Պավել Պավլովիչ Ուլիտին (ռուս.՝ Павел Павлович Улитин, մայիսի 31, 1918(1918-05-31)[1][2], Միգուլինսկի - մայիսի 24, 1986(1986-05-24)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող։

Պավել Ուլիտին
Ծնվել էմայիսի 31, 1918(1918-05-31)[1][2]
ԾննդավայրՄիգուլինսկի
Վախճանվել էմայիսի 24, 1986(1986-05-24)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
 Pavel Ulitin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Դոնում, Միգուլինսկայա ստանիցայում, 1921 թվականին սպիտակգվարդիականների կողմից սպանված հողաչափի ընտանիքում։ Մայրը բժշկուհի էր, Սանկտ Պետերբուրգի կանանց բարձրագույն կուրսերի շրջանավարտ։ Դպրոցն ավարտելուց հետո Պավելն ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ։ Ընկերների հետ ստեղծել է հակաստալինյան կոմունիստական խումբ, ձերբակալվել 1938 թվականին, բայց ազատ է արձակվել տասնվեց ամիս անց՝ առողջական խնդիրների պատճառով։ Հարցաքննությունների ընթացքում ստացած վնասվածքներից հետո ամբողջ կյանքում մնացել է կաղ։

1940 թվականին վերադարձել է Դոն։ Պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Մոսկվայի մարզ և ընդունվել Մոսկվայի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի (ՄՕԼՊՄԻ) էքստեռնատ։ 1951 թվականին փորձել է մտնել ԱՄՆ-ի դեսպանատուն, ձերբակալվել է և տեղափոխվել Լենինգրադի բանտային հոգեբուժարան, որտեղ պահվել է մինչև 1954 թվականը։ Ապրել է Դոնում, այնուհետև Մոսկվայում։ 1957 թվականին ավարտել է ՄՕԼՊՄԻ-ի հեռակա բաժինը։ Գրախանութում աշխատել է վաճառող, տվել է անգլերենի դասեր։ Մահացել է Մոսկվայում 1986 թվականին։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Պավել Ուլիտինը սկսել է գրել պատանեկան տարիներից, բայց նրա վաղ գործերը չեն պահպանվել (հայտնի է, որ 1951 թվականին ձերբակալության ընթացքում նրանից առգրավվել են վեպի ձեռագիրն ու ևս երկուսի սևագրերը, 1950-ական թվականների վերջին գրված արձակն առգրավվել է 1962 թվականի խուզարկության ընթացքում)։ ԽՍՀՄ-ում Պավել Ուլիտինի գործերը տարածվում էին «սամիզդատով», իսկ 1976 թվականից Զինովի Զինիկի ջանքերով, երբեմն հայտնվում էին վտարանդիական պարբերականներում («Ժամանակը և մենք», «Սինտաքսիս» ամսագրեր)։ Ռուսաստանում առաջին անգամ նրա գործերը հրապարակվել են 1990-ական թվականներին։ 2000-ական թվականներին տպագրվել է երեք գիրք, որոնք հրատարակման է պատրաստել Իվան Ախմետևը։ Պավել Ուլիտինի ժառանգության մեծ մասը չի հրապարակվել։

Մատենագրություն

խմբագրել
  • Бессмертие в кармане // Синтаксис. — 1992. — № 32.
  • Фотография пулеметчика // Вестник новой литературы. — 1993. — № 5.
  • Поплавок // Знамя. — 1996. — № 11.
  • Ворота Кавказа // Митин журнал. — 2002. — № 60.
  • Разговор о рыбе. — М.: ОГИ, 2002. — 208 с.
  • Макаров чешет затылок. — М.: Новое изд-во, 2004. — 172 с.
  • Путешествие без Надежды. — М.: Новое изд-во, 2006. — 205 с.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Зиновий Зиник. Приветствую ваш неуспех. // П.Улитин. Разговор о рыбе. — М.: ОГИ, 2002. — С. 7-23.
  • Михаил Айзенберг. Памятка. // П. Улитин. Макаров чешет затылок. — М.: Новое изд-во, 2004. — С. 5-8.
  • Зиновий Зиник. Кочующий четверг. // П.Улитин. Путешествие без Надежды. — М.: Новое изд-во, 2006. — С. 7-45.
  • Зиновий Зиник. На пути к «Артистическому» // Театр. — 1993. — № 6.
  • Илья Кукулин. Подводный, но не вытесненный (О кн.: Павел Улитин. Разговор о рыбе. . М., 2002).// НЛО № 54, 2002 г.
  • Станислав Львовский. Разговор на сквозняке: Павел Улитин. Разговор о рыбе.
  • Андрей Урицкий. Чувство полета // Дружба народов. — 2002. — № 10.
  • Станислав Львовский. Павел Улитин. Макаров чешет затылок // Критическая масса. — 2004. — № 4.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ուլիտին» հոդվածին։