Պավել Ֆիլիպ (ռումիներեն՝ Pavel Filip, ապրիլի 10, 1966(1966-04-10)[1][2], Pănășești, Strășeni District, Մոլդովա), մոլդովացի պետական գործիչ և կառավարիչ։ 2016 թվականի հունվարի 20-ին Մոլդովայի խորհրդարանի կողմից նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում[3]։ 2011-2016 թվականներին եղել է Մոլդովայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար։ Մոլդովայի դեմոկրատական կուսակցության փոխնախագահն է։

Պավել Ֆիլիպ
ռումիներեն՝ Pavel Filip
Մոլդովայի վարչապետ
 
Կուսակցություն՝ Մոլդովայի դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Քիշնևի Լազոյի անվան ճարտարագիտական ինստիտուտ
Մասնագիտություն՝ ինժեներ
Ծննդյան օր ապրիլի 10, 1966(1966-04-10)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Pănășești, Strășeni District, Մոլդովա
Քաղաքացիություն  Մոլդովա և  ԽՍՀՄ
Ամուսին Տատյանա Ֆիլիպ
 
Կայք՝ pavelfilip.md
 
Պարգևներ
«Աշխատանքային փառք» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Պավել Ֆիլիպը ծնվել է 1966 թվականի ապրիլի 10-ին Մոլդովական ԽՍՀ-ի Ստրաշենի շրջանի Պենեշեշտի գյուղում։

1983 թվականին ընդունվել է Քիշնևի Լազոյի անվան ճարտարագիտական ինստիտուտը, որն ավարտել է 1990 թվականին՝ ստանալով ինժեներ-մեխանիկի կարմիր դիպլոմ։ 1984-1986 թվականներին Ֆիլիպը ծառայել է բանակում։ Պավել Ֆիլիպը կրթությունը շարունակել է Կառավարման միջազգային ինստիտուտում (1991-1996)[4]։

Աշխատանքային կարիերան սկսել է Քիշնևի «Բուկուրիա» կոնֆետի ֆաբրիկայում։ 1991-1993 թվականներին ֆաբրիկայում աշխատել է որպես կոմպրեսորային վարչության ղեկավար, 1993-1994 թվականներին եղել է արտադրության վարչության պետ։ 1998-2001 թվականներին ստանձնել է «Բուկուրիա» ԲԲԸ-ի գլխավոր ինժեների պարտականությունները՝ այն համատեղելով արտադրական և տեխնոլոգիական հարցերի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնի հետ։ 2001-2008 թվականներին եղել է ֆաբրիկայի գլխավոր տնօրեն[5]։

2008-2011 թվականներին Պավել Ֆիլիպը եղել է «TUTUN-CTC» ծխախոտի ֆաբրիկայի (Քիշնևի նախկին ծխախոտի կոմբինատը) գլխավոր տնօրեն[6]։

Ֆիլիպը քաղաքականություն է մտել 2011 թվականին, երբ Վլադիմիր Ֆիլատի կառավարությունում նշանակվել է Մոլդովայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար։ Հետագայում Պավել Ֆիլիպն այդ պաշտոնում ընտրվել է Յուրիե Լյանկեի, Կիրիլ Գաբուրիչի և Վալերի Ստրելեցի կառավարությունների ժամանակ։ Նրա նախաձեռնությամբ մշակվել է «Թվային Մոլդովա-2020» ռազմավարությունը։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է Տատյանա Ֆիլիպի հետ[7]։ Ունի երկու չափահաս երեխա։ Բացի մայրենի լեցվից՝ ռումիներենից՝ տիրապետում է ռուսերենին և անգլերենին[5]։

Պարգևներ

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերին Պավել Ֆիլիպը շրջաններում ժամանակակից տեղեկատվական հասարակության ստեղծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Հեռահաղորդակցության միջազգային միության մեդալով[8]։ 2014 թվականի դեկտեմբերին Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի կողմից պարգևատրվել է «Աշխատանքային փառք» ազգային շքանշանով[9]։

Ֆիլիպի կառավարություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Avem Guvern! Pavel Filip, noul Premier al Republicii Moldova, cu votul a 57 de deputați» (ռումիներեն). realitatea.md. 2016 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  4. «Detaliul CURIOS din biografia lui Pavel Filip. Câți ani a studiat la Politehnică» (ռումիներեն). Ziarul Național. 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. 5,0 5,1 «Pavel Filip. Prim-ministru al Republicii Moldova» (ռումիներեն). Guvernul Republicii Moldova. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  6. «Биография Павла Филипа». РИА Новости. 2016 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  7. Ion Surdu (2016 թ․ հունվարի 15). «Pavel Filip, de la împăratul bomboanelor la candidat la funcţia de prim-ministru al Republicii Moldova» (ռումիներեն). Adevarul Holding. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  8. «Министр информационных технологий Павел Филип награжден медалью Международного союза телекоммуникаций». publika.md. 2013 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  9. Никита Зверев (2014 թ․ դեկտեմբերի 24). «Президент Молдовы наградил Юрия Лянкэ «Орденом Республики»». Комсомольская правда. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ֆիլիպ» հոդվածին։