Պավել Պոպովիչ
Պավել Ռոմանովիչ Պոպովիչ (ռուս.՝ Па́вел Рома́нович Попо́вич, ուկրաիներեն՝ Павло Романович Попович, հոկտեմբերի 5, 1930[1][2][3][…], Ուզին, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2009[4][2][5], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1962-1974), Ավիացիայի գեներալ-մայոր (1976), տեխնիկական գիտությունների թեկնածու։
Պավել Պոպովիչ ուկրաիներեն՝ Павло Романович Попович | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուզին, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2009[4][2][5] (78 տարեկան) |
Մահվան վայր | Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Ուկրաինա |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Ամուսին | Marina Popovich? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | First group of Soviet cosmonauts? |
Ստորագրություն | |
Pavel Popovich Վիքիպահեստում |
Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1960 թվականին։ 1962 թվականի օգոստոսի 12-15-ը, Անդրիյան Նիկոլաևի հետ, խմբային թռիչք է կատարել «Վոստոկ-4» տիեզերանավով, որը 70 ժ 44 րոպում Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ։ 1974 թվականի հուլիսի 3—19-ը, Յուրի Արտյուխինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-14» տիեզերանավով։ Հուլիսի 5-ին «Սոյուզ-14» տիեզերանավը կցվել է 1974 թվականի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ-3» գիտակայանին։ Համատեղ թռիչքը տևել է 15 օր։ Երկու թռիչքների ընթացքում Պոպովիչը տիեզերքում եղել է 18 օր և 16 ժամ 14 րոպե։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Попович Павел Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.collectspace.com/news/news-093009b.html
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 381)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պոպովիչ» հոդվածին։ |