Պաուլինիո (ֆուտբոլիստ, ծնված 1988)
Ժոզե Պաուլո Բեզերա Մասիել Ժունիոր (պորտ.՝ José Paulo Bezerra Maciel Junior, հուլիսի 25, 1988, Սան Պաուլո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, իսպանական «Բարսելոնա ՖԱ» ֆուտբոլային ակումբի և Բրազիլիայի հավաքականի խաղացող։
Պաուլինյո պորտ.՝ Paulinho | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ժոզե Պաուլո Բեզերա Մասիել Ժունիոր | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1988 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 180 | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա ՖԱ | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004 - 2005 2006 |
Պորտուգեզա Պան Դե Ասուկար | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006 2006 - 2007 2007 - 2008 2008 - 2009 2009 - 2010 2010 - 2013 2013 - |
Պան Դե Ասուկար Վիլնյուս Լոձ Պան Դե Ասուկար Բրագանտինո Կորինթիանս Տոտտենհեմ Հոտսպուր |
38 (5) 17 (0) 39 (7) 28 (8) 89 (20) 8 (1) | |
Ազգային հավաքական | |||
2011 — | Բրազիլիա | 20 (5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելՊաուլինյոն գործունեությունն սկսել է մինի ֆուտբոլում իր հայրենի Սան Պաուլոյի «Պորտուգեզա» ակումբում (մինչև 17 տարեկանների)։ 2006 թվականին հանդես է եկել նույն քաղաքի «Պան դե Ասուկար» ակումբում (2011 թվականից ի վեր կոչվում է «Աուդակս»)։ 2006 թվականին տեղափոխվել է մեծահասակների ակումբ, բայց անմիջապես վաճառվել է «Վիլնյուս» ՖԱ-ին։ Լիտվական ակումբում անցկացրել է հաջող խաղաշրջան, սակայն թիմն ունեցել է ֆինանսական խնդիրներ։ Պաուլինյոն հետագայում տեղափոխվել է «Լոձ» ակումբ։ Նա անցկացրել է 17 խաղ Լեհաստանի առաջնությունում, դրանից հետո վերադարձել է «Պան դե Ասուկար», որը հանդես էր գալիս Պաուլիստայի լիգայի 4-րդ դիվիզիոնում։
2009 թվականին դարձել է «Բրանգանիտո» ակումբի խաղացող, որը հանդես է եկել Բրազիլիայի առաջնություն B սերիայում։ Թիմում նրա ելույթների շնորհիվ շուտով ուշադրություն է արժանանում Սան Պաուլոյի ամենամեծ ակումբներից մեկի՝ «Կորինտիանսե»-ի կողմից։ 2010 թվականին Պաուլինյոն տեղափոխվել է այս թիմ[2]։
Շուտով Պաուլինյոն դարձել է հիմնական խաղացող։ 2011 թվականին օգնել է իր թիմին հաղթել Բրազիլիայի մրցաշարում և ֆուտբոլիստով սկսել են հետաքրքրվել իտալական «Ռոմա» և «Ինտերանացիոնալ» թիմերը։ Սակայն Պաուլինյոն նախընտրել է մնալ ակումբում Լիբերտադորես 2012 գավաթին մասնակցելու համար[3]։ Խաղացողի սպասումներն արդարացվել են. «Կորինտիանս»-ն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացել է հասնել Հարավային Ամերիկայի գլխավոր միջազգային ակումբային մրցաշարի եզրափակիչ, որտեղ էլ նա հաղթել է «Բոկա Խունիորս»-ին։ Պաուլինյոն դարձել է «Տիմաո»-յի 6 խաղացողներից մեկը, որոնք խաղացել էին բոլոր 14 խաղերում։ Բացի այդ՝ կիսապաշտպանը աչքի է ր ընկել մրցաշարում երեք գոլով․ առաջին գոլը խմբային փուլում, երկուսը՝ փլեյ օֆֆում։ Երեք գոլը թիմի համար երրորդ արդյունք էր։ Ավելի շատ խփել էր Դանիլոն՝ 4 գոլ, Էմերսոն Շեյխը՝ 5, ինչպես նաև 3 գոլ է խփել Ժորժե Էնրիկեն։
2011 թվականի սեպտեմբերի 15-ին Պաուլինյոն առաջին անգամ հանդես է եկել Ռոկայի գավաթի մրցաշարում Բրազիլիայի հավաքականի առաջին խաղում՝ ընդդեմ Արգենտինայի հավաքականի (0:0)։ Ֆուտբոլիստը խաղացել է գրեթե ամբողջ խաղը և փոխարինվել է 88-րդ րոպեին[4]։
2013 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվել է 17 միլիոն եվրոյով «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբ։
