Պավել Կորին
Պավել Դմիտրիևիչ Կորին (ռուս.՝ Павел Дмитриевич Корин, հունիսի 25 (հուլիսի 7), 1892, Պալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1967[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]), ռուս խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1962), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։
Պավել Կորին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1892 |
Ծննդավայր | Պալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1967[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1916) |
Մասնագիտություն | նկարիչ, վերականգնող, նկարչության ուսուցիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր և Խճանկարչություն |
Աշակերտներ | Nadiya Kleyn? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Pavel Korin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ղեկավարել է Պուշկինի անան կերպարվեստի թանգարանի վերականգնման արվեստանոցը (1932-59), եղբոր՝ Ալեքսանդր Կորինի և այլոց հետ վերականգնել Դրեզդենի պատկերասրահի նկարները։ Կորինի ստեղծագործությանը բնորոշ է կերպարների ոգեշնչվածությունն ու կամային նկարագիրը, գծանկարի մոնումենտալ խստությունը, պլաստիկական ձևերի ամբողջականությունը, գույնի հագեցվածությունը։ 1920-30-ական թվականներին. աշխատել է «Հեռացող Ռուսիան» կտավի վրա։ Պատկերել է խորհրդային մտավորականության ներկայացուցիչներին. «Ալեքսանդր Նևսկի» եռապատկերի կենտրոնական մասը (1942, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), («Լեոնիդով», «Մ. Վ. Նեստերով», երկուսն էլ՝ 1939)։ Մարտիրոս Սարյանի, Սիմոնովի (երկուսն էլ՝ 1956), Կուկրինիկսների (1958), Գուտտուզոյի (1961, բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) նկարների համար արժանացել է լենինյան մրցանակի (1963)։ 1941-45-ին և ետպատերազմյան տարիներին ստեղծել է «ռուս ժողովրդի անպարտելիությունը» գովերգող գործեր («Ալեքսանդր Նևսկի» եռապատկերը, 1942-43, Տրետյակովյան պատկերասրահ), Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների՝ «Արբատսկայա»-ի, «Կոմսոմոլսկայա-կոլցևայա»-ի խճանկար առաստաղապատկերները (1951, պետական մրցանակ 1952), «Նովոսլոբոդսկայա»-ի լիտրաժները (1951)։
Կորինի աշխատանքներից Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի դիմանկարը (1949) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Корин Павел Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 176.
- ↑ 2,0 2,1 2,2 Pavel Dmitrievich Korin (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bowlt J. E. Korin, Pavel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047651
- ↑ 4,0 4,1 4,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կորին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 657)։ |