Պավել Զագրեբելնի
Պավել Զագրեբելնի (ուկրաիներեն՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924[1][2], Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 3, 2009[3][2], Կիև, Ուկրաինա, Պոլտավայի մարզ, Ուկրաինա[2] և Պոլտավա, Ուկրաինա[4]), ուկրաինացի գրող, Ուկրաինայի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980), Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, ԽՄԿԿ անդամ (1960)։
Պավել Զագրեբելնի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1924[1][2] |
Ծննդավայր | Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 3, 2009[3][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա, |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և սցենարիստ |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q12101010? |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
Պավել Զագրեբելնի Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՊավել Զագրեբելնին ծնվել է Կոբելյակի շրջանի Սոլոշինո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելով՝ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այնուհետև ավարտել է Կիևի երկրորդ հրետանային ռազմական ուսումնարանը, կրկին եղել է գործող բանակում, վիրավոր վիճակում գերի է ընկել։ 1945 թվականին աշխատել է Արևմտյան Գերմանիայի խորհրդային միսիայում։ 1951 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը, այնուհետև տասը տարի խմբագրական աշխատանք է կատարել Դնեպրոպետրովսկի մարզային թերթում, «Օտչիզնա» ամսագրում, 1961-1963 թվականներին եղել է «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի խմբագիրը։ 1964-1971 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, 1979-1986 թվականներին ղեկավարել է գրողների միությունը։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր[5]։
Մահը
խմբագրելՄահացել տուբերկուլյոզից 2009 թվականին։
Ստեղծագործություններ
խմբագրելՏպագրվել սկսել է 1949 թվականից։ Լույս են տեսել վեպերի, վիպակների, պատմվածքների ու նովելների ժողովածուներ։
- «Կախովսկյան պատմվածքներ»։
- «Տափաստանային ծաղիկներ», 1955։
- «Ծովափնյա նովելներ», 1958։
- «Վազք», 1976։
Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան 1965 թվականին Զագրեբելնու սցենարով նկարահանել է «Հրթիռները չպետք է թռչեն» կինոնկարը։
Պիեսներ
- «Ո՞վ է թեր։ Ո՞վ է դեմ»
- «Երկիրն ինձ ընդառաջ է ելնում»
Մրցանակներ
խմբագրել- Ուկրաինայի հերոս
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.4.1985)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» երկու շքանշան
- Բոգդան Խմելնիցկու III կարգի շքանշան (Ուկրաինա)
- Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1999 թվական, օգոստոս)
- ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան մրցանակ (1974)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1980)
- Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ (2004 թվական, օգոստոս)
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Արխիպ Պանասովիչ (1894-1974 թվականներ)
- Մայրը՝ Վարվառա Կիրիլովնա (1895-1930 թվականներ)
- Կինը՝ Շերբան Էլլա Միխայլովնա (1929)
- Երեխաներ՝ դուստրը Մարինան (1952), որդին՝ Միխայիլ (1957)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Загребельный Павел Архипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Internet Encyclopedia of Ukraine / O. Havrylyshyn, F. Sysyn, M. Moser, M. R. Stech, R. Sawycky — CIUS, 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 http://en.for-ua.com/news/2009/02/03/162019.html
- ↑ 4,0 4,1 4,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
խմբագրել- Учора помер патріарх української літератури Павло Загребельний
- Яворівський виділив на похорон Загребельного тисячу гривень
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |