Պաոլո Ջորդանո

Իտալացի գրող

Պաոլո Ջորդանո (իտալ.՝ Paolo Giordano, դեկտեմբերի 19, 1982(1982-12-19)[1], Թուրին, Իտալիա[2]), իտալացի գրող։ 2008 թվականին արժանացել է «Ստրեգա» հեղինակավոր մրցանակին իր առաջին՝ «Պարզ թվերի մենությունը» վեպի համար[Ն 1]. նա ամենաերիտասարդ դափնեկիրն էր։

Պաոլո Ջորդանո
իտալ.՝ Paolo Giordano
Ծնվել էդեկտեմբերի 19, 1982(1982-12-19)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա[2]
Մասնագիտությունֆիզիկոս, գրող, վիպասան և սցենարիստ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունԹուրինի համալսարան
Պարգևներ
Կայքpaologiordano.it
 Paolo Giordano Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պաոլո Ջորդանոն միայնակ է ապրում Սան Մաուրո Տորինեզեում, որտեղ և ծնվել է։ Հայրը բժիշկ-գինեկոլոգ է, մայրը՝ անգլերենի ուսուցչուհի։ Ավարտել է Թուրինի համալսարանը՝ պաշտպանելով թեզ ֆիզիկայից հիմնարար փոխազդեցությունների վերաբերյալ։ Կրթությամբ ֆիզիկոս-տեսաբան է։ Դասավանդում է համալսարանում։

Մանկուց բանաստեղծություններ է գրել։ Թուրինում մասնակցել է ստեղծագործելու դասընթացների։

2008 թվականին «Մոնդադորի» հրատարակչությունը հրատարակել է նրա առաջին վեպը՝ «Պարզ թվերի մենությունը»։ Մենակության դատապարտված երկու միայնակ մարդկանց սիրո մասին այս վեպը դարձել է համաեվրոպական բեսթսելեր։ Վեպի համար Պաոլո Ջորդանոն ստացել է «Ստրեգա» գրական մրցանակ (2008)։ Tuttolibri-ի համաձայն՝ վեպը 2008 թվականին Իտալիայում ամենաշատ վաճառվող գիրքն էր. գնվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոն նկարահանել է համանուն ֆիլմ (իտալական դրամա)[Ն 2]: Ներկայումս վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։

2009 թվականի դեկտեմբերին Պաոլո Ջորդանոն եղել է Մոսկվայում։

2010 թվականի հունվարին ըստ մի քանի ամսագրերի, այդ թվում Ֆրանսիայում՝ Livres-Hebdo-ի և Մեծ Բրիտանիայում՝ The Bookseller-ի, 2009 թվականին համարվել է Եվրոպայում չորրորդը՝ որպես ամենավաճառված ֆանտաստ գրող[4]։

2012 թվականի հոկտեմբերին Ջորդանոն հրատարակել է նոր գիրք՝ «Մարդկային մարմին»։

2013 թվականի փետրվարին նա Սան Ռեմոյի 63-րդ փառատոնի ժյուրիի անդամ էր։

2020 թվականի մարտի 26-ին նա հրապարակել է Էսսե «Համավարակ» վերնագրով, որը լի է մեր ժամանակի և COVID-19-ի մասին մտորումներով[5][6]։

Ստեղծագործություն

խմբագրել
  • La solitudine dei numeri primi, Mondadori, 2008
  • Il corpo umano, Mondadori, 2012
  • Il nero e l’argento, Einaudi, 2014
  • Divorare il cielo, Einaudi, 2018
  • Nel contagio, Einaudi, 2020

Հայերեն

խմբագրել
  • Համավարակ, Նյումեգ, 2020[7]

Գիտական հրապարակումներ

խմբագրել
  • Paolo Gambino, Paolo Giordano, Giovanni Ossola, Nikolai Uraltsev, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of High Energy Physics, n. 10, ottobre 2007, p. 58.
  • Paolo Giordano, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of Physics: Conference Series, v. 110, 30 giugno 2008.
  • Paolo Gambino, Paolo Giordano, Normalizing inclusive rare B decays, Physics Letter B, maggio 2008.

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Թարգմանվել է ավելի քան 23 լեզուներով։
  2. Վենետիկի 67-րդ կինոփառատոնում ֆիլմն առաջադրվել է «Ոսկե առյուծ» անվանակարգում։ 2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Ջորդանո» հոդվածին։