2015 թվականի հունիսի 29-ին 4 տարով պայմանագիր է կնքել «Գուանչժու Էվերգրանդ» ակումբի հետ։ Տեղափոխության գինը կազմում է 14 միլիոն եվրո։
2017 թվականի մարտի 23-ին Պաուլինյոն հեթ տրիկ է խփել Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում[5]։
2017 թվականի օգոստոսի 14-ին 40 միլիոն եվրոյով պայմանագիր է կնքել «Բարսելոնա» ակումբի հետ։ Երկրպագուները շատ դժգոհ էին այդ պայմանագրից՝ մեղադրելով ղեկավարությանը սխալ տրանսֆերային քաղաքականության մեջ։
Պաուլինոյի դեբյուտը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 26-ին «Ալավեսա»-ի դեմ խաղում (2:0)։
Առաջին գոլը Պաուլինոն խփել է 77-րդ րոպեին փոխարինվելով «Խետաֆե»-ի դեմ խաղում (2:1)՝ 85-րդ րոպեին բերեց կապտանռնագույններին բերելով հաղթանակ։
Միջազգային
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Պաուլինիոյի գոլերը | Մրցակցություն |
1 | 2011 սեպտեմբերի 15 | Արգենտինա | 0 : 0 | - | Ընկերական խաղ |
2 | 2012 օգոստոսի 5 | Շվեդիա | 3 : 0 | - | Ընկերական խաղ |
3 | 2012 սեպտեմբերի 7 | Հարավային Աֆրիկա | 1 : 0 | - | Ընկերական խաղ |
4 | 2012 սեպտեմբերի 20 | Արգենտինա | 2 : 1 | 1 | Ընկերական խաղ |
5 | 2012 հոկտեմբերի 11 | Իրաք | 6 : 0 | - | Ընկերական խաղ |
6 | 2012 հոկտեմբերի 16 | Ճապոնիա | 4 : 0 | 1 | Ընկերական խաղ |
7 | 2012 նոյեմբերի 15 | Կոլումբիա | 1 : 1 | - | Ընկերական խաղ |
8 | 2012 դեկտեմբերի 2 | Արգենտինա | 1 : 2 | - | Ընկերական խաղ |
9 | 2013 փետրվարի 6 | Անգլիա | 1 : 2 | - | Ընկերական խաղ |
10 | 2013 ապրիլի 6 | Բոլիվիա | 4 : 0 | - | Ընկերական խաղ |
11 | 2013 ապրիլի 25 | Չիլի | 2 : 2 | - | Ընկերական խաղ |
12 | 2013 հունիսի 2 | Անգլիա | 2 : 2 | 1 | Ընկերական խաղ |
13 | 2013 հունիսի 9 | Ֆրանսիա | 3 : 0 | - | Ընկերական խաղ |
14 | 2013 հունիսի 15 | Ճապոնիա | 3 : 0 | 1 | Կոնֆեդերացիայի գավաթ 2013 |
15 | 2013 հունիսի 19 | Մեքսիկա | 2 : 0 | - | Կոնֆեդերացիայի գավաթ 2013 |
16 | 2013 հունիսի 26 | Ուրուգվայ | 2 : 1 | 1 | Կոնֆեդերացիայի գավաթ 2013 |
17 | 2013 հուլիսի 1 | Իսպանիա | 3 : 0 | - | Կոնֆեդերացիայի գավաթ 2013 |
18 | 2013 օգոստոսի 14 | Շվեյցարիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
Նվաճումներ
խմբագրել- Բրազիլիայի չեմպիոն՝ 2011
- Ռոկայի գավաթ՝ 2011
- Լիբերտադորես գավաթ՝ 2012
- Աշխարհի ակումբային չեմպիոն՝ 2012
Ընդհանուր՝ 4 տիտղոս «Գուանչժոու Էվերգրանդ»
- Չինաստանի չեմպիոն (3)՝ 2015, 2016, 2017
Ընդհանուր՝ 3 տիտղոս «Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն՝ 2017/18
- Իսպանիայի գավաթ՝ 2017/18
Ընդհանուր՝ 2 տիտղոս
Անձնական
խմբագրել- Ներառվել է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում (Արծաթե գնդակ)՝ 2011,
- Ներառվել է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում (Globo և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա)՝ 2011,
- Ներառվել է Պաուլիստայի Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2012,
- Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե գնդակի գավաթակիր՝ 2013,
- Ներառվել է Կոնֆեդերացիաների գավաթի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2013։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Paulinho supera preconceito europeu para brilhar no Timão: 'É a minha hora'
- ↑ Paulinho acredita em liderança geral do Corinthians na Libertadores
- ↑ Коринтианс — Васко да Гама — 1:0
- ↑ «Хет-трик Паулиньо принёс Бразилии волевую победу над Уругваем в отборе ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինիո (ֆուտբոլիստ, ծնված 1988)» հոդվածին։ |