ։

Կենտրոնական պաշտպան

խմբագրել

Կենտրոնական պաշտպան (Centre back կամ centre half կամ central defender կամ stopper), ինչպես հետևում է անվանումից խաղում է կենտրոնական առանցքին մոտ։

Գլխավոր խնդիրը՝ պահել դարպասը անառիկ և ընդհանրապես հակառակորդի հարձակվողնեին թույլ չտալ դուրս գալ հարվածային դիրք։ Դաշտի կենտրոնը շատ կարևոր տարածք է՝ կենտրոնական հարձակվողներից բացի այդ տարածք են մտնում եզրային հարձակվողները կամ կիսապաշտպաները։ ժամանակակից ֆուտբոլում խաղում են երկու, ծայրահեղ դեպքում՝ երեք պաշտպանով, որոնց միջև կարևոր է պահպանել խաղի կանոնները։

Գոյություն ունի պաշտպանության երկու հիմնական տեսակ՝ դիրքային պաշտպանություն, երբ յուրաքանչյուր պաշտպան հետևում է որոշակի տարածքի, և անձնական, երբ յուրաքանչյուր պաշտպան հետևում է այն պաշտպանին, որին հրահանգել է մարզիչը։

Սովորաբար կենտրոնական պաշտպանները ֆիզիկապես ամուր, բարձրահասակ ֆուտբոլիստներ են, ովքեր լավ են խաղում գլխով և հիանալի գործում պաշտպանությունում։ Թույլ թիմերում նրանց վրա դրվում են միայն պաշտպանական գործառույթները։ Սակայն լուրջ թիմերի համար անհրաժեշտ են հիանալի տեսողությամբ պաշտպաններ, որոնք կարող են մեկ փոխանցումով թիմին պաշտպանությունից հանել հարձակման։

Հաճախ տուգանային հարվածների և անկյունային փոխանցումների ժամանակ կենտրոնական պաշտպաները գնում են հակառակորդի տուգանային հրապարակ։ Քանի որ նրանց բարձր հասակը և գլխով խաղալու ունակությունը թույլ են տալիս խփել։

Այդ տեսակի ֆուտբոլիստներից հայտնի են Բոբբի Մուռը, Պաոլո Մալդինին և Ֆաբիո Կանավառոն։

Եզրային պաշտպան

խմբագրել
 

Եզրային պաշտպաները գործում են կենտրոնականներից աջ և ձախ, գտնվելով դաշտի եզրում։ 4 պաշտպանով սխեմաներում եզրայիները միանում են հարձակմանը դրվագ առ դրվագ։ Ներակայումս գտնվում են կենտրոնականներից առաջ և համատեղում են իրենց դերը եզրային կիսապաշտպաների հետ։

5-3-2 և 3-5-2 սխեմաներում նրանք անվանվում են եզրայիներ և կատարում հսկայածավալ աշխատանք, պատասխանատու լինելով ամբողջ եզրի համար։

Նրանց միացումը հարձակմանը հնարավորություն է տալիս օգտագործել հարձակման ամբողջ լայնությունը և ձգել մրցակցի պաշտպանությունը ստեղծելով ազատ տարածություններ։

Այս դիրքի համար կարևոր որակներ են արագությունը և տոկունությունը։

Այդ տեսակի ֆուտբոլիստներից հայտնի են Կաֆուն, Ռոբերտո Կառլոսը, Խավիեր Զանետին և Ջանլուկա Ձամբրոտան[1].:

Ազատ պաշտպան

խմբագրել

Ազատ պաշտպան՝ պաշտպանի տեսակ, որը օգտագործվում է իտալական կատենաչո սխեմայի ժամանակ։ Նրա գլխավոր խնդիրն է խլել և հեռացնել գնդակը, երբ հարձակվողը դրանով մոտենում է դարպասին։ Այդ դիրքի խաղացողները չունեն հստակ տեղ դաշտում և երբեք չեն հետևում միայն մեկ ֆուտբոլիստի, ինչի հետ Էլ կապված է նրանց անվանումը։ Որպես կանոն ազատ պաշտպաները տեղավորվում են անհատապես գործող պաշտպաններից հետ։ Նրանք կատարում են բացառապես պաշտպանողական գործառույթ։ Այս դիրքում ընդունված է օգտագործել հիանալի տեսողությամբ և զարգացած նախազգացումով ֆուտբոլիստների, քանի որ եթե պաշտպանը չկարողանա ուղղել խաղընկերոջ սխալը, ապա հարձակվողի դեմ կմնա միայն դարպասապահը։

Այս տիպի պաշտպանների մեջ հայտնի են Ֆրանց Բեկենբաուերը և Ֆրանկո Բարեզին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Positions in Football» (անգլերեն). TalkFootball.com.

Արտաքին հղումներ

խմբագրել