Պաուլ Ռորբախ Ռուբեն
Պաուլ Ռորբախ Ռուբեն (գերմ.` Paul Rohrbach Rubben, հունիսի 29, 1869[1][2][3], Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1956, հուլիսի 20, 1956[4] կամ հունիսի 19, 1956[2], Langenburg[4]]), գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ, Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից։
Պաուլ Ռորբախ Ռուբեն գերմ.՝ Paul Rohrbach | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1869[1][2][3] |
Ծննդավայր | Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 19, 1956 (87 տարեկան), հուլիսի 20, 1956[4] (87 տարեկան) կամ հունիսի 19, 1956[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Langenburg[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | ավետարանական եկեղեցի |
Կրթություն | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Ստրասբուրգի համալսարան, HU Berlin և Դորպատի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Բեռլինի բարձրագույն կոմերցիոն ուսումնարան |
Կուսակցություն | Գերմանական դեմոկրատական կուսակցություն, Conservative People's Party? և Ազգային-սոցիալական ասոցիացիա |
Երեխաներ | Hans Rohrbach? |
Paul Rohrbach Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լատվիայի Ռանկի պարիշ բնակավայրում։ 1887-1896 թվականների ընթացքում հաճախել է Դորպատի, Բեռլինի և Ստրասբուրգի համալսարանները։
Գրել է մի շարք աշխատություններ նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։ «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը պետք է նպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը։ «Պատերազմը և հայկական քաղաքականությունը» աշխատության մեջ Ռորբախը նշել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես և Միջագետքին»։ Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, նույն աշխատությունում Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի»։ Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ է արտահայտվել արևմտյան Հայաստանի անկախության գաղափարին, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը։ Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մուսուլմանների, ավելացնելով, որ «եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»։
Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»։
Գրականություն
խմբագրել- «Die Bagdadbahn», В., 1902
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118790978 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Ռորբախ Ռուբեն» հոդվածին։ |