Պավել Ալեքսեևիչ Չերենկով (ռուս.՝ Павел Алексеевич Черенков, հուլիսի 28, 1904(1904-07-28)[1][2][3][…], Novaya Chigla, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1990(1990-01-06)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970)։

Պավել Չերենկով
ռուս.՝ Павел Черенков
Ծնվել էհուլիսի 28, 1904(1904-07-28)[1][2][3][…]
Novaya Chigla, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1990(1990-01-06)[4][1][2][…] (85 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, գյուտարար և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա, օպտիկա և բարձր էներգիայի ֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎորոնեժի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Գիտական ղեկավարՍերգեյ Վավիլով
Ինչով է հայտնիՎավիլով-Չերենկովի էֆեկտ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ
և ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[7][8]
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Maria Putintseva?
 Pavel Cherenkov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1928 թվականին ավարտել է Վորոնեժի համալսարանը։ 1930 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ 1934 թվականին, հեղուկների լյումինեսցենցումը հետազոտելիս, հայտնաբերել է օպտիկական նոր երևույթ, որը դրսևորվում է գերլուսային արագության լիցքավորված մասնիկների ազդեցությամբ նյութի յուրօրինակ լուսարձակմամբ։ Այդ երևույթի հայտնագործման համար Չերենկովը 1958 թվականին Իգոր Տամմի և Իլյա Ֆրանկի (մշակել են տեսությունը) հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Չերենկովյան ճառագայթման հիման վրա ստեղծվել են լիցքավորված մասնիկների գրանցման մեթոդներ (չերենկովյան հաշվիչ)։

Չերենկովն ունի նաև միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկային, տիեզերական ճառագայթներին, էլեկտրոնային արագացուցիչներին վերաբերող աշխատանքներ։ 1946, 1952 և 1977 թվականներին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Չերենկով» հոդվածին։