Պապլոր հայկական
Պապլոր հայկական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Muscari armeniacum
| ||||||||||
|
Պապլոր հայկական (Muscari armeniacum), շուշանազգիների ընտանիքի բույս է։ Տիպիկ հայկական ծաղկաբույս է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։
Սոխարմատավոր բազմամյա բույս է, սակավաթիվ արմատամերձ գծանման տերևներով։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, վերին ծաղիկները կապտաերկնագույն են, ներքինները՝ վառ մանուշակագույն՝ հավաքված կարճ ծաղկակիրի ծայրին գտնվող բազմածաղիկ, խիտ ողկույզներում։ Սոխարմատը բազմամյա է, թաղանթավոր՝ մոտ 2 սանտիմետր տրամագծով։ Ցողուն չունի։ Բարձրությունը հասնում է 15 սմ-ի։ Յուրաքանչյուր ողկույզ պարունակում է մինչև 50 ծաղիկ։
Դասակարգումը
խմբագրելՆախկինում այս բույսը ընդգրկված է եղել Հակինթազգիների (Hyacinthaceae) ընտանիքում։ Նաև բաժանում էին երկու տեսակի Muscari armeniacum և Muscari szovitsianum[1]։ Բայց համաձայն նոր տվյալների Պապլոր հայկականը հիմա ընդգրկվում է Ծնեփակազգիների (Asparagaceae) ընտանիքի մեջ[2], և M.szovitsianum օգտագործվում է ինչպես հոմանիշ։ Այսինքն,M. szovitsianum և M. armeniacum այլևս չեն դիտարկվում որպես տարբեր տեսակներ[3]։
Մշակումը
խմբագրելԲազմանում է սոխերով (մանրասոխերով) և սերմերով։ Սոխերը բաց գրունտում տնկում են սեպտեմբերի վերջին 4 սմ խորության վրա՝ բույսը բույսից 5-6 սմ հեռավորությամբ։ Նույն տեղում բույսերը կարելի է թողնել մի քանի տարի, որից հետո անպայման անհրաժեշտ է վերատնկել։ Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են հոկտեմբերի վերջերին կամ ձմեռնամուտին, անմիջապես գրունտում[4]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Под ред. А.Л. Тахтаджяна, ed. (2001). Флора Армении, т.10. A.R.G. Gantner Verlag KG Ruggell/Liechtenstein. էջ 270.
- ↑ «Integrated Taxonomic Information System - Report».
- ↑ «Muscari szovitsianum Baker».
- ↑ Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ 186.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր հայկական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր հայկական» հոդվածին։ |