Պառավաքար
Պառավաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում, Վարագի լեռների լանջին, Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 2 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Պառավաքար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Ռոլանդ Մարգարյան | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1725 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | պառավաքարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (231) | |
Փոստային ինդեքս | 1149 | |
| ||
Պատմություն
խմբագրելՆերկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թուրք Թաթլու (Թաթըլի) գյուղը, որի բնակիչները 1926 թվականին տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում։ Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների[1]։
Կլիմա
խմբագրելԳյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ - 2 C։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պառավաքարի մշտական բնակչությունը կազմել է 1464, առկա բնակչությունը՝ 1483 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 457 | 871 | 884 | 2013 | 1529 | 2026 | 1924 | 1917 | 1930 | 1464[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Համայնքն ունի դպրոց, բժշկական ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Ավանդություն
խմբագրելԱսում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ առողջ։
― Ա՜խ, Աստված,- ասում է,- աչք չունես, թե ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տավուշի մարզպետարան, Պառավաքար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)