Պավել Առուստամյան
Պավել Ասլանի Առուստամյան (1924, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Պավել Առուստամյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՊավել Առուստամյանը ծնվել է 1924 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գյունեճարտար գյուղում[1]։
1942 թվականի մայիսին Պավելը մեկնել է գործող բանակ։ Նրա մարտական ուղին տևել է չորս տարի։ Գվարդիական ականանետային բրիգադում թշնամու դեմ կռվել է Բելոռուսիայում, Մերձբալթիկայում, Արևելյան Պրուսիայում։ 1944 թվականին Քյոնիգսբերգի գրավմանը մասնակցելու համար պարգևատրվել է «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալով։ Այստեղ էլ ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1944 թվականի հոկտեմբերին պրուսական Շտալուպենեն քաղաքը գրավելիս աչքի ընկնելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, Փառքի երրորդ աստիճանի շքանշանով։ Գերմանական տանկը խոցելու համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Ստացել է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրի[1]։
Պատերազմի ավարտից հետո Առուստամյանը երկու տարի ևս ծառայել է խորհրդային բանակում։ Լեյտենանտի կոչումով զորացրվել է 1947 թվականին և ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո մեկնել է Մեղրի և շուրջ երեսուն տարի աշխատել է շրջանի դպրոցներում։ Դասավանդելով ֆիզիկա, միաժամնակ վարել է ուսմասվարի, արհմիության շրջկոմի նախագահի, դպրոցի տնօրենի պաշտոններ։ Առուստամյանը մանկավարժական լավագույն աշխատանքի համար արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։ Նա եղել է հասարակական ակտիվ աշխատող, պրոպագանդիստ, «Գիտելիք» ընկերության ճանաչված դասախոս[1]։
Պարգևներ
խմբագրել- «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Փառքի երրորդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